Խաղից դուրս կամ Օֆսայդ, ֆուտբոլ կանոններից մեկը սահմանված Ֆուտբոլ խաղալու կանոնների 11-րդ կանոնով։ Կանոնով սահմանված է որ ֆուտբոլիստը գտնվում է խաղից դուրս վիճակում եթե նրա մարմնի որևէ մասը, բացառությամբ ձեռքերի մրցակցի խաղադաշտում ավելի մոտ է մրցակցի դարպասային գծից քանի մրցակցի երկրորդ խաղացողը (վերջին մրցակիցը սովորաբար, բայց ոչ միշտ լինում է դարպասապահը)[1]։

Եզրային մրցավարը գրանցում է խաղից դուրս վիճակ` բարձրացնելով դրոշակը:

Խաղից դուրս վիճակը կարող է չգրանցվել խաղից դուրս վիճակ, եթե գնդակի փոխանցումից հետո խաղացողը չի մասնակցում գրոհին, սակ կոչվում է պասիվ խաղից դուրս վիճակ։

Իմաստ խմբագրել

Խաղից դուրս վիճակում գտնվելը ինքնին մրցավարին սուլելու պատճառ չէ։ Ֆուտբոլիստը, որը գտնվում է խաղից դուրս վիճակում, իր մրցակցի կողմից վերջինը գնդակին դիպչելու դեպքում դառնում է սխալ դիրքում գտնվող ակտիվ խաղացող։ Երբ ֆուտբոլիստը փորձում է մասնակցել գրոհին, մրցավարը պետք է կանգնեցնի խաղը և նշանակի ազատ հարված այն տեղից, որտեղ գտնվել է խաղից դուրս վիճակում գտնվող ֆուտբոլիստը[1]։

Խաղից դուրս վիճակը չի համարվում կանոնների խախտում և չի պատկանում 12-րդ կանոնին։ Սական կանոնների խախտում է համարվում, եթե ֆուտբոլիստը գոլ է խփում՝ գտնվելով խաղից դուրս վիճակում և անտեսում է մրցավարի սուլոցը[2]։ Խաղից դուրս վիճակ կարող է չգրանցվել միայն այն ժամանակ, երբ մրցակցի խաղացողը մտածված լքում է դաշտը, որպեսզի գրանցվի խաղից դուրս[1]։

Հարձակվողի համար միշտ ավելի հեշտ է դառնալ գոլի հեղինակ, երբ գնդակն ընդունում է մրցակցի պաշտպանների հետևում։ Խաղից դուրս վիճակի կանոնը սահմանափակում է այս հնարավությունը, և հարձակվողը փոխանցման պահին չպետք է լինի խաղից դուրս վիճակում։ Մրցավարների որոշումները խաղից դուրս վիճակի վերաբերյալ կարող են հաճախ սխալ լինել, քանի որ որոշ դեպքերում այն կարելի է չափել սանտիմետրերով։

Եզրային մրցավարների հիմնական պարտականությունն է գլխավոր մրցավարին օգնել գրանցելու խաղից դուրս վիճակը[3], իսկ նրանց դիրքը լավ հնարավորություն է տալիս դիտել դաշտը ուղղահայաց դիրքից։ Եզրային մրցավարը խաղից դուրս վիճակ տեսնելու դեպքում պարտավոր է բարձրացնել դրոշակը[4] :191: Այնուամենայնիվ, գլխավոր մրցավարը կարող է չգրանցել խաղից դուրս վիճակ, անգամ եթե եզրային մրցավարը բարձրացրել է դրոշակը, եթե նրա կարծիքով խաղից դուրս չի եղել[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Law 11 - Offside». Laws of the Game 2017-18. Ցյուրիխ: International Football Association Board. 2017 թ․ մայիսի 22. էջեր 91–95. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  2. «Law 10 - Determining the Outcome of a Match». Laws of the Game 2017-18. Ցյուրիխ: International Football Association Board. 2017 թ․ մայիսի 22. էջեր 87–90. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  3. «Law 6 - The Other Match Officials». Laws of the Game 2017-18. Ցյուրիխ: International Football Association Board. 2017 թ․ մայիսի 22. էջեր 69–74. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  4. «Practical Guidelines for Match Officials». Laws of the Game 2017-18. Ցյուրիխ: International Football Association Board. 2017 թ․ մայիսի 22. էջեր 173–202. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  5. «Law 5 - The Referee». Laws of the Game 2017-18. Ցյուրիխ: International Football Association Board. 2017 թ․ մայիսի 22. էջեր 61–67. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)