Խաղաղ բնակչություն, միջազգային իրավունքում քաղաքացիական բնակչության տարրեր, ռազմական գործողություններին կամ դիմադրության շարժմանն անմիջական մասնակցություն չունեցող անձինք։

Վիրավոր քաղաքացիները Հալեպի հիվանդանոցներից մեկում (Սիրիայի քաղաքացիական պատերազմ, հոկտեմբեր, 2012 թվական)

Ծովային պատերազմի պայմաններում խաղաղ բնակչությանն են հավասարեցվում ինչպես պատերազմող, այնպես էլ չեզոք պետությունների առևտրական և մարդատար նավերի անձնակազմերն ու ուղևորները։ Հաագայի 4-րդ (1907) և Ժնևի (1949) կոնվենցիաները սահմանել են բնակչության ընդհանուր իրավական ռեժիմ։ Այդ ռեժիմով պատերազմական գործողություններին չմասնակցելու քաղաքացիական բնակչության իրավունքն անձեռնմխելի է։ Պատերազմող կողմերը պարտավոր են հարգել քաղաքացիական բնակչությանը, չոտնահարել նրանց պատիվը, ընտանեկան իրավունքները, կրոնական համոզմունքը և այլն։ Արգելվում է խաղաղ բնակչության նկատմամբ դրսևորել խտրականություն, պատանդ վերցնել, ահաբեկել, կիրառել կոլեկտիվ պատիժներ և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 709