Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտի

Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտի, Երկրի խոշորագույն գեոսինկլինալային գոտին։ Կազմված է երկրակեղևի տարահասակ ծալքավոր կառուցվածքներից և ժամանակակից գեոսինկլինալային զոնաներից, որոնք շրջապատում են Խաղաղ օվկիանոսը։

Օվկիանոսի տաշտակից Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտին բաժանվում է խորջրյա անդունդներով (Ալեության, Մարիանյան և այլն)։ Գոտու արտաքին սահման են ծառայում հին մայրցամաքային պլատֆորմների (Սիբիրական, Չին-Կորեական, Ավստրալիական և այլն) դեպի օվկիանոս շրջված եզրերը։ Երկարությունը արտաքին շրջագծով մոտ 56000 Կմ է, լայնությունը՝ մի քանի հարյուր մ-ից մինչև 3 - 5 000 Կմ։ Գոտում դիտվում է օգտակար հանածոների (ոսկու, արծաթի, վոլֆրամի, պղնձի, երկաթի, քրոմիտների, նիկելի) հանքավայրերի խիստ բարձր կոնցենտրացիա։ Հրաբխային գոտիների հետ են կապված սնդիկի կուտակումներ։ Հայտնի են նաև նավթի և գազի խոշոր հանքավայրեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 713