Խաղաղության համալսարան (անգլ.՝ University for Peace), համալսարան Կոստա Ռիկայում, որը հիմնադրվել է 1980 թվականին[2], որպեսզի «մարդկությանն ապահովի խաղաղության հարցերով միջազգային բարձրագույն ուսումնական հաստատությամբ, ինչպես նաև բոլոր մարդկանց միջև ամրապնդի փոխըմբռնման, հանդուրժողականության և խաղաղ գոյակցության ոգին, ժողովուրդների միջև խթանի համագործակցությունը և նպաստի միջազգային խաղաղությանն ու առաջընթացին ուղղված խոչընդոտների ու սպառնալիքների նվազեցմանը` համապատասխան Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված ազնիվ նպատակների»[3]։

Խաղաղության համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան և ակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված էդեկտեմբերի 5, 1980[1]
ՀիմնադրիրRodrigo Carazo Odio?
ՌեկտորFrancisco Rojas Aravena?
Երկիր Կոստա Ռիկա
ՏեղագրությունColón?
Կայքupeace.org(անգլ.)
Խաղաղության համալսարան (Կոստա Ռիկա)##
Խաղաղության համալսարան (Կոստա Ռիկա)
Խաղաղության համալսարան, Կոստա Ռիկա
 University for Peace Վիքիպահեստում

Ներկայումս կամպուսում ուսանում է 37 երկրներից 124 ուսանող։ Ուսուցման լեզուն անգլերենն է, սակայն համալսարանի շատ աշխատակիցներ խոսում են իսպաներեն, և համալսարանի գրադարանի ռեսուրսների մեծ մասը հասանելի չէ անգլերենով։

Պատմություն խմբագրել

Խաղաղության համալսարանի ստեղծման մասին առաջարկն առաջ է քաշել Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Կարասոն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանի ժամանակ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշանակել է Խաղաղության համալսարանի միջազգային հանձնաժողով, որը կազմել է Խաղաղության համալսարանի և Խաղաղության համալսարանի դաշնագրի հաստատման վերաբերյալ միջազգային համաձայնագիր։ Այս փաստաթղթերն ընդունվել են 1980 թվականի դեկտեմբերի 5-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 35-րդ նստաշրջանի ժամանակ, և ուժի մեջ մտել 1981 թվականի ապրիլի 7-ին։

1981 թվականի մարտի 6-ին ստեղծվել է Խաղաղության համալսարանի խորհուրդը, որը համալսարանի կառավարման մարմինն է։ Խորհրդի առաջին նախագահը Ռոդրիգո Կարասոն է։ Խորհրդում ընդգրկված է 15 անդամ, որոնք հաստատված են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել