Խալկոպիրիտ (հուն․՝ χαλκóς - պղինձ + հուր), պղնձի հրաքար, միներալ։ Քիմիական կազմը՝ CuFeS2։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է, բարձր ջերմաստիճանային պայմաններում՝ խորանարդային։ Բյուրեղները հազվադեպ են։ Սովորաբար առաջացնում է հոծ և հատիկավոր զանգվածներ։ Գույնը՝ արույրի դեղին, ոսկու դեղին։ Փայլը՝ մետաղի։ Կարծրությունը 3 - 4 է, խտությունը՝ 4100 - 4300 կգ/մ3։ Խալկոպիրիտը հաճախ հանդիպում է պղնձի հիդրոթերմալ, հրաքարային, սկառնային, ինչպես նաև մագմատիկ ծագման պղինձ-նիկելային հանքավայրերում։ Պղնձի գլխավոր հանքաքարն է։

Խալկոպիրիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
CuFeS₂
Նիկել-Շտրունցի դասակարգում2.CB.10a[1]
Դանա դասակարգում2.9.1.1
Բյուրեղային համակարգտետրագոնային համակարգ[1]
Մոոսի կարծրություն3,5
Ենթակատեգորիաchalcopyrite mineral group?[2][3] և սուլֆիդներ

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 706