Խալկանիտ (հուն․՝ χάλχός - պղինձ և άύθός - ծաղիկ), պղնձարջասպ, հանքաքար։ Քիմիական կազմը՝ ։ Խառնուրդների ձևով պարունակում է երկաթ, երբեմն՝ ցինկ, կոբալտ և այլն։ Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է։ Սովորաբար առաջացնում է հոծ զանգվածներ կամ ստալաքտիտներ։ Գույնը՝ երկնագույն, կանաչավուն, փայլը՝ ապակու։ Կարծրությունը 2,5 է, խտությունը՝ 2300 կգ/մ³։ Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում։ Հայաստանում հայտնաբերվել է Ախթալայի բազմամետաղային հանքավայրում։

Խալկանիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
CuSO₄·5H₂O
Նիկել-Շտրունցի դասակարգում7.CB.20[1]
Դանա դասակարգում29.6.7.1
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգտրիկլինային համակարգ
Ենթակատեգորիաchalcanthite mineral group?[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 706