Խալիդա Էլեքբեր կըզը Սաֆարովա (ադրբ.՝ Xalidə Ələkbər qızı Səfərova, օգոստոսի 25, 1926(1926-08-25), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 23, 2005(2005-12-23), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի նկարիչ, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1989)[1][2]։

Խալիդա Սաֆարովա
ադրբ.՝ Xalidə Ələkbər qızı Səfərova
Ծնվել էօգոստոսի 25, 1926(1926-08-25)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 23, 2005(2005-12-23) (79 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունԱզիմ Ալիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարան (1944) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1955)
Մասնագիտություննկարչուհի
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրբնանկար, նատյուրմորտ և դիմապատկեր
Պարգևներ
Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ և Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱմուսինMahmud Tagiyev?
 Khalida Safarova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խալիդա Սաֆարովան ծնվել է 1926 թվականի օգոստոսի 25-ին Գանձակ քաղաքում։ 1941-1944 թվականներին սովորել է Ադրբեջանի Ազիմ Ազիմզադեի անվան արվեստի պետական դպրոցում։ 1949-1955 թվականներին սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում։

1946 թվականին Խալիդա Սաֆարովան ամուսնացավ նկարիչ Մահմուդ Թագիևի հետ։ Նկարիչը մահացել է 2005 թվականի դեկտեմբերի 23-ին Բաքվում։

Խալիդա Սաֆարովան նկարիչ Մահմուդ Թագիևի կինն է, իսկ Աքրամ Թագիևի՛ մայրը։

Ստեղծագործություններ խմբագրել

Խալիդա Սաֆարովայի առաջին աշխատանքները ցուցադրվել են ԽՍՀՄ արվեստի ակադեմիայի ցուցահանդեսում, կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի հոբելյանական միջոցառմանը, ինչպես նաև 1956 թվականին Պրահայում և Փարիզում կայացած կինոփառատոնում։ Խալիդա Սաֆարովան ստեղծել է բազմաթիվ նատյուրմորտներ և բնապատկերներ Ադրբեջանի շրջաններում և գյուղերում[3]։

Խալիդա Սաֆարովայի անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Բաքվում 1947, 1980, 1984 և 2002 թվականներին, իսկ 1988 թվականին ՝ Մոսկվայում։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Əsədova, X. (2013). Xalidə Səfərova. Bakı: Şərq-Qərb. 104 səh. ISBN 978-9952-34-973-3.
  • Məlikova, Ş. (2011). Xalidə Səfərova və Mahmud Tağıyev. Bakı: Xalq Bank. 335 səh.