«ԽՍՀՄ սպորտի վարպետ» (սպորտային տեղեկատվական գրականության մեջ կրճատ տարբերակը՝ ՍՎ), սպորտային կոչում, ստեղծվել է 1935 թվականին[1] ԽՍՀՄ Կենտրոնական Կատարողական Կոմիտեի ֆիզիկական կրթության բարձրագույն խորհրդի կողմից (շախմատային ՍՎ կոչումը ստեղծվել է ավելի վաղ)։

Պատմություն խմբագրել

Կոչումը շնորհվում էր ԽՍՀՄ մարզիկներին 1937 թվականից Միասնական համամիութենական սպորտային դասակարգման սահմանած չափորոշիչների իրականացման համար։ Կոչման շնորհումը դադարեցվել է 1992 թվականին։

1935 թվականի նմուշները համարներ չունեին։ 1949 թվականին ստեղծվեց նոր նշան, որն այլևս չփոխեց իր տեսքը։ № 1 նշանը շնորհվել է Ալբերտ Աբրամյանին[2] ԽՍՀՄ-ի մարմնամարզության ազատ վարժությունների առաջնությունում հաղթելու համար։

1975 թվականի հունվարի 1-ի դրությամբ կոչում է ստացել շուրջ 108,1 հազար մարդ[1], իսկ 1988-ի դրությամբ՝ շուրջ 250 հազար[3]։

Սպորտի պատվավոր վարպետ խմբագրել

1959 թվականին ներմուծվել է «ԽՍՀՄ սպորտի վարպետի» պատվավոր նշանը, որը շնորհվել է այն մարզիկներին, որոնք 5 տարի անընդմեջ իրականացրել են ԽՍՀՄ սպորտի վարպետի չափորոշիչները։ ԽՍՀՄ-ի մարմնամարզության և սպորտի ռուսական ազգային կոմիտեի կողմից 1986 թվականի հունիսի 26-ից դադարացվել է այդ նշանով պարգևատրումը[4]։ Սպորտային գրականության մեջ այս նշանը կրողները ստանում են «ԽՍՀՄ սպորտի պատվավոր վարպետ» (հապավումը՝ ՍՊՎ) անվանումը։

Ազգային մարզաձևերի սպորտի վարպետ խմբագրել

 

1950-1960-ական թվականներին խորհրդային մի շարք երկրներում սահմանվել է «Ազգային մարզաձևերի սպորտի վարպետ» կոչումը[1]։ Այն շնորհվել է հանրապետության սպորտկոմիտեի կողմից հիմնավորված մրցակցային կանոններ ունեցող ազգային մարզաձևերի համար։ 1970 թվականին ընդունված ազգային սպորտաձևերի համառուսական դասակարգումը իր մեջ ներառել է 17 մարզաձև՝ լծված եղջերուների մրցավազք, ազգային ըմբշամարտ, լապտա և այլն։

Այլ խմբագրել

  • Շախմատի ԽՍՀՄ սպորտի վարպետ - կոչումը սահմանվել է 1925 թվականին։
  • ԽՍՀՄ շախմատային կոմպոզիցիայի սպորտի վարպետ - կոչումը սահմանվել է 1934 թվականին։

Համանման կոչումներ խմբագրել

Համանման կոչումներ գոյություն են ունեցել Բուլղարիայում, Լեհաստանում (մինչև 1996 թվականը), Գերմանիայում, Ռումինիայում, Չեխոսլովակիայում[5]։ 1992 թվականից սկսած՝ «սպորտի վարպետի» կոչում են սահմանել նաև նախկինում ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկված այլ պետություններ՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Спортивные звания հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  2. Спортивные знаки и награды հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. Мастер спорта — статья из Большого энциклопедического словаря
  4. Почётный знак «Мастер спорта СССР» — статья из: Бокс. Энциклопедия / Авторы-составители В. А. Марков, В. Л. Штейнбах. — М.: «Человек», 2011. — С. 370.
  5. Спортсмены стран социализма на международной арене / Составитель В. Л. Штейнбах. — М.: «Физкультура и спорт», 1974

Արտաքին հղումներ խմբագրել

  • «ԽՍՀՄ «Սպորտի վարպետ» կոչման նշան». falerist.org. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.