ԽՍՀՄ նկարիչների միություն

կազմակերպություն

ԽՍՀՄ նկարիչների միություն (ռուս.՝ Ор́дена Ле́нина Сою́з худо́жников СССР (СХ СССР)), ստեղծագործական միավորում, որը Խորհրդային Միության ժամանակաշրջանում միավորել է խորհրդային արվեստագետներին և արվեստի քննադատներին։

ԽՍՀՄ նկարիչների միություն
Տեսակկազմակերպություն և ԽՍՀՄ ստեղծագործական միություններ
Երկիր ԽՍՀՄ
ՀապավումСХ СРСР
Հիմնադրվածապրիլի 15, 1931
Լուծարվածհունվար 1992
Գլխադասային գրասենյակՄոսկվա, Ռուսաստան
Պարգևներ
Լենինի շքանշան

Նկարիչների միությունը նպատակ է հետապնդել ստեղծելու գաղափարական և բարձր գեղարվեստական աշխատանքներ արվեստի բոլոր տեսակների և ժանրերի և արվեստի պատմության բնագավառում, նպաստելու ԽՍՀՄ-ում կոմունիզմի կառուցմանը, ամրապնդելով ԽՍՀՄ նկարիչների միության անդամների կապը կոմունիստական շինարարության պրակտիկայի և ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի սոցիալիստական բովանդակության զարգացման հետ[1]։

Պատմություն խմբագրել

 
Լուսանկարում ձախից աջ` Բ. Մ. Կոլբին` Կուրգան քաղաքի արվեստի ֆոնդի տնօրեն, Ա. Ի. Կոզիրև, Ի. Յա. Լոխմատով` ԽՍՀՄ նկարիչների միության անդամ

«Խորհրդային միության նկարիչների» հասարակության առաջին ցուցահանդեսը բացվել է 1931 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայի «Նկարիչներ» ասոցիացիայի ցուցասրահում (Կուզնեցկի մոստ 11)։

Խորհրդային նկարիչների միությունները միության տարբեր երկրներում և ինքնավար հանրապետություններում, երկրամասերում, մարզերում ու քաղաքներում ձևավորվել են տարբեր ժամանակներում՝ ԽՄԿԿ «Գրական-գեղարվեստական կազմակերպության ստեղծման մասին» 1932 թվականի ապրիլի 23-ի որոշման հիման վրա։

ԽՍՀՄ նկարիչների միությունը դադարել է գոյություն ունենալ 1992 թվականի հունվարին VIII համագումարի ժամանակ (իրավահաջորդն է դարձել Ռուսաստանի նկարիչների միությունը

Տպագիր լրատվամիջոցներ խմբագրել

  • «Արվեստ» (լույս է տեսել 1933 թվականին ԽՍՀՄ մշակույթի նախարարության և ԽՍՀՄ նկարիչների ակադեմիայի հետ համատեղ)
  • «Ստեղծագործություն» (1957)
  • «ԽՍՀՄ դեկորատիվ արվեստ» (1957)

Պարգևներ խմբագրել

1968 թվականին ԽՍՀմ նկարիչների միությունը պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Союз художников СССР - это... Что такое Союз художников СССР?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել