ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (ռուսերեն՝ Народный артист СССР), պատվավոր կոչում, որը շնորհվում էր ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի ականավոր գործիչներին, ովքեր համընդհանուր ճանաչման էին արժանացել և իրենց կարևորագույն ավանդն էին ունեցել խորհրդային թատրոնի, կինոյի և երաժշտության զարգացման գործում։ Հաստատվել է ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի` 1936 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 47 հրամանով։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Երկիր ԽՍՀՄ
Տեսակպարգև և պատվավոր կոչում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհունվարի 13, 1936
Պարգևատրման քանակը1006
Հերթականություն
Կրտսեր պարգևԲելառուսական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ
 People's Artist of the USSR Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1919 թվականին խորհրդային կառավարության կողմից սահմանվել է «Հանրապետության ժողովրդական արտիստ» («Народный артист Республики») պատվավոր կոչումը, որը մինչև 1936 թվականը համարվում էր ԽՍՀՄ բարձրագույն պատվավոր կոչումը և շնորհվում էր արվեստի նշանավոր գործիչներին։ Առաջին ժողովրդական արտիստներ դարձան կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը, երգիչներ Ֆեոդոր Շալյապինը և Լեոնիդ Սոբինովը, ինչպես նաև նկարիչ Ալեքսանդր Գոլովինը։ 1936 թվականից, պատվավոր բարձրագույն կոչում համարվել է` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը։

Ի տարբերություն միութենական հանրապետությունների ժողովրդական արտիստի կոչման, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը հանդիսանում էր առավել բարձր աստիճանի կոչում, որը շնորհվում էր երաժշտության, կինոյի և բեմական այլ արվեստների բնագավառի հայտնի ներկայացուցիչներին։ Այն հիմնականում շնորհվում էր արվեստի այն նշանավոր գործիչներին, ովքեր հատուկ ներդրում էին ունեցել խորհրդային թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի, հեռուստատեսության, ռադիոհեռարձակման զարգացման և ստեղծագործական հերթափոխի դաստիարակման գործում[1]։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստին հանձնվում էր ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության պատվոգիրը, կրծքանշան և դրա վկայականը։ Կրծքանշանը պատրաստված էր ոսկեջրված պղնձի և ցինկի խառնուրդից (տոմբակ) և ուներ քառանկյուն զարդաքանդակի տեսք, որի վրա ռուսերեն լեզվով գրված էր «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ» արտահայտությունը, իսկ ներքևի հատվածում պատկերված էր մուրճ և մանգաղ։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ խմբագրել

1936 թվականի սեպտեմբերի 6-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի առաջին կոչումը շնորհվել է 13 մարդու.

Վերջին անգամ, 1991 թվականի դեկտեմբերի 21-ին[2], ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացել են երկու հոգի.

Ընդհանուր առմամբ, «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ» կոչմանն արժանացել է 1006 մարդ[5]։

Հայազգի ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ խմբագրել

Առաջին հայազգին (եթե կարելի է այդպես անվանել), ով ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը, հայտնի թատերական գործիչ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն է (1936թ. սեպտեմբերի 6), իսկ վերջինը` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը (1991թ. դեկտեմբերի 20)։ Ընդհանուր առմամբ այդ կոչմանն արժանացել են հայկական արմատներով և հայազգի` 51 արվեստի գործիչներ։

Թվականը Արտիստը Մասնագիտությունը
1936  Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո ռեժիսոր և գրող
1939  Հայկանուշ Դանիելյան երգչուհի
1945  Արամ Խաչատրյան կոմպոզիտոր
1946  Ռուբեն Սիմոնով ռեժիսոր և դերասան
1951  Ալեքսանդր Մելիք-Փաշաև դիրիժոր
1954  Վաղարշ Վաղարշյան դերասան
1956  Յուրի Յուրովսկի դերասան և ռեժիսոր
1956  Թամարա Խանում երգչուհի և պարուհի
1956  Գոհար Գասպարյան երգչուհի
1956  Հրաչյա Ներսիսյան դերասան
1956  Վահրամ Փափազյան դերասան
1956  Տաթևիկ Սազանդարյան երգչուհի
1956  Միքայել Թավրիզյան դիրիժոր
1956  Պավել Լիսիցյան երգիչ
1962  Ավետ Ավետիսյան դերասան
1964  Նար Հովհաննիսյան երգիչ
1965  Թաթուլ Ալթունյան խմբավար
1965  Վարդան Աճեմյան թատերական ռեժիսոր
1967  Գուրգեն Ջանիբեկյան դերասան
1968  Վանո Մուրադելի կոմպոզիտոր
1970  Ստեփան Կևորկով կինոռեժիսոր
1970  Ալեքսանդր Հարությունյան կոմպոզիտոր
1971  Հրաչյա Ղափլանյան ռեժիսոր և դերասան
1971  Առնո Բաբաջանյան կոմպոզիտոր
1971  Էրազմ Քարամյան կինոռեժիսոր
1972  Արուս Ասրյան դերասանուհի
1972  Բաբկեն Ներսիսյան դերասան
1974  Դավիթ Մալյան դերասան
1975  Եվգենի Սիմոնով ռեժիսոր
1976  Լև Կուլիջանով կինոռեժիսոր
1977  Միհրան Երկաթ երգիչ
1977  Գրիգոր Եղիազարյան կոմպոզիտոր
1978  Սուրեն Բաբլոև դիրիժոր
1978  Հովհաննես Չեքիջյան դիրիժոր
1979  Կոնստանտին Օրբելյան երգահան
1980  Խորեն Աբրահամյան դերասան
1981  Մետաքսյա Սիմոնյան դերասանուհի
1981  Էդվարդ Միրզոյան կոմպոզիտոր
1982  Հարություն Հակոբյան աճպարար
1982  Հենրիկ Մալյան կինոռեժիսոր
1983  Ռուբեն Աղամիրզյան բեմադրիչ
1983  Ֆրունզե Դովլաթյան կինոռեժիսոր և դերասան
1984  Մհեր Մկրտչյան դերասան
1985  Արմեն Ջիգարխանյան դերասան
1985  Սոս Սարգսյան դերասան
1986  Էդգար Հովհաննիսյան կոմպոզիտոր
1988  Վարդուհի Վարդերեսյան դերասանուհի
1990  Վիկտոր Մերժանով դաշնակահար
1990  Զարուհի Դոլուխանյան երգչուհի
1991  Ղազարոս Սարյան կոմպոզիտոր
1991  Ավետ Տերտերյան կոմպոզիտոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Положение о почётном звании Народный артист СССР. — Утв. Постановлением Центрального Исполнительного Комитета СССР от 6 сентября 1936 г. (Собрание Законодательства СССР. 1936 г., № 47, стр. 400)
  2. Вступило в силу через 10 дней после опубликования в Ведомостях Верховного Совета СССР от 25 декабря 1991 г.
  3. Указ Президента СССР от 21.12.1991 № УП-3113.
  4. Указ Президента СССР от 21.12.1991 № УП-3112.
  5. Справочник «Народные артисты Советского Союза» авт.-сост. М. В. Музалевский, В. Л. Иванов.