Լև Շրայբեր

ամերիկացի դերասան

Իսաակ Լև Շրայբեր (անգլ. Isaac Liev Schreiber, ավելի հայտնի է որպես Լև Շրայբեր, նաև հանդիպում է սխալ[4][5] տառադարձությունը Լիվ Շրայբեր, հոկտեմբերի 4, 1967(1967-10-04)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ «Թոնի» մրցանակի դափնեկիր։ Հայտնի է մի շարք անկախ ֆիլմերով և մի քանի բլոկբաստերներով, ներառյալ Ուես Կրեյվենի «Ճիչ» («Scream») եռապատումը։

Լև Շրայբեր
անգլ.՝ Liev Schreiber
Շրայբերը 2012 թվականին
Ծնվել էհոկտեմբերի 4, 1967(1967-10-04)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունԵյլի դրամայի դպրոց, Համփշիրի քոլեջ, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Ընկերների ճեմարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Այլ անուն(ներ)Իսաակ Լև Շրայբեր
ՄասնագիտությունԴերասան, ռեժիսոր, սցենարիստ
Ակտիվ շրջան1994 - այժմ
Ծնողներհայր՝ Tell Schreiber?
Ամուսին(ներ)Նաոմի Ուոթս
Համատեղ ապրող(ներ)Նաոմի Ուոթս և Taylor Neisen?
Երեխա(ներ)Ալեքսանդր Պիտ, Սեմուել Կայ Շրայբեր
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000630
liev-schreiber.net
Լև Շրայբեր՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Լև Շրայբերը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիայի նահանգ, նկարչուհի Հեզեր Միլգրեմի և թատերային դերասան և ռեժիսոր Թելլ Շրայբերի ընտանիքում։ Նրա հայրը ուներ խառնածին ավստրիական, իռլանդական, շվեյցարական և շոտլանդական արմատներ, իսկ մայրը՝ հրեուհի, որի նախնիները գաղթել էին Լեհաստանից, Ուկրաինայից և Գերմանիայից (մայրական գծով պապը Ուկրաինայից էր)[6][7][8]։

Երբ Շրայբերը մեկ տարեկան էր նրա ընտանիքը տեղափոխվում է Կանադա, իսկ երբ լրանում է նրա չորս տարին, նրա ծնողները ամուսնալուծվում են։ Մանկությունը անցել է Նյու Յորքի Ներքին Իստ Սայդում, որտեղ նա ապրում էր մոր հետ՝ ծնողների բաժանությունից հետո[9]։ Մայրը աշխատում էր որպես տաքսու վարորդ և զբաղվում էր սեփական արտադրության թղթազանգվածից (պապյե մաշե) պատրաստված տիկնիկների վաճառքով։ Նա ստիպում էր որդուն զբաղվել ընթերցանությամբ և արգելում էր գունավոր ֆիլմերի դիտումը, որի արդյունքում նրա սիրելի դերասան է դառնում Չառլի Չապլինը։ 1977 թվականին «Աստղային պատերազմներ» հանդիսանում է առաջին գունավոր կինոնկարը, որը նա դիտել էր։

Համաձայն թատերական քննադատ Ջոն Լարի, լինելով փոքրիկ երեխա, Լևը դրամ էր գողանում, հիմնականում մոր աշխատավայրի անկիզելի պահարանից։ 12 տարեկանում նա բռնվում է և վերադաստիարակման նպատակներով նրան ուղարկում են սովորելու Կոնեկտիկուտի նահանգի Պոմֆրեդ քաղաքի Շրի Գանապատի Սանչիդանանդի դպրոցը[10]։ Շուտով նա վերադառնում է Նյու Յորք և սկզբում սովորել է քաղաքային դպրոցում, որտեղ չնայած սպորտով զբաղվելուն, չէր վայելում սովորողների համակրանքը՝ իր տարօրինակ ընտանիքի մասին լուրերի և նախկին գողությունների պատճառով։ 1984 թվականին Շրայբերը ընդունվում է Friends Seminary, Նյու Յորքյան մասնավոր դպրոց, որտեղ նրա հետ միասին ուսումնառություն էր անցնում ապագա դերասանուհի Ամանդա Պիտը[11]։ Դպրոցական Friendship Academy թատրոնում Շրայբերը առաջին անգամ իր մեջ հայտնաբերում է դերասանական տաղանդ։

 

Ուսուցումը շարունակվում է Մասաչուսեթսի նահանգի Ամհերստի Հեմփշիրյան քոլեջում, որտեղ Շրայբերը կատարում է իր առաջին մենակատարային դերը։ 1992 թվականին նա ավարտում է Եյլի համալսարանի Դրամատիկական արվեստի դպրոցը։ Նաև հաճախում է Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան։ Սկզբնապես Շրայբերը պատրաստվում էր դառնալ սցենարիստ և գրող։

Կարիերա խմբագրել

Կինո խմբագրել

1990-ական թվականներին Շրայբերը հայտնի է դառնում որպես անկախ կինոյի դերասան, մի քանի երկրորդական դերեր խաղալով «Զբոսնում են, զրուցում» (« Walking and Talking», 1996 թվական), «Ճանապարհորդի օրագիրը» («The Daytrippers», 1998 թվական) և «Զբոսանք Լուսնի վրա» («A Walk on the Moon», 1999 թվական) անկախ ֆիլմերում, վերջին երկուսի աշխատանքների համար նա անվանակարգվում է անկախ կինեմատոգրաֆիայի Chlotrudis Awards մրցանակին[12]։

Քոթթոն Ուիրիի սպանությունում մեղադրյալի դերը «Ճիչ» («Scream») եռապատումում ճանապարհ է բացում դեպի խոշորաբյուջե ստուդիական ֆիմերը՝ «Համլետ» («Hamlet», 2000 թվական)՝ Իթան Հոուքի հետ, «Փոթորիկ» («The Hurricane», 1999 թվական)՝ Դենզել Վաշինգտոնի հետ և «Վախի գինը» («The Sum of All Fears», 2002 թվական)՝ Բեն Աֆլեքի հետ։

1999 թվականին Օրսոն Ուելսի դերը HBO ալիքի «Նախագիծ 281» («RKO 281») հեռուստաֆիլմում Շրայբերին բերում է անվանակարգում «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխություններում։ 2004 թվականին աշխատանքը վերականգնված «Մանջուրիայի թեկնածուն» ֆիլմում՝ Դենզել Վաշինգտոնի և Մերիլ Սթրիփի հետ նույնպես աննկատ չի մնում կինոքննադատների ուշադրությունից։

 
2012 թվական

1990-ական թվականների վերջից Շրայբերը նախատեսել էր նկարահանել «Վենետիկյան վաճառականի» էկրանավորումը, որում գլխավոր դերակատարումը նախատեսված էր Դասթին Հոֆմանի համար, իսկ այնուհետև զբաղվում է ֆիլմի սցենար գրելով, որում պատմվում էր նրա փոխհարաբերութունների մասին ուկրաինացի պապի հետ։ Սակայն շուտով նրա ձեռքն է ընկնում Ջոնաթան Սաֆրան Ֆոերի «Եվ ամեն ինչ լուսավորվում է» վեպը, որի հիմքում ընկած էր նմանատիպ պատմություն[13]։ Լև Շրայբերի սցենարով ֆիլմը, որում գլխավոր դերը կատարում է Էլայջա Վուդը, թողարկվում է 2005 թվականին։ Շրայբերի աշխատանքը որպես սցենարիստ և ռեժիսոր նշվում է անվանակարգումներով և մրցանակներով զանազան կինոփառատոններում։

2006 թվականին Շրայբերը Նաոմի Ուոթսի և Էդվարդ Նորթոնի հետ միասին հայտնվում է «Նկարազարդված քող» («The Painted Veil») ֆիլմում, ինչպես նաև խաղում է վերանկարահանված «Օմեն» («The Omen») ֆիլմում։ Նույն թվականին նրան հրավիրում են դառնալու Կինեմոտոգրաֆիայի արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ[14]։

2007 թվականին հանդես է գալիս որպես Ուիլյամ Պետերսոնի կերպարի ժամանակավոր փոխարինող CBS հեռուստաալիքի «CSI: Հանցագործության վայրը» հեռուստասերիալում[12]։

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սեր համաճարակի ժամանակ» ( Love in the Time of Cholera») վեպի հարմարեցումում, որը էկրան է բարձրանում նույնպես 2007 թվականին, Շրայբերը խաղում է կանացիական Լոթարիո Թուրգուտի դերը։

2008 թվականին ստանում է Թրատամի դերը Marvel Comics կինոընկերության «Իքս մարդիկ։ Սկիզբ։ Կուղխ» («X-Men Origins: Wolverine») ֆիլմում՝ Հյու Ջեկմանի հետ, որի հետ խաղացել է նաև «Քեյթը և Լեոն» («Kate & Leopold») ֆիլմում[15], ինչպես նաև Դենիել Կրեյգի հետ միասին խաղում է Բելսկի եղբայրներին՝ բելառուսական պարտիզաններ, դերը Էդվարդ Ցվիկի «Կանչ» («Defiance») ֆիլմում։

2010 թվականին թողարկվում է «Սոլթ» («Salt») ֆիլմը, որտեղ նա խաղում է ամերիկյան հետախուզական վարչությունում «քողարկման տակ» գործող ռուսական հետախույզի գլխավոր դերը։

Թատրոն խմբագրել

 

Շրայբերը նաև լավ հայտնի է որպես թատերական դերասան։ Նրա առաջին հայտնվելը Բրոդվեյի բեմում կայացել է դեռևս 1993 թվականին։ Աշխատանքների մեջ շատ են Շեքսպիրի պիեսները՝ «Ցիմբելին», «Մակբեթ», գլխավոր դերեր «Համլետում» և «Հենրի V»-ում[16][17]։

2002 թվականին Սիգուրնի Ուիվերի հետ միասին մասնակցում է առևտրային հաջողակ և քննադատների կողմից լավ արձագանքներ ստացած «Տիրոջ գահը» պիեսի բեմադրությունում՝ Բրոդվեյում, իսկ 2005 թվականին արժանանում է «Տոնի» մրցանակին Պուլիտցերովյան մրցանակին արժանացած «Գլենգարրի Գլեն Ռոսս» պիեսում գլխավոր դերակատարման համար։

2007 թվականին Էրիկ Բոգոսյանի «Ռադիոզրույցներ» պիեսի բրոդվեյան վերականգնված բեմադրությունը նրան բերում է Drama League Award մրցանակը և անվանակարգում «Տոնի», Drama Desk և Outer Critics Circle Award մրցանակներին։

Այլ աշխատանքներ խմբագրել

Շնորհիվ լավ արտասանության և գրագետ խոսքի հաճախ ելույթ է ունենում որպես հաղորդավար տարբեր հեռուստահաղորդումներում և մասնակցում է PBS, HBO, History Channel հեռուստաալիքների վավերագրական ֆիլմերի ձայնավորումներում։

Նաև նրա ձայնը կարելի է լսել Infiniti-ի գովազդում։

Անձնական կյանք խմբագրել

 
Լև Շրայբերը և Նաոմի Ուոթսը 2012 թվական

Լևն ունի խորթ քույր և չորս խորթ եղբայր (Մաքս, Չարլզ, Ուիլլ և Պաբլո), որոնցից մեկը՝ Պաբլոն, նույնպես դերասան է։ 2000 թվականից նրա մոտ ապրում է տերիեր տեսակի շունը՝ Ճուտիկ մականունով։

Հրապուրվում է բասկետբոլով, հեծանիվ վարելով և սուսերամարտով, իսկ նախկինում զբաղվում էր ֆուտբոլով։ Լինելով երիտասարդ, զբաղվել է փրկարարությունով, որը օգնել է նրան փրկվելու Ավստրալիայում սերֆինգով զբաղվելու ժամանակ[18]։

Նշանված է եղել դերասանուհի Քրիստին Դևիսի և պրոդյուսեր Քեյթ Դրայվերի (դերասանուհի Միննի Դրայվերի քույրը), այնուհետև, 2006 թվականին, հայտարարել է անգլո-ավստրալիական դերասանուհի Նաոմի Ուոթսի հետ նշանադրության մասին, որի հետ միասին նկարահանվել է «Նկարազարդ քող» ֆիլմում։ Նրանց ամուսնության մասին լուրերը մնացին չհաստատված։ Ալեքսանդր (Սաշա) Պիտը, Նաոմիի և Լևի որդին, ծնվել է 2007 թվականի հուլիսի 25-ին[19][20]։ 2008 թվականի դեկտեմբերի 13-ին Նաոմին ծննդաբերել է ևս մեկ երեխա, Լև Շրայբերի երկրորդ որդին՝ Սեմուել Կայ Շրայբերը[21].

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

Թվական Անվանում Օրիգինալ անվանում Կերպար
1993 Շինդլերի ցուցակ Schindler’s List
1994 Janek։ The Silent Betrayal (հեռուստաֆիլմ) Օուենս
1994 Հոգեկանների Ամանորը Mixed Nuts Քրիս
1995 Կատակերգուներ The Sunshine Boys Ռիկկի Գրեգ
1995 Աղջիկները վայրի արևմուտքից Buffalo Girls Օգդեն
1995 Դելիզի զանգը Denise Calls Up Ջերրի Հեկերման
1995 Վայրի սեր Mad Love վաճառական
1995 Խրախճասերը Party Girl Նայջլ
1996 Ցերեկային ճանապարհորդները The Daytrippers Կառլ Պետրովիչ
1996 Զրուցում են, զբոսնում են Walking and Talking Էնդրյու
1996 Մեծ գիշեր Big Night Պեո
1996 Փրկագին Ransom Կլարկ Բառնս
1996 Ճիչ Scream Քոթթոն Ուիրի
1997 Նա և նա His and Hers Գլեն
1997 Ուղեբեռ Baggage
1997 ԿՀՎ։ Անտեսանելի ճակատի մարտիկները CIA։ America’s Secret Warriors ձայն կադրից դուրս
1997 Ճիչ 2 Scream 2 Քոթթոն Ուիրի
1998 Ֆանտոմներ Phantoms Սթյուարթ Ուորգլ
1998 Որտեղ էիր Since You’ve Been Gone Ֆրեդ Լինդերհոֆ
1998 Ոլորտ Sphere բժիշկ Թեդ Ֆիլդինգ
1998 Աղջամուղջ Twilight Ջեֆ Ուիլիս
1998 Անապատի թախիծը Desert Blue Միկի Մունդեյի ձայնը
1999 Զբոսանք Լուսնի վրա A Walk on the Moon Մարտի Կանտրովից
1999 Յակով-սուտասանը Jakob the Liar Միշա
1999 Փոթորիկ The Hurricane Սեմ Չեյտոն
1999 Նախագիծ 281 RKO 281 Օրսոն Ուելս
1999 Ամառային հարձակում Spring Forward Պոլ
2000 Համլետ Hamlet Լաերտ
2000 Ճիչ 3 Scream 3 Քոթթոն Ուիրի
2001 Dial 9 for Love Ջեյմս
2001 Քեյթը և Լեոն Kate & Leopold Սթյուարթ Բեսսեր
2002 Վախի գինը The Sum of All Fears Ջոն Կլարկ
2003 Հիտլեր։ Չարի բարձրացումը Hitler։ The Rise of Evil Էռնստ Հանֆշտանգլ
2003 «Ելցին» նախագիծը Spinning Boris Ջո Շումեյտ
2004 Մանջուրական թեկնածուն The Manchurian Candidate Ռեյմոնդ Շոու
2005 Լակավանա բլյուզ Lackawanna Blues Ուլիս Ֆորդ
2005 Կյանքը գայլերի հետ Living with Wolves ձայնը կադրից դուրս
2006 Օմեն The Omen Ռոբերտ Տորն
2006 Նկարազարդ քող The Painted Veil Չառլի Թաունսենդ
2007 Կոնստանտինի սուրը Constantine’s Sword Կոնստանտինի ձայնը
2007 Տասը The Ten Ռեյ Ջոնսոն
2007 CSI։ Հանցանքի վայրը CSI Մայքլ Կեպլլեր
2007 Սեր համաճարակի ժամանակ Love in the Time of Cholera Լոթարիո Թուրգուտ
2007 Չիկագո 10 Chicago 10 Ուիլյամ Կունստլերի ձայնը
2008 Կանչ Defiance Զուս Բելսկի
2009 Իքս մարդիկ։ Սկիզբ։ Կուղխ X-Men Origins։ Wolverine Վիկտոր Կրիդ/Թրատամ
2009 Վուդստոկի գրավումը Taking Woodstock Վիլմա
2009 Ամեն օր Every day Նեդ
2010 Թալանչիները Repo Men! Ֆրենկ Մեսսեր
2010 Աղ Salt Թեոդոր Ուինտեր
2011 Ջարդարար Goon Ռոսս Ռիա
2013 Կինո 43 Movie 43 Ռոբերտ
2013 Ռեյ Դոնովան Ray Donovan Ռեյ Դոնովան
2013 Ավարտել պատմությունը Clear History Թիբոր
2013 Վերջին օրերը Մարսում Last Days on Mars Վինսենտ Քեմփբել
2013 Ծառայապետ The Butler նախագահ Լինդոն Ջոնսոն
2014 Ժիգոլոյի դիմակի տակ Դովի
2014 Զինվորի զոհաբերությունը Բորիս Սպասսկի
2016 Հինգերորդ Ալիքը The 5th Wave գնդապետ Վոշ

Ռեժիսոր խմբագրել

  • 2005 թվական - Եվ ամեն ինչ լուսավորվեց (Everything Is Illuminated)

Սցենարիստ խմբագրել

  • 2005 թվական - Եվ ամեն ինչ լուսավորվեց (Everything Is Illuminated)

Դերեր թատրոնում խմբագրել

  • 2007 թվական - Ռադիոզրույցներ (Talk Radio) - Բարրի Չամպլեյն
  • 2006 թվական - The 24 Hour Plays 2006 - Բարրի Չամպլեյն
  • 2005 թվական - Գլենգարրի Գլեն Ռոսս (Glengarry Glen Ross) - Ռիչարդ Ռոմա
  • 2005 թվական - Հենրիխ V (Henry V) - Հենրիխ
  • 2003 թվական - The 24 Hour Plays 2003 - Սեմ
  • 2002 թվական - Տիրոջ գահը (The Mercy Seat) - Բեն
  • 2000-2001 թվականներ - Դավաճանություն (Betrayal) - Ջերրի
  • 1999 թվական - Համլետ (Hamlet) - Համլետ
  • 1998 թվական - Մակբեթ (Macbeth) - Բանկո
  • 1993 թվական - Ամառային տուն (In the Summer House) - Լայոնել

Պարգևներ և անվանակարգումներ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • 2005 թվական - Վենետիկյան կինոփառատոն - Biografilm Award - Եվ ամեն ինչ լուսավորվեց
  • 2005 թվական - Վենետիկյան կինոփառատոն - Laterna Magica Prize - Եվ ամեն ինչ լուսավորվեց
  • 2005 թվական - կինոփառատոն Բրատիսլավայում - Կինոլրատվության միջազգային ֆեդերացիայի մրցանակ - Եվ ամեն ինչ լուսավորվեց
  • 2005 թվական - կինոփառատոն Բրատիսլավայում - Հանդիսատեսի համակրանքի մրցանակ - Եվ ամեն ինչ լուսավորվեց
  • 2005 թվական - Միջազգային կինոփառատոն Սան Պաուլոյում - Լավագույն սցենար - Եվ ամեն ինչ լուսավորվեց
  • 2005 թվական - Տոնի - Լավագույն դերասան պիեսում - Գլենգարրի Գլեն Ռոսս
  • 2005 թվական - Drama Desk Award - Լավագույն դերասանակ խումբ - Գլենգարրի Գլեն Ռոսս

Անվանակարգումներ խմբագրել

  • 2000 թվական - Էմմի - Լավագույն դերասան մինիսերիալում կամ ֆիլմում - Նախագիծ 281
  • 2000 թվական - Ոսկե Գլոբուս - Լավագույն դերասան մինիսերիալում կամ հեռուստաֆիլմում - Նախագիծ 281
  • 2001 թվական - Drama Desk Award - Լավագույն դերասան պիեսում - Դավաճանություն
  • 2005 թվական - Սատուրն - Երկրորդ պլանի լավագույն դերասան - Մանջուրական թեկնածուն
  • 2005 թվական - կինոփառատոն Բրատիսլավայում - Գրան Պրի - Եվ ամեն ինչ լուսավորվեց
  • 2007 թվական - Տոնի - Լավագույն դերասան պիեսում - Ռադիոզրույցներ
  • 2007 թվական - Drama Desk Award - Լավագույն դերասան պիեսում - Ռադիոզրույցներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #142297011 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://www.president.gov.ua/documents/5952022-43765
  4. «Поверх барьеров - Европейский выпуск». Радио «Свобода». 30 июня 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին. «[…] американский актер и режиссер Лев Шрайбер (Имя Лев дала ему мама в честь Льва Николаевича Толстого).»
  5. Шрайбер жалуется, что его имя по ошибке часто произносят так же, как англ. слово leave ([liːv], «лив»): «Articles: 1998» (անգլերեն). The Liev Schreiber Site. 1998. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Articles: 2002». The Liev Schreiber Site. Liev Schreiber. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  7. «Articles: 1999». The Liev Schreiber Site. Liev Schreiber. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  8. Veronika Bednarova (7 июля 2004). «Mining Cultural Identity and a Writer's Motives» (PDF). Festival Daily. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
  9. John Lahr (13 декабря 1999). «Fresh Prince: Why Liev Schreiber is Ready to Play Hamlet». The New Yorker. էջեր 46–52. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
  10. «Sri Swami Satchidananda, Integral Yoga Founder». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին.
  11. Cynthia Blair (2008). «1984: Liev Schreiber Enrolls at Friends Seminary in NYC». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  12. 12,0 12,1 Lynette Rice (2007 թ․ հունվարի 26). «Liev Among the Dead». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 29-ին.
  13. Robin Finn (8 января 2008). «A Role That's Hard to Shake Off: The 9/11 Antihero». The New York Times. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին.
  14. «The Academy of Motion Picture Arts and Sciences». Academy Invites 120 to Membership. 5 июля 2006. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  15. Marc, and Tatiana Siegel (19 февраля 2008). «Reynolds, will.i.am join 'Wolverine'». Variety.
  16. Peter Marks (1998 թ․ օգոստոսի 17). «Theater Review: Fairy-Tale Plottings of a British Royal Family». The New York Times. Վերցված է 2007 թ․ հունվարի 11-ին.
  17. John Lahr (28 июля 2003). «Time Trials». The New Yorker. էջեր 88–91. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  18. «Liev Schreiber's near-death experience in Australia» (անգլերեն). The Daily Telegraph. 24 апреля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  19. Life & Style magazine (26 июля 2007). «Naomi Watts & Liev Schreiber Have a Baby Boy». People. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  20. «At Last! Naomi Watts Gives Birth to a Baby Boy». US Magazine. 26 июля 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 14-ին.
  21. «EXCLUSIVE: Naomi Watts Is Pregnant». People. US Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Շրայբեր» հոդվածին։