Լև Իսաակովիչ Շեստով (ռուս.՝ Лев Исаакович Шестов), ծնված Յեհուդա Լեյբ Շվարցման (ռուս.՝ Иегуда Лейб Шварцман, հունվարի 24 (փետրվարի 5), 1866, Կիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 19, 1938(1938-11-19), Փարիզ), ռուս էկզիստենցիալիստ փիլիսոփա։

Լև Շեստով
ռուս.՝ Лев Исаакович Шестов
Ծնվել էհունվարի 24 (փետրվարի 5), 1866 Կիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 19, 1938(1938-11-19) (72 տարեկան) Փարիզ
ԳերեզմանՊիեռ-Գրենյե պողոտայի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ,  Շվեյցարիա և  Ֆրանսիա
ՈւղղությունChristian existentialism? և Արևմտյան փիլիսոփայություն
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս, գրող և գրականության պատմաբան
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և էքզիստենցիալիզմ[1]
Ալմա մատերՄոսկվայի կայսերական համալսարան և Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան
Գիտական աստիճանuniversity candidate? (1889)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2][3]
Ազդվել էՖրիդրիխ Նիցշե, Սյորեն Կիերկեգոր, Ֆեոդոր Դոստոևսկի, Լև Տոլստոյ, Միխայիլ Լերմոնտով, Անտոն Չեխով, Ուիլյամ Շեքսպիր, Բենեդիկտ Սպինոզա, Հայնրիխ Հայնե, Մարտին Լյութեր, Բլեզ Պասկալ և Պլոտինոս
Երեխա(ներ)Nathalie Baranoff?
 Lev Shestov Վիքիպահեստում

Պարադոքսներով և աֆորիզմներով հագեցված իր փիլիսոփայական երկերի մեջ Շեստովն ընդվզել է ինքնիշխան անհատականության վրա բանականության (համընդհանուր ճշմարտությունների) թելադրանքի և համապարտադիր բարոյական նորմերի ճնշման դեմ։ Ավանդական փիլիսոփայությանը հակադրել է «ողբերգության փիլիսոփայությունը», որի կենտրոնում մարդկային կեցության անհեթեթությունն է, իսկ փիլիսոփայական մտահայեցողությանը՝ հայտնությունը, որը շնորհվում է ամենազոր Աստծո կողմից։

Հիմնական ստեղծագործություններն են՝ «Անհիմնության ապոթեոզ» (Апофеоз беспочвенности" (1905), թարգմանվել է հայերեն, հրատարակվելու է 2013 թ.[4]), «Աթնեք և Երուսաղեմ» («Афины и Иерусалим», հրատարակվել է 1951 թ.) «Մտահայեցողությունև հայտնություն» (Умозрение и откровение (հրատարակվել է 1964 թ.)).

Շեստովի փիլիսոփայության բնութագիրը խմբագրել

Ռուս նշանավոր էքզիստենցիալիստ-փիլիսոփա Շեստովն իր փիլիսոփայական եջ պարադոքսներով և աֆորիզմներով է հագեցրել և ընդվզել ինքնիշխան անհատականության վրա բանականության թելադրանքի և համապարտադիր բարոյական նորմերի ճնշման դեմ։ Ավանդական փիլիսոփայությանը հակադրել է «ողբերգության փիլիսոփայությանը», որի կենտրոնում մարդկային կեցության անհեթեթությունն է, իսկ փիլիսոփայական մտահայեցողությանը՝ հայտնությունը, որը շնորհվում է «ամենազոր Աստծո» կողմից։ Շեստովի մուտքը փիլիսոփայության ասպարեզ տեղի ունեցավ «Անհիմնության ապոթեզ» ստեղծագործության հրատարակմամբ, որը նոր էջ բացեց ռուս փիլիսոփայության պատմության մեջ։ Հակահամակարգայնությունը հռչակելով իր փիլիսոփայության բնութագիր՝ Շեստովը հետզհետե հղկում է իր գրության ձևը՝ «Ապոթեզում» վերջնականապես աֆորիզմն ընտրելով որպես ուղեկից։ Անշուշտ, այդ ընտրության հետևում Նիցշեն է կանգնած։ «Ապոթեզում» անընդհատ փորձելով հենվել Նիցշեի վրա՝ Շեստովը նրա դիտարկումները վերագրում է բնազդի ոլորտին և ոչ գիտակցությանը։ Խեղդվող մարդը փրկողի ձեռքը բռնել-բարձրանալուց ներքև է քաշում փրկողին… Այդ «ձեռքը» Շեստովի համար Նիցշեի բարոյականության կազմաքանդումն է։ Մտահարթեցման այդօրինակ դրսևորման կարելի է հանդիպել արդեն «Ապոթեզում», այն է՝ «փիլիսոփայության խնդիրը ոչ թե մարդկանց հանգստացնելն է, այլ շփոթեցնելը»։ «Ecce homo»-ի նախաբանում գրում է Նիցշեն՝ «Փիլիսոփայությունը, ինչպես ես եմ այն ցայժմ հասկացել և վերապրել, կամավոր կյանքն է սառույցի մեջ և բարձր լեռներում – գոյության մեջ ողջ անծանոթի և խնդրահարույցի փնտրտուքը»։ «Ապոթեոզի» զգացմունքային առումով կենտրոնական դրույթներից մեկի համաձայն՝ «Հուսահատությունը մեր կյանքի ամենափառահեղ ու ամենանշանավոր պահն է»։ Շեստովյան հանգանակի առանցքը կյանքում դոմինանտացման կոչն է։ Հեղինակը հենց դրանով է նախ և առաջ մոտենում էքզիստենցիալիզմին և երբեմն «որակվում» որպես «էքզիստենցիալ մտածող»։ Շեստովի մասին, նրա տեքստերի մասին գրելը նախապես կործանման դատապարտված անհուսալի մտահղացում է։ Շեստովը չքանում է՝ իր փոխարեն բառեր թողնելով, որոնք ստիպված ես լինում կրկնել նրանից հետո»։ Բայց դա կրկին երևութաբանական դիտարկմամբ հետևելիս է այդպես թվում։ Իմացաբանական դիտանկյունից՝ այդօրինակ միտքն անմտածելի է. չէ որ ցանկացած բանաձևից խուսափելու կոչն էլ յուրօրինակ բանաձև է։ Ճիշտ է, Շեստովի արձագանքը պիտի լինի այն, որ անհիմնության առջև նման հարց չի ծառանում, քանզի դա համապարփակ անհիմնություն է՝ առանց մշակման, անհիմն անհիմնություն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Շեստով» հոդվածին։