Լև Կամենև (ռուս.՝ Лев Льво́вич Ка́менев, 1833[1][2][3][…], Ռիլսկ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 14 (26), 1886, Savvinskaya Sloboda), ռուս բնանկարիչ։

Լև Կամենև
Ծնվել է1833[1][2][3][…]
ԾննդավայրՌիլսկ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 14 (26), 1886
Մահվան վայրSavvinskaya Sloboda
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1857)
Մասնագիտություննկարիչ և բնանկարիչ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
 Lev Lvovich Kamenev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լև Կամենևը ծնվել է Կուրսկի նահանգի Ռիլսկ գյուղում, մանր առևտրականի ընտանիքում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Աստրախան, որտեղ Լևը սովորել է տեղի քերականական դպրոցում, սակայն չի ավարտվել այն, քանի որ հայրն օգնականի կարիք ուներ իր սեփական խանութում։ Կոնստանտին Կորովինի պապիկը, նկատելով Լևի նկարչական հակումները, նրան 5000 ռուբլի գումար տվեց Պետերբուրգի արվեստի դպրոց ընդունվելու համար[4]։ 1854 թվականին Լև Կամենևը մեկնում է Մոսկվա և ընդունվում Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան Իվան Շիշկինի և Վասիլի Պերովի հետ։ Ուսումնարանում նրանց դասավանդում է Կառլ Ռաբուսը, իսկ նրա մահից հետո՝ 1857 թվականից՝ Ալեքսեյ Սավրասովը։

1858 թվականին Կամենևին շնորհվում է 3-րդ դասի պրոֆեսիոնալ նկարչի կոչում, և նա դառնում է Մոսկվայի արվեստասերների հասարակության անդամ, որի միջոցներով երկու տարի մեկնում է արտերկիր և վարպետանում արևմտաեվրոպական արվեստագետների մոտ։ Դեպի Գերմանիա և Շվեյցարիա մեկնում է Իվան Շիշկինի հետ։

1860-1870-ական թվականները Կամենևի ստեղծագործական ծաղկուն շրջաններն էին։ Այդ տարիներին նրա «Ձմեռային ճանապարհ» աշխատանքը համալրեց Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուն։ 1869 թվականին «Ձմեռային տեսարան Մոսկվայի արվարձանում» և «Տեսարան Պորեչեի արվարձաններից» նկարների համար Կամենևը ստանում է Արվեստի ակադեմիայի բնանկարի ակադեմիկոսի կոչում և դառնում է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր-անդամներից մեկը։ 1871-1884 թվականներին Կամենևը մասնակցել է ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին։ 1886 թվականին մահացել է աղքատության և մենության մեջ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Artnet — 1998.
  3. 3,0 3,1 Sapere.it (իտալ.)De Agostini Editore, 2001.
  4. Korovin, Konstantin (1971), «L.L. Kamenev and A. K. Savrasov», in Zilbershtein, Ilya; Samkov, Vladimir (eds.), Konstantin Korovin Remembers (Russian), Moscow: Izobrazitelnoe iskusstvo, էջ 141, OCLC 186039938{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Կամենև» հոդվածին։