Լև Դավիդովիչ Լանդաու (ռուս.՝ Лев Давидович Ландау,հունվարի 9 (22), 1908[1], Բաքու, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 1, 1968(1968-04-01)[1][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ծագումով հրեա նշանավոր խորհրդային ֆիզիկոս-տեսաբան, գիտական դպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ (1946 թ.-ից), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1954), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1962)։ Նրա ձեռքբերումները ներառում են գերհոսունության տեսությունը, դիամագնիսականության քվանտային տեսությունը, երկրորդ կարգի փուլային անցումների տեսությունը, գերհաղորդականության Գինզբուրգ-Լանդաուի տեսությունը, խտության մատրիցի գաղափարի ներմուծումը ինչպես նաև որոշ ֆունդամենտալ ձեռքբերումներ քվանտային էլեկտրադինամիկայում։ 1962 թ. նա արժանացել է նոբելյան մրցանակի քվանտային հեղուկների բնագավառում կատարած հիմնարար աշխատանքների՝ հատկապես հեղուկ հելիում II-ի գերհոսունության մաթեմատիկական տեսությունը ստեղծելու համար։

Լև Լանդաու
ռուս.՝ Лев Ландау
Ծնվել էհունվարի 9 (22), 1908[1]
Բաքու, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էապրիլի 1, 1968(1968-04-01)[1][3][4][…] (60 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
բնական մահով[4]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Ազգությունհրեա
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի դասախոս, ֆիզիկոս-տեսաբան և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Խարկովի ազգային համալսարան[4], Խարկովի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտ[4], Ֆիզիկական խնդիրների ինստիտուտ[4], Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ[4]
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1927), Բաքվի պետական համալսարան (1924) և Baku Polytechnicum? (1922)[4]
Կոչումպրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[6] (1934)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1][7], անգլերեն[8], գերմաներեն[8], ֆրանսերեն[8] և դանիերեն[9]
Գիտական ղեկավարԱբրամ Իոֆֆե[10]
Եղել է գիտական ղեկավարՅակով Սմորոդինսկի[6], Ալեքսեյ Աբրիկոսով[6], Ալեքսանդր Ախիեզեր[6], Մարկ Ազբել, Իսահակ Պոմերանչուկ[6], Իսահակ Խալատնիկով[6], Յակով Զելդովիչ[6], Ալեքսանդր Պատաշինսկի[6], Ռոալդ Սագդեև[6] և Ալեքսանդր Անդրեև
Հայտնի աշակերտներԻգոր Ձյալոշինսկի, Ալեքսանդր Ախիեզեր, Ալեքսեյ Աբրիկոսով, Լև Պիտաևսկի, Իսահակ Պոմերանչուկ, Իլյա Լիֆշից, Եվգենի Լիֆշից, Արկադի Միգդալ, Իսահակ Խալատնիկով, Յուրի Կագան և Լասլո Տիսա
Պարգևներ
Ամուսին(ներ)Konkordija Terentʹevna Landau-Drobanceva?
ՄայրԼյուբով Գարկավի-Լանդաու
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Lev Landau Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

1916-1920 թթ. Լանդաուն սովորել է Բաքվի գիմնազիայում։ 1920 թ.-ին ընդունվել է Բաքվի տնտեսագիտական տեխնիկումը և երկու տարի անց ավարտել այն։ 1922 թ.-ին ընդունվել է Ադրբեջանի պետական համալսարանի միաժամանակ երկու ֆակուլտետ՝ ֆիզիկամաթեմատիկական և քիմիական։ 1924 թ.-ին տեղափոխվել է Լենինգրադի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Հենց այստեղ էլ 1926 թ.-ին հրատարակել է իր առաջին գիտական աշխատանքը՝ «Երկատոմ մոլեկուլների սպեկտրների տեսության վերաբերյալ»։ 1927 թ.-ի հունվարի 20-ին ավարտել է համալսարանը և նույն թվականին ընդունվել Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան։ Այստեղ նա ներգրավվեց Յ. Ի. Ֆրենկելի ղեկավարած տեսաբանների խմբի մեջ։ Լանդաուից բացի խմբի մեջ մտան նաև Վ. Ա. Ֆոկը, Դ. Դ. Իվանենկոն և Մ. Պ. Բրոնշտեյնը։ 1927 թ.-ի ընթացքում «Ճառագայթումով արգելակման պրոբլեմը» աշխատության շրջանակներում ներմուծել է խտության մատրիցի գաղափարը։ Հարկ է նշել, որ 1927 թ.-ին խտության մատրիցի գաղափարը Լանդաուից անկախ մտցրել է նաև Ջոն Նեյմանը(անգլ.՝ John von Neumann), ով արել է դա ավելի համակարգված, որի պատճառով խտության մատրիցի գաղափարի ներմուծումը հաճախ կապվում է Նեյմանի հետ։ 1928 թ. Մոսկվայում տեղի ունեցավ ֆիզիկոսների 6-րդ համագումարը, որին մասնակցում էին նաև բազմաթիվ լեգենդար ֆիզիկոսներ արտասահմանից։ Այս Համագումարի ընթացքում Լանդաուն ունեցավ երեք ելույթ՝ «Քվանտային վիճակագրության հիմունքները», «Պատճառականության սկզբունքը ժամանակակից ֆիզիկայում» և «Մագնիսական էլեկտրոնը ալիքային մեխանիկայում» թեմաներով, որոնցից վերջինը լրիվ ինքնուրույն աշխատանք էր՝ առանց հեղինակակցի։ Հանրագումարից հետո Լանդաուն, որպես Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի լավագույն ասպիրանտներից մեկը, 1929 թ.-ի հոկտեմբերին լուսժողկոմատի ուղեգրով մեկնեց արտասահմանյան գործուղման, որի շրջանակներում եղել է Բեռլինում, Լայպցիգում, Գյոտինգենում, Կոպենհագենում, Քեմբրիջում, Ցյուրիխում և մասնակցել է հայտնի ֆիզիկոսներ Բորնի, Հայզենբերգի, Պաուլիի, Դիրակի և Բորի սեմինարներին։ Գործուղման ընթացքում մեկ անգամ հնարավորություն ունեցավ հանդիպել և զրուցել Ա. Էյնշտեյնի հետ։ Նրանց զրույցի հիմնական թեման էր անորոշությունների առնչությունը։ 1930 թ.-ին, ոգեշնչված Վ. Պաուլիի 1924 թ.-ի հոդվածում հայտնաբերած թերությամբ, Լանդաուն տպագրեց «Մետաղների դիամագնիսականությունը» հոդվածը[13]։ Այս աշխատանքում նա ցույց տվեց, որ մագնիսական դաշտում էլեկտրոնի շարժումը քվանտանում է, որի հետևանքով էլեկտրոնային գազը ձեռք է բերում դիամագնիսական հատկություններ։ Այսպես ծնվեց «Լանդաուի դիամագնիսականությունը»։ 1930 թ.-ին՝ Քեմբրիջում եղած ժամանակ, Լանդաուն ծանոթացավ իր հայրենակից Պ. Լ. Կապիցայի հետ, ով 1921 թ.-ից աշխատում էր կավենդիշյան լաբորատորիայում` Է. Ռեզերֆորդի մոտ։

Լանդաուի դպրոցը․ Թեորմինիմում խմբագրել

Լանդաուն ստեղծել է տեսաբան ֆիզիկոսների հանճարաշատ դպրոց։ Լանդաուի աշակերտներ էին համարվում այն ֆիզիկոսները, ովքեր Լև Լանդաուին (հետագայում արդեն իր աշակերտներին) կարողացել էին հանձնել 9 տեսական քննություն, այսպես կոչված Լանդաուի տեսական մինիմում։ Սկզբից հանձնվում էր մաթեմատիկան, հետո հանձնվում էր ֆիզիկայի քննությունը՝

  • 2 քննություն մաթեմատիկայից
  • մեխանիկա
  • էլեկտրադինամիկա
  • քվանտային մեխանիկա
  • վիճակագրական ֆիզիկա
  • հոծ միջավայրերի մեխանիկա
  • հոծ միջավայրերի էլեկտրադինամիկա
  • քվանտային էլեկտրադինամիկա

Առաջինները ովքեր հանձնել էին Լանդաու տեսական մինիմումը՝

Պարգևներ խմբագրել

  • 1946 թ. - ՍՍՀՄ պետական մրցանակ։
  • 1954 թ. - սոցիալական աշխատանքի հերոս։
  • 1960 թ. - Մաքս Պլանկի անվան մեդալ։
  • 1962 թ. ապրիլ - լենինյան մրցանակ Լանդաուին և Ե. Մ. Լիֆշիցին` «Տեսական ֆիզիկա» հատորյակների համար։
  • 1962 թ. - նոբելյան մրցանակ հեղուկ հելիում II-ի գերհոսունության մաթեմատիկական տեսության ստեղծման համար։

Գրականություն խմբագրել

  • Մայա Բեսարաբ - «Էջեր Լանդաուի կյանքից», Հայաստան Հրատարակչություն, Երևան 1976
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Լև Լանդաու հոդվածին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118569066 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Pitaevskii L. P. The great physicist // Herald Russ. Acad. Sci / Y. OsipovNauka, Springer Science+Business Media, 2008. — Vol. 78, Iss. 1. — P. 75—85. — ISSN 1019-3316; 1555-6492doi:10.1134/S1019331608010097
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  5. Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Mathematics Genealogy Project — 1997.
  7. CONOR.Sl
  8. 8,0 8,1 8,2 https://www.berkovich-zametki.com/AStarina/Nomer7/Rumer1.htm
  9. http://www.ega-math.narod.ru/Landau/Dau1971.htm
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. The Nobel Prize in Physics 1962Nobel Foundation.
  12. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  13. L.D. Landau (1930). «Diamagnetismus der metalle». Zeitschrift für Physik, vol. 64, issue 9-10.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Լանդաու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Լանդաու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 483