Լև Կոնստանտինի Ատամանով (իսկական անունը՝ Լևոն Կոնստանտինի Ատամանյան[4], փետրվարի 8 (21), 1905[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][2] - փետրվարի 12, 1981(1981-02-12)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1978[5]

Լև Ատամանով
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8 (21), 1905[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[3][2]
Մահացել էփետրվարի 12, 1981(1981-02-12)[1] (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ
ԱշխատավայրՀայֆիլմ[2] և Սոյուզմուլտֆիլմ[2]
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[2]
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Կենսագրություն խմբագրել

1926 թվականին ավարտել է Առաջին պետֆիլմդպրոցը կինոռեժիսորի դիպլոմով։ 1928 թվականին աշխատել է ռեժիսորի օգնական «Պետզինֆիլմ» կինոֆաբրիկայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։

Խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկն է։ Աշխատել է Հայաստանում, որտեղ նկարահանել է «Շունն ու կատուն» (1938) և «Կախարդական գորգ» (1948) մուլտիպլիկացիոն ֆիլմերը։ «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմն է։ 1949 թվականից՝ «Սոյուզմուլտֆիլմ»-ի ռեժիսոր։ Նրա «Դեղին արագիլը» (1950), «Ալվան ծաղիկը» (1952), «Ոսկե այծքաղ» (1954), «Շունն ու կատուն» (1955), «Ձյունե թագուհին» (1957) և այլ ֆիլմեր պարգևատրվել են տարբեր միջազգային կինոփառատոնների, այդ թվում Կաննի կինոփառատոնի մրցանակներով և պատվավոր դիպլոմներով։ 1960-ներին՝ ռեժիսորական կոլեգիայի տիկնիկային միության նախագահ։ «Գավ անունով փիսիկը» մուլֆիլմաշարի ռեժիսորն է։

Աղբյուրներ խմբագրել

  • animator.ru (ռուս.)
  • Гинзбург С., Рисованный и кукольный фильм, М., 1957. (ռուս.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 Атаманов Лев Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Հայկական սովետական հանրագիտարան, 1 հատոր, էջ 651 (հայ.)
  5. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз - Банка. - М.: Большая Российская энциклопедия, 2005. - 766 с.: ил.: карт.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 651