Լևոն Ռոտինյան

հայ քիմիկոս

Լևոն Ալեքսանդրի Ռոտինյան (մայիսի 22 (հունիսի 3), 1879, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1964(1964-12-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1925)։ ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ։ ՀԽՍՀ ֆիզիկաքիմիական առաջին դպրոցի հիմնադիրը։

Լևոն Ռոտինյան
Ծնվել էմայիսի 22 (հունիսի 3), 1879
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 30, 1964(1964-12-30)[1] (85 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Վրացական ԽՍՀ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, Վանաձորի քիմիական գործարան և Չեբոքսարիի պետական գյուղատնտեսական ակադեմիա
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան (1903)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1948) և պրոֆեսոր (1949)
Հայտնի աշակերտներՆիկողայոս Ենիկոլոպով
Երեխա(ներ)Ալեքսանդր Ռոտինյան

Կենսագրություն խմբագրել

1903 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտության բաժինը։ Աշակերտել է ակադեմիկոս Վ․ Ա․ Կիստյակովսկուն, աշխատել Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուի քիմիայի և տեսական էլեկտրաքիմիայի ամբիոնում, որտեղ կազմակերպել է Ռուսաստանում ֆիզիկական քիմիայի առաջին ուսումնական լաբորատորիան և գրել ֆիզիկական քիմիայի գործնական աշխատանքների ռուսերեն առաջին ձեռնարկը։ 1918 թվականին հրավիրվել է Թիֆլիսի նորաստեղծ համալսարան, որտեղ Լ․ Ա․ Ռոտինյանը քիմիա է դասավանդել։ 1921-1922 թվականներին Ալավերդու պղնձաձուլական գործարանի լաբորատորիայի ղեկավարն էր, 1922-1927 թվականներին՝ հողժողկոմատի և ժողտնտխորհի կենտրոնական միացյալ լաբորատորիայի անօրգանական քիմիայի բաժնի վարիչը։ Եղել է Երևանի համալսարանի ֆիզիկական քիմիայի և վերլուծական քիմիայի, պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի ամբիոնների և ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի ֆիզիկական քիմիայի բաժնի, Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտի անօրգանական և վերլուծական քիմիաների և Չուվաշական գյուղատնտեսական ինստիտուտի անօրգանական քիմիայի, ամբիոնների վարիչ։ 1943-1946 թվականներին աշխատել է Կիրովականի քիմիայի գործարանի կենտրոնական լաբորատորիայում, 1957-1960 թվականներին՝ ՀԽՍՀ ժողկոմխորհի քիմիայի ԳՀԻ-ում։ Ռուսաստանի հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են քիմիա թերմոդինամիկայի՝ մասնավորապես քիմիայի հավասարակշռված երևույթների, անիզոտրոպ հեղուկների, քիմիայի միացությունների և նրանց ելանյութերի կրիտիկական ջերմաստիճանների փոխադարձ կապի, մաքուր նյութերի մակերևույթների ուսումնասիրությանը։ Հալված ծծմբի նրա ուսումնասիրությունները կարևոր դեր խաղացին կառուցվածքային մածուցիկության տեսության ստեղծման համար։ Ռոտինյանը առաջին և մեծ ճշտությամբ որոշել է սնդիկի, ալյումինի և ծարիրի հալոգենիդների կրիտիկական ջերմաստիճանները, սնդիկիգոլորշիների առաձգականությունը։ Ցիկլոհեքսանի ածանցյալների ֆիզիկական հատկությունների նրա ուսումնասիրությունները և բաշխման օրենքի թերմոդինամիկական հետազոտությունները կարևոր ներդրում են գիտության մեջ։ Ուսումնասիրելով եռբաղադրամաս հեղուկ համակարգերի լուծելիության իզոթերմային դիագրամները և կիրառելով բաշխման օրենքը՝ Ռոտինյանը ստացավ լուծված նյութերի կոնցենտրացիաները և համասեռության տիրույթները կապող հավասարումները։ Ռոտինյանը կատարել է նաև մերձարաքսյան ճահիճների հողային և հիդրոլոգիական հետազոտություններ, որոնց հիման վրա իրականացվեց այդ ճահիճների մելիորացումը։ ՀԽՍՀ հանքային և ոչ հանքային ապարների նրա ուսումնասիրությունները հնարավոր դարձրին ցեմենտի և կարբիդի արտադրության ստեղծումը ՀԽՍՀ-ում[2]։

Գործունեություն խմբագրել

Ռոտինյանը զբաղվել է նաև հայկական բազալտների հատկությունների, նրանց հալման և բյուրեղացման օրինաչափությունների ուսումնասիրմամբ, առաջարկել է ապակեմանրաթելերի անընդհատ ստեղծման եղանակ, ստեղծել հեղուկների գոլորշիացման ջերմության որոշման ճշգրիտ սարք։ Ռոտինյանի ղեկավարությամբ և մասնակցությամբ են ստեղծվել ֆիզիկական վերլուծական և անօրգանական քիմիաների առաջին ուսումնական լաբորատորիաները ՀԽՍՀ-ում։ Ռոտինյանը ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի քիմիայի ինստիտուտի ստեղծման նախաձեռնողներից և կազմակերպիչներից էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=13368
  2. «ԼԵՎՈՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՌՈՏԻՆՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։