Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Մանուկի Մադոյան (օգոստոսի 10, 1909(1909-08-10)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 19, 1964(1964-09-19)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։

Լևոն Մադոյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 10, 1909(1909-08-10)[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 19, 1964(1964-09-19)[1] (55 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներդուդուկ[1]
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա[1] և Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ[1]
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
 Levon Madoyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), որտեղ ստացել է կրթությունը, հետևել երաժշտության։ 1923-1939 թթ. աշխատել է Հայֆիլհարմոնիայի Լենինականի բաժանմունքի արևելյան գործիքների խմբում։ Կարճ ժամանակ Բաքվում աշխատելուց հետո նորից վերադարձել է ծննդավայր։ 1939 թվականին տեղափոխվել է Երևան, նվագել Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբում, ապա՝ ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլում։ 1952 թվականից Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար[2]։

Կատարողացանկում էին հայկական ժողովրդական և աշուղական երգեր, պարեղանակներ, մուղամներ, հայ կոմպոզիտորների գործիքային երկեր։ Վերականգնել է Շիրակի բազմաթիվ երգեր ու պարեղանակներ։ Կատարողական վարպետությամբ հայտնի են «Հովվի կանչը», «Մաճկալ», «Որսկան ախպեր», «Դուն էն գլխեն» երգերի գործիքային մեկնաբանումները։

Համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Թբիլիսիում, Տաշքենդում, Դոնի Ռոստովում և այլուր[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 262.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Մադոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 127