Լևոն Լարենց

հայ լրագրող, խմբագիր, թարգմանիչ, գրող

Լևոն Լարենց (Քիրիշճյան) (1875[1], Սամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1915[1], Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ, թարգմանիչ։

Լևոն Լարենց
Ծնվել է1875[1]
ԾննդավայրՍամաթիա, Ֆաթիհ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1915[1]
Վախճանի վայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունթարգմանիչ, լրագրող, խմբագիր, գրող և ուսուցիչ
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՌոբերթ քոլեջ (1902)
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
ԱշխատավայրՁայն հայրենյաց
Լևոն Լարենց Վիքիդարանում
 Levon Larents Վիքիպահեստում

Ծնվել է Կ. Պոլսում։ Զբաղվել է ուսուցչությամբ։ 1890-ական թվականների վերջերից արձակ և չափածո ստեղծագործություններով աշխատակցել է պոլսահայ մամուլին։ Կարճ ժամանակ «Բյուզանդիոն» օրաթերթի խմբագրությունում աշխատելուց հետո մեկնել է ԱՄՆ, որտեղ հրատարակել է «Ձայն հայրենյաց» թերթը։

Իր չափածո ստեղծագործությունները հետագայում տպագրել է առանձին գրքով՝ «Դրախտի երգեր» խորագրով (Թիֆլիս, 1908Անգլերենից թարգմանել է Լինչի «Արմենիա» գիրքը (համառոտ), իսկ ֆրանսերենից՝ «Ղուրանը» (Կ. Պոլիս, 1911)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 25.