Լևոն Թևանյան

հայ բլուլահար, շվիահար

Լևոն Սամվելի Թևանյան (սեպտեմբերի 13, 1975(1975-09-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բլուլահար, շվիահար։ ՀՀ վաստակավոր արտիստ (2012)[1]։

Լևոն Թևանյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1975(1975-09-13) (48 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներսրինգ, շվի, պկու, դաշնամուր, դուդուկ և զուռնա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1997)
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
Կայքlevontevanyan.com
 Levon Tevanyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լևոն Թևանյանը ծնվել է 1975 թվականին, Երևանում։ Ավարտել է Ալեքսեյ Հեքիմյանի անվան 7-ամյա երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը և Գեղագիտության ազգային կենտրոնի փողային գործիքների դասարանը։ 1997 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Արարատ Պետրոսյանի դասարան)։ 1992-2010 թվականներին եղել է «Տկզար» պետական անսամբլի մենակատար, 2000 թվականից՝ Շողակն համույթի մենակատար, 2011 թվականից՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների «Ֆոլկ մոդերն» նվագախմբի մենակատար, գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար

2009 թվականին դասախոսությամբ և համերգով («Թևանյան քառյակ»-ի հետ միասին) հանդես է եկել Տարտուի համալսարանում[2]։ Երաժշտական կատարմամբ հանդես է եկել նաև Ռիգայի սիմֆոնիկ համույթի հետ։

2019 թվականից ղեկավարում է Ստեփան Ջրբաշյանի անվան ԵՄԴ-ի ժողովրդական նվագարանների նվագախումբը, և իր ղեկավարության օրոք այն 2 անգամ արժանացել է Ազգային նվագարանների անսամբլների հանրապետական Մրցույթ-Փառատոնի գլխավոր մրցանակին։ 2011-2012 թվականներին 17 մենահամերգներ է ունեցել Իտալիայի 12 քաղաքներում։ Էստոնիայում հանդես է եկել 28 մենահամերգով։ Հայաստանի հանրային ռադիոյի արխիվում կա Լևոն Թևանյանի ավելի քան 28 ձայնագրություն։ Թևանյանի ճանաչված ձայներիզը Traditional Crossroads կազմակերպության Old song new dance հավաքածուն է։ Լևոն Թևանյանը տիրապետում է հայկական բոլոր փողային երաժշտական գործիքներին (բլուլ, շվի, թավ շվի, դուդուկ, պկու, պարկապզուկ, զուռնա), ինչպես նաև դաշնամուրի։ Դաշնամուրային համերգներով հանդես է եկել Երևանում՝ կատարելով հայկական կոմպոզիցիաներ ջազային իմպրովիզացիաներով։ Ջազային արվեստ ուսումնասիրել է կոմպոզիտոր և պրոֆեսոր Ծովակ Համբարձումյանի մոտ։

Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, Սլովենիայում, Սլովակիայում,Թուրքիայում, Լիբանանում, Բուլղարիայում, Սիրիայում,Ռուսաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Լատվիայում, Էստոնիայում, Հորդանանում, Արգենտինայում, Ուրուգվայում,Ավստրալիայում

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ Տարի Երկիր Ռեժիսոր Կոմպոզիտոր, երաժիշտ Գործիք
Արարատ 2002 Կանադա, Ֆրանսիա Ատոմ Էգոյան երաժիշտ շվի, թավ շվի
Եվ յոթերորդ օրը 2015 Հայաստան Արման Չիլինգարյան կոմպոզիտոր, երաժիշտ դուդուկ, դաշնամուր, շվի, թավ շվի
Հակոբը պատրաստ է 2016 Կանադա Տաթևիկ Գալստյան կոմպոզիտոր, երաժիշտ դուդուկ, դաշնամուր, շվի, թավ շվի, վոկալ
Ցորյանի ծովեր 2017 Հայաստան Բոգդան Աթանեսյան կոմպոզիտոր
Կոմա 2017 Հայաստան Տարոն Պետրոսյան կոմպոզիտոր, երաժիշտ թավ շվի, վոկալ

«Լույսի կաթիլներ» | 2021 թվական| Հայաստան | Արման Չիլինգարյան|կոմպոզիտոր

Պարգևներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Festivitas Artium». festivitas.ee. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել