Լևոն Խնկանոսի Դարբինյան (մայիսի 29, 1905(1905-05-29)[1], Ալաստան, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան[1] - դեկտեմբերի 28, 1943(1943-12-28)[1], Կորոստիշև, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային զինվորական, Խորհրդային Միության հերոս (ետմահու, հունվարի 10, 1944), գվարդիայի գնդապետ։

Լևոն Դարբինյան
մայիսի 29, 1905(1905-05-29)[1] - դեկտեմբերի 28, 1943(1943-12-28)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԱլաստան, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան[1]
Մահվան վայրԿորոստիշև, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԿորոստիշև
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակտանկային զորքեր
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՎիստրել (1934)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1927 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը, 1934 թ.-ին՝ «Վիստրել» դասընթացները (Մոսկվա

Սովորել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ «Հայրենական մեծ պատերազմի» սկզբին կռվել է Կենտրոնական, ապա՝ Հարավ-Արևմտյան ռազմաճակատներում։ Եղել է գնդի հրամանատար, դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1943 թվականին մասնակցել է Վորոնեժի և Առաջին ուկրաինական ռազմաճակատների ռազմական գործողություններին։

Աչքի է ընկել Խարկովի ազատագրման, Դնեպրի գետանցման, Կիևի, Ֆաստովի համար մղված մարտերում։ 1943 թվականի դեկտեմբերին Դարբինյանի ղեկավարած 69-րդ մեքենայացված բրիգադը[2] ճեղքեց թշնամու ամրությունները Կիևից արևմուտք և հնարավորություն ստեղծեց ազատագրելու Կորոստիշև քաղաքը։ Այդ գործողությունների ժամանակ Դարբինյանը ծանր վիրավորվեց և մահացավ։

Պարգևներ խմբագրել

Հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի, Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Дарбинян Левон Хнканосович». www.warheroes.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 312