Լևոն Ասմարյան

հայ գրականագետ

Լևոն Աշոտի Ասմարյան (հոկտեմբերի 3, 1922(1922-10-03)[1], Արմավիր, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - մարտի 18, 1993(1993-03-18)[1], Երևան, Հայաստան, թաղված է Արմավիր գյուղում), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1984)։

Լևոն Ասմարյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1922(1922-10-03)[1]
Արմավիր, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Մահացել էմարտի 18, 1993(1993-03-18)[1] (70 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1945)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1984)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Լևոն Ասմարյանը ծնվել է 1922 թվականին Էջմիածնի գավառի Արմավիր գյուղում։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1959 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի գիտաշխատող։

Ասմարյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ գրականության նոր և նորագույն շրջանին։ «Հայ նոր գրականության պատմություն» բազմահատորյակի հեղինակներից է[2][3]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1980 թվական

Երկեր խմբագրել

  • Վահան Թեքեյան, Երևան։ ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, 1978 թվական։
  • Վահան Թեքեյան։ Կյանքը և ստեղծագործությունը, Երևան։ ՀՀ ԳԱ հրատ., 1971 թվական։
  • Ավետիք Իսահակյան, Երևան։ Գիտելիք, 1975 թվական։
  • Մաշտոցից մինչև Նարեկացի, Ղազինյան, Արշալույս Աբելի; Ասմարյան, Լևոն Աշոտի, Երևան։ Գիտելիք, 1988 թվական։
  • Հովհաննես Հովհաննիսյան։ [Կյանքը և ստեղծագործությունը], Երևան։ ՀԽՍՌ ԳԱ հրատ., 1963 թվական։
  • Ակնարկներ հայ գրականության պատմության։ Մանուկյան, Սարիբեկ Արմենակի, Ասմարյան, Լևոն Աշոտի, Գամաղելյան, Տիգրան Միհրանի։ Երևան։ Լույս, 1984 թվական։
  • Հայ-ռուսական գրական փոխառնչությունները, Մադոյան, Արշակ Գևորգի, հայագետ; Ասմարյան, Լևոն Աշոտի, Երևան։ Ա. հ, 1985 թվական։
  • Հայ գրական քննադատությունը XIX դարի 70-80-ական թվականներին, Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1979 թվական։
  • Երկու զրույց։ [Բանաստեղծ.], Ասմարյան, Լևոն Աշոտի; Հովհաննես, Շավարշ, Երևան։ Հայպետհրատ, 1946 թվական։
  • Երկերի լիակատար ժողովածու։ 3 հ, Վարուժան, Դանիել; Միրզաբեկյան, Ջ. Մ; Վարժապետյան, Ի. Դ. Ասմարյան, Լևոն Աշոտի, Դավթյան, Վահագն Արմենակի, Շարուրյան, Ալբերտ Սրապիոնի, Ջրբաշյան, Էդվարդ Մկրտչի, Երևան։ ԳԱԱ հրատ., 1986 թվական։
  • Գաբրիել Սունդուկյան։ Կյանքը և ստեղծագործությունը, Ասմարյան, Լևոն Աշոտի, Կիրակոսյան, Վ. Ա, Շտիկյան, Ս. Ա, Սարինյան, Սերգեյ Ներսեսի, Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1980 թվական։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=13239
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  3. «Կոհա առցանց քարտարան». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.