Լևի (անգլ.՝ Lévis), քաղաք Կանադայի Քվեբեկ նահանգի արևելքում։ Այն գտնվում է Սեյնթ Լոուրենս գետի հարավային ափին, Քվեբեկ քաղաքի դիմաց։ Գետանցը կապում է Հին Քվեբեկը Հին Լևիի հետ, և երկու կամուրջներ՝ Քվեբեկի կամուրջն ու Փիեր Լափորթ կամուրջը միացնում են արևմտյան Լևին Քվեբեկ քաղաքի հետ։ Լևին հիմնադրվել է 1861 թվականին։ 2015 թվականի հուլիսի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 144,147-ի[2]։

Բնակավայր
Լևի
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿանադա Կանադա
Ներքին բաժանումLes Chutes-de-la-Chaudière-Ouest?, Les Chutes-de-la-Chaudière-Est? և Desjardins?
Հիմնադրված էմայիսի 18, 1861 և հունվարի 1, 2002 թ.
Մակերես497,00 կմ²
Բնակչություն154 091 մարդ (հուլիսի 1, 2022)[1]
Հեռախոսային կոդ418
Փոստային դասիչG6, G7
Պաշտոնական կայքville.levis.qc.ca(ֆր.)
Լևի (Քվեբեկ) (Կանադա)##
Լևի (Քվեբեկ) (Կանադա)

Պատմություն խմբագրել

Բազմաթիվ հնագիտական վայրեր բացահայտում են շուրջ հարյուր տարիների ընթացքում մարդկային օկուպացիայի վկայությունը։ Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ Քվեբեկ նահանգում Փոինթ-Լևին (անգլ.՝ Pointe-Lévy ) եղել է բնիկ ամերիկացի բնակչության զարգացման հիմնական կենտրոններից մեկը։ 1636 թվականին, Քվեբեկ քաղաքի հիմնադրումից շուրջ քսանութ տարի անց, Լորդ Լաուզոնի կողմից հիմնադրվեց հիմնական տարածքի արևելյան մասը։ Հետագա տարիներին, այլ լորդերի կողմից, Սեյնթ Լոուրենսի գետի մոտակայքում տարածքներ հիմնադրվեցին։ Հիմնական գյուղատնտեսական տարածք էր հանդիսանում Փոինթ-Լեվինը, որտեղ մի քանի լորդերի իշխանության տակ էր գտնվում մի շարք հողատարածքներ։ Լորդ Լաուզոնի հողերը զբաղեցված չէին մինչև 1647 թվականը, երբ Գյուլեյմ Քոչը դարձավ առաջին եվրոպացի նորաբնակը, որը տեղափոխվել էր Քվեբեկ քաղաքից։ Այդ ժամանակ նա դարձավ առաջին կառավարիչը, գլխավոր դատավոր, միլիցիայի կապիտան, Ինքնիշխան խորհրդի անդամ և համարվեց հերոս Նոր Ֆրանսիայում։ Քոչը սակայն չդարձավ Լորդ Լաուզոնի առաջին տերը, քանի որ հողը պատկանում էր Ժան դը Լաունզին, որը եղել է Ֆրանսիայի կառավարիչը 1651-1657 թվականներին։

 
Եկեղեցի, Լևի

Յոթամյա պատերազմի ընթացքում, 1759 թվականի ամռանը գեներալ Ջեյմս Ուոլֆը Փոինթ-Լևինի տարածքում մի ճամբար հիմնեց և պաշարեց Քվեբեք քաղաքը։ Պաշարումը հաջողվեց և երեք ամիս շարունակ Փոինթ-Լևինի բլուրներից թնդանոթների կրակոցներից հետո, ճակատամարտն ավարտվեց բրիտանացիների հաղթանակով։ Այս ժամանակահատվածում Փոինթ-Լևինը Քվեբեքի տարածքում բրիտանական բանակի պաշտպանության համար ծառայում էր որպես գլխավոր ճամբար։ 1763 թվականին Քվեբեքում իր ամուսնուն սպանելու համար կախաղան հանվեց Մարի-Ժոզեֆ Քորիվյուն և նրա մարմինը վանդակում մի քան շաբաթ շարունակ Սեյնթ-Ժոզեֆ- դե-լա-Փոինթ-Լևինում ցուցադրվեց։ Սա մի անսովոր պատժաձև էր, որն էլ առաջին անգամ օգտագործվել էր անգլիական կառավարության կողմից՝ Հյուսիսային Ամերիկայում։ 1854 թվականից Փոինթ-Լևինում հայտնվեց երկաթուղին, որն էլ դարձրեց քաղաքը առևտրի և ներգաղթի համար գլխավոր տրանսպորտային կենտրոն։ Գտնվելով Սեյնթ Լոուրենսի հարավային ափին, Փոինթ-Լևինը կարող էր կապվել երկաթուղու միջով Օնտարիոյին, Մեյնին (այնտեղից էլ ամբողջ ԱՄՆ-ին) և Մարիթայմի գավառներին։ Շատ տարիներ անց, 1865-ից 1872 թվականներին, մինչդեռ քաղաքը գտնվում էր Բրիտանիայի հսկողության տակ, երեք ամրոցներ կառուցվեցին պաշտպանելու համար Քվեբեքը և նրա հարակից տարածքները՝ ամերիկացիների ներխուժումից պաշտպանելու համար։ Ամրոցներն իրենց նպատակի համար երբեք չծառայեցին։ Այս ամրոցներից մեկը շարունակում է մնալ և անտեղ կարող են այցելել։ Լևի քաղաքը անվանակոչվել է Մոնթքալմի ժառանգորդ Լևի ասպետի անվամբ, որը հիմնել է 1861 թվականին։ Այս նոր քաղաքի հիմնադիրն էր Ժոզեֆ- Դեյվիդ Դեզիելը (1806–1882)։ Ներկայիս Լևիի շատ վարչական տարածքներ 1861-2002 թվականների ընթացքում փոփոխվել էին։ Ստեղծվեցին շատ քաղաքներ և Փոինթ-Լևի գյուղը, որն էլ 1867 թվականին դարձավ Լաուզոնի գյուղ, իսկ հետո 1910 թվականին Լաուզոնի քաղաք։

Աշխարհագրություն խմբագրել

Լևիի տարածքը կազմում է 444 կմ²․ 10% քաղաքային, 48% հողատարածքներ, 36% անտառներ և 6% գերխոնավ հողեր։ Սեյնթ Լոուրենսի գետը, Էթչեմին և Քոդիե գետերը անցնում են քաղաքի միջով։ Լևի մարզը գոյատևեց մինչև 1980-ականները, երբ բաժանվեց երկու վարչական շրջանների։ 2002 թվականի հունվարի 1-ին տաս քաղաքներ միավորվեցին Քվեբեքի կառավարության կողմից և ձևավորվեց նոր Լևի քաղաքը։

Ավաններ

Նոր քաղաքը բաժանվեց երեք ավանների[3]։ Նախկինում ձևավորված տաս վարչական շրջաններ այսօր քաղաքի ներսում շրջաններ են, երեք ավաններից յուրաքանչյուրը կազմում են երեք կամ չորս շրջաններ։

 
Լևին ձմռանը

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչություն

Տարի բնակչ․  %


1871          20,850        -- %
1881          23,996        +15.1%
1891          22,319        −7.0%
1901          22,750        +1.9%
1911          25,579        +12.4%
1921          30,102        +17.7%
1931          32,335        +7.4%
1941          34,749        +7.5% 
1951          40,046        +15.2%
1956          42,967        +7.3%
1961          47,603        +10.8%
1966          53,684        +12.8%
1971          57,805        +7.7%
1976          69,982        +21.1%
1981          86,994        +24.3%
1986          95,757        +10.1%
1991          108,523       +13.3%
1996          118,344       +9.0%
2001          121,999       +3.1%
2006          130,006       +6.6%
2011          138,769       +6.7%
2015[4] 144,147     +3.9%

Քաղաքի բնակչության շուրջ 99%-ը եվրոպական ծագում ունեն, մինչդեռ 97%-ը խոսում է ֆրանսերեն, որպես իրենց մայրենի լեզու։

Տնտեսություն խմբագրել

Չնայած նրան, որ Լևին համեմատաբար փոքր քաղաք է, այն արվարձան չէ։ Մի քանի խոշոր գործատուների ներկայությունը թույլ է տվել բազմաթիվ քաղաքացիների աշխատել և ապրել քաղաքում։ Այն նաև խոշոր գյուղատնտեսական բիզնես հետազոտությունների և զարգացման կենտրոն է։ Շատ ու շատ բարձր տեխնոլոգիաների ընկերություններ, ինչպիսին է Քրիֆորմ (3D) ընկերությունը, ստեղծվել են Լևիում։ Քաղաքը հանդիսանում է տարածաշրջանի առրտրի կենտրոնը՝ իր 106 խանութներով։ Բազմաթիվ փոքր բիզնեսի և ժամանցի կենտրոններ զարգացել են քաղաքում, վերջին տասնամյակի ընթացքում։

Կրթություն խմբագրել

Կան շատ տարբեր մակարդակների դպրոցներ, ներառյալ համալսարան և քոլեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.donneesquebec.ca/recherche/fr/dataset/repertoire-des-municipalites-du-quebec/resource/c27b1830-2b46-4e80-819b-6238ff7c3b03
  2. «Quebec statistics» (ֆրանսերեն). 2.statcan.ca. 2009 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  3. City of Lévis. History Արխիվացված 2004-08-30 Wayback Machine(Ֆրանսերեն)
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևի (Քվեբեկ)» հոդվածին։