Լևիաթան, կամ Եկեղեցական և քաղաքացիական պետության նյութը, ձևաչափը և իշխանությունը (անգլ.՝ Leviathan or The Matter, Forme and Power of a Common Wealth Ecclesiasticall and Civil), պետության խնդիրներին նվիրված անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսի աշխատությունը։

Լևիաթան
անգլ.՝ Leviathan
Ենթավերնագիրor The Matter, Forme and Power of a Commonwealth Ecclesiasticall and Civil
ՀեղինակԹոմաս Հոբս
Տեսակգրավոր աշխատություն
Կազմված էnasty, brutish, and short?[1]
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆկարազարդողAbraham Bosse?
Երկիր Անգլիա
ՀրատարակիչAndrew Crooke?
Հրատարակման տարեթիվ1651
 Leviathan (Thomas Hobbes) Վիքիպահեստում

Լևիաթանը՝ մարդուն նվաստացնող իբրև բնության ուժ պատկերված աստվածաշնչյան հրեշի անունն է։ Հոբսը օգտագործում է այդ կերպարը հզոր պետության («մահկանացու Աստծո») նկարագրության համար։

Պետության ծագման տեսության ստեղծման ընթացքում Հոբսը հիմնվում է մարդկանց բնական վիճակի մասին՝ «Բոլորը բոլորի դեմ պատերազմ» (լատին․՝ Bellum omnium contra omnes) կանխադրույթի վրա և զարգացնում է «Մարդը մարդուն՝ գայլ» (Homo homini lupus est) գաղափարը։

Մարդիկ անխուսափելի ոչնչացման կապակցությամբ նման իրավիճակում երկար ժամանակ գտնվելու պայմաններում իրենց կյանքերի պահպանման համար և համընդհանուր խաղաղության համար հրաժարվում են իրենց բնական իրավունքների մի մասին և ծպտյալ կերպով կնքված հասարակական պայմանագրի համաձայն շնորհում են այդ իրավունքները նրան, ով պարտավորվում է պահպանել մնացյալ իրավունքների ազատ օգտագործումը, այսինքն՝ պետությանը։

Մարդկանց միությանը՝ պետությանը, որտեղ մեկի (պետության) կամքը պարտադիր է բոլորի համար, փոխանցվում է բոլոր մարդկանց միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը։

Անգլիայում «Լևիաթանը» իր ժամանակ արգելված էր։

Ռեմինիսցենցիա խմբագրել

  • Դեն Սիմոնսի «Ահաբեկում» (2007) վեպում քարոզների ժամանակ Կրոզիեն երբեմն «Լևիաթանի» գլուխներ էր անգիր կարդում, անվանելով այն «Լևիաթանի գիրքը»։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևիաթան (գիրք)» հոդվածին։