Լրագրողների պաշտպանության կոմիտե

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (անգլ.՝ Committee to Protect Journalists ) ամերիկյան կազմակերպություն է, տեղակայված է Նյու Յորքում և թղթակիցներ ունի ամբողջ աշխարհում։ Կազմակերպությունը պայքարում է մամուլի ազատության համար և պաշտպանում է լրագրողների իրավունքները։ American Journalism Review պարբերականն այն անվանում է «լրագրության Կարմիր խաչ»[5]։

Լրագրողների պաշտպանության կոմիտե
Изображение логотипа
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
ՀապավումCPJ
Հիմնադրված1981
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Անձնակազմ41 մարդ (2020)[1]
ՀիմնադիրMichael Massing?
Պարգևներ
Կայքcpj.org(անգլ.) և cpj.org

Պատմություն և ծրագրեր խմբագրել

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հիմնադրվել է 1981 թվականին ի պատասխան պարագվայցի լրագրող Ալսիբիադես Գոնսալես Դելվալլեի հանդեպ տեղի ունեցած բռնության[6]։ Հիմնադիր նախագահն է եղել Ուոլթեր Քրոնքիթը[6]։ 1991 թվականից սկսած` այն անց է կացնում Լրագրողների պաշտպանության կոմիտեի ամենամյա միջազգային մամուլի ազատության մրցանակաբաշխությունը[6], որի ընթացքում նորություններ հաղորդելիս բռնության ու ճնշումների ենթարկված, բանտարկված լրագրողները մրցանակներ են ստանում։ 2002-2008 թվականներին այն տպագրել է իր երկլեզու «Վտանգավոր նշանակումներ» (անգլ.՝ Dangerous Assignments) պարբերականը[7]։ Այն նաև հրապարակում է Հարձակում մամուլի վրա ամենամյա հետազոտությունը[8]։ Սկսած 1992 թվականից` կազմակերպությունը հրապարակում է մասնագիտական պարտքը կատարելիս սպանված լրագրողների անուններն ամբողջ աշխարհից[9]։ Ըստ 2016 թվականի զեկույցի` 48 լրագրող ամբողջ աշխարհում սպանվել է իր աշխատանքի ժամանակ, և նրանց կեսից ավելին զոհվել են պատերազմական գոտիներում[9]։ 1992 թվականից սկսած 1246 սպանված լրագրողների ամբողջական ցանկը հասանելի է կազմակերպության կայքում[10]։ Կազմակերպությունը Խոսքի ազատության պաշտպանության միջազգային կոմիտեի հիմնադիր անդամներից է։

Աշխատակազմ և ղեկավարներ խմբագրել

Արտասահմանցի թղթակից Աննա Քուփերն աշխատել է որպես կազմակերպության գործադիր տնօրեն 1998-2006 թվականներին[11]։ Սկսած 2006 թվականից` կազմակերպության տնօրենն էր լրագրող Ջոել Սայմընը։ Նախկինում նա աշխատել է որպես կազմակերպության փոխտնօրեն[12]։

Խորհրդում ընդկրգված են ամերիկացի հետևյալ լրագրողները.

  • Ստեֆան Ֆ. Ադլեր, Ռոյթերս
  • Աննա Գարելս
  • Ամանդա Բենեթ
  • Կրիշնա Բարաք
  • Ռաջիվ Չանդրասեքարան
  • Սյուզան Չայրա, The New York Times
  • Շեյլա Քոլոնել
  • Ջոշ Ֆրիդման
  • Դեյվիդ Ռեմնիք
  • Չարլայն Հանթեր Գոլթ
  • Ջոնաթան Քլեին, Getty Images
  • Ջեյն Քրամեր, The New Yorker
  • Իսաակ Լի
  • Ալան Ռասբրիդջեր
  • Դեյվիդ Շլեսինգեր
  • Ջեյքոբ Վեիսբերգ
  • Մեթյու Վինքլեր, Բլումբերգ
  • Քեթի Մարթոն
  • Միշել Մասինգ
  • Վիկտոր Նավասկի
  • Քլարենս Փեյթ
  • Նորման Փիրլսթայն
  • Լարա Լոգան, CBS
  • Ռեբեկա Մըքքինոն
  • Ահմեդ Ռաշեդ

Խորհրդի նախկին անդամներ.

  • Քրիստիան Ամանպուր
  • Գվեն Իֆիլ
  • Թոմ Բրոքոու
  • Դեն Ռավըր
  • Էնթոնի Լևիս
  • Դեյվ Մարշ
  • Մարկ Վիթեյքըր
  • Անդրես Օփենհեիմեր

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://cpj.org/wp-content/uploads/2020/09/CPJ.2020.Annual.Report.pdf
  2. https://humanrights.uconn.edu/awards/the-dodd-prize/
  3. https://web.archive.org/web/20150504144841/http://www.hillmanfoundation.org/thesidney?page=5
  4. https://hillmanfoundation.org/sidney-awards/committee-protect-journalists-wins-january-sidney
  5. Ricchiardi, Sherry (1997 թ․ դեկտեմբեր). «Journalism's Red Cross – Under-Staffed and Low-Profile, the Committee to Protect Journalists Rides to the Rescue of Reporters and Editors Who Run Afoul of Governments Hostile to the Press». American Journalism Review. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Committee to Protect Journalists records, 1978-2008». Columbia University Libraries Archival Collections. Columbia University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. Staff (undated). "Dangerous Assignments" Արխիվացված 2011-09-27 Wayback Machine. Committee to Protect Journalists. Retrieved 12 September 2013.
  8. «Attacks on the Press - Committee to Protect Journalists». www.cpj.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  9. 9,0 9,1 Gladstone, Rick (December 19, 2016). "Fewer Journalists Were Killed on the Job This Year, Group Reports". New YorkTimes. nytimes.com. Retrieved 2017-07-03.
  10. "Journalists Killed Since 1992/Motive Confirmed". Committee to Protect Journalists. cpj.org. Retrieved 2017-07-03.
  11. {"Poynter Online Forums" Արխիվացված 14 Հունվար 2009 Wayback Machine Poynter Institute.
  12. Staff (n.d.). «Our People». Committee to Protect Journalists. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրագրողների պաշտպանության կոմիտե» հոդվածին։