«Լրագրավաճառ» (անգլ.՝ The Paperboy), ֆիլմի ռեժիսորն է Լի Դենիելսին, վեպի հեղինակը՝ Պիտա Դեկստարան։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում 2012 թվականին։ Գլխավոր դերակատարներն են Զաք Էֆրոն և Մեթյու Մակքոնահի։ Ֆիլմն արժանացել է համաշխարհային կինոքննադատների ուշադրությանը, որոնք ֆիլմում գտել են յուրահատուկ առավելություն, Նիկոլ Քիդմանի արտիստիկ աշխատանքը այս դերի համար բերեց ԱՄՆ-ի կինոդերասանների «Ոսկե գլոբուս» մրցանակ։ Այս ֆիլմում Քիդմանի դերակատարությունը շատերը համարում են լավագույնն իր կարիերայի մեջ։

Լրագրավաճառը
անգլ.՝ The Paperboy
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, դրամա[1][2], ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԼրագրավաճառը
Թվականմայիսի 24, 2012[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼի Դենիելս[1][4][2]
ՊրոդյուսերՄայքլ Բերանոյա, Քասիան Էլվիս, Սիմոն Շեֆիլդ, Հիլարի Շոր, Լի Դենիելս և Ավի Լերներ
Սցենարի հեղինակՓիթ Դեքսթեր և Լի Դենիելս
ԴերակատարներՄեթյու Մակքոնահի[4][5][6], Զաք Էֆրոն[4][2][5][…], Նիկոլ Քիդման[4][5][6], Ջոն Քյուսաք[4][5][6], Սքոթ Գլեն[4][6], Դևիդ Օյելոուո[4][6], Մեյսի Գրեյ[4][6], Նեդ Բելամի[4][6], Գրեյս Հայթաուեր[6], Ֆեյզոն Լավ[6], Կատաժինա Վոլեյնիո[6], Ջ. Դ. Էվերմոր[6], Փիթեր Մերնիք[4][6], Նիկոլետ Նոել[6] և Գարի Քլարք[6]
ՕպերատորՌոբերտո Շեյֆեր[7][2]
ՄոնտաժՋո Քլոց
Պատմվածքի վայրՖլորիդա
Նկարահանման վայրԼոս Անջելես, Օռլեան շրջան և Ֆլորիդա
ԿինոընկերությունNu Image և Lee Daniels Entertainment
Տևողություն101 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

1960 թվական, 20-րդ դար։ Գիտական աշխատակից Յորդ Ջենսենը (դերակատար Մեթյու Մակքոնահին) վերադառնում է իր ծննդավայր Ֆլորիդա, որպեսզի հետաքննություն անցկացնի մի հանցագործություն, որտեղ ընդգրկված է բանտարկյալ Հիլարի Վան Էտտարը, որը մեղադրվում է տեղի Շերիֆի սպանության մեջ։ Յորդը իր եղբոր` Ջեքոմի և գործընկերոջ` Յարդլիի հետ միասին փորձում է ամեն ձևով ապացուցել Վան Ուետտարի անմեղությունը։ Քաղաքում ապրում է միջին տարիքի մի տիկին, որի անունը Շարլոտա Բլեսս է։ Նրանցից մեկն է լինում նաև Վան Ուետտարը, որը միանգամից գրավում է Շարլոտայի սիրտը։ Կինը օգնում է քննիչներին և Ջենսենի ընտանիքին մաքուր ջրից իսկական հանցագործին բռնելու հարցում։ 20- ամյա Ջեքը, որը իր ընտանիքի ամենափոքրն է, առաջին հայացքից սիրահարվում է Շարլոտային և նրանք երկուսով դժվարացնում են հետաքննությունը։ Մի քանի ժամանակ անց, երկու աֆրոամերիակցիների կողմից ծեծի և նվաստացումների ենթարկվելուց հետո, Յորդը ծանր վնասվածքներով ընդունվում է հիվանդանոց։ Հայտնի է դառնում, որ Յորդը հոմոսեքսուալ է։ Վան Ուետտապը դուրս է գալիս բանտից և միանգամից Շարլոտային վերցնում է իր հետ ապրելու մի խրճիթում, որի շուրջ բոլորը ճահիճներ և անտառներ էին։ Շառլոտայի ռոմանտիկ նամակից հետո Ջեքը իր հետ վերցնելով Յորդին ճանապարհվում է վերադարձնել և փրկել իր սիրելիին Վան Ուետտապի ձեռքից, սակայն չի հասցնում, խելագար հիվանդ մարդասպանը խլում է նրա կյանքը։ Կարճատև մենամարտի արդյունքում Վան Ուետտապը սպանում է նաև Յորդին։ Ֆիլմի վերջին տեսարանում Ջեքին հաջողվում է փախչել, նա իր հետ նավակով տանում է Յորդայի և Շառլոտայի դիակները ու մեկնում է Ֆլորիդա։

Դերերում խմբագրել

Նկարահանումներ խմբագրել

Թոբի Մագուայերը եղել է Ուորդի կերպարի թեկնածու[8], իսկ Ալեքս Պետիֆերը եղել է Ջեք Ջենսանի դերակատարի հիմնական թեկնածուն[8]։ Սաֆիյա Վերգարան հրաժարվել է Շարլոտայի դերից, որովհետև նկարահանվում էր «Ամերիկյան ընտանիք» սերիալում[9]։ Ֆիլմի նկարահանումները կատարվել են Նոր Օռլեան քաղաքի[10] Լուիզիանա շտատում 2011 թվականի հուլիսի 25-ից մինչև սեպտեմբերի 17-ը[11]։

Մրցանակներ և առաջադրում խմբագրել

  • 2012 - Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» առաջադրում։
  • 2013 - «Ոսկե Գլոբուս» մրցանակի առաջադրման, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Նիկոլ Քիդման) անվանակարգի համար։
  • 2013 - ԱՄՆ-ում Գիլդիի կինոդերասանների առաջադրման մրցանակ, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Նիկոլ Քիդման) անվանակարգի համար։
  • 2013 - «Սատուր» մրցանակ երկու առաջադրման`լավագույն անկախ ֆիլմ և լավագույն դերասանուհի (Նիկոլ Քիդման) անվանակարգերի համար։
  • 2013 - Առաջադրում Ավստրալիական կինոյի ակադեմիայի և հեռուստատեսության կողմից, լավագույն դերասանուհի (Նիկոլ Քիդման) անվանակարգի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել