Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարան

Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարան (ուկրաիներեն՝ Національний університет «Львівська політехніка», լեհ.՝ Uniwersytet Narodowy «Politechnika Lwowska»), բարձրագույն ուսումնական հաստատություն Լվովում։ Գլխավոր մասնաշենքը տեղակայված է Բանդերայի 12 հասցեում։ Տեխնիկական ուսումնական հնագույն հատատությունն է Ուկրաինայում։

Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարան
բելառուս․՝ Львоўскі політэхнічны інстытут, ռուս.՝ Львовский политехнический институт և ուկրաիներեն՝ Львівський політехнічний інститут
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1844
ՌեկտորYuriy Bobalo?
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2]
Երկիր Ուկրաինա,  Ավստրիական կայսրություն,  Ավստրո-Հունգարիա և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ՏեղագրությունԼվով
Պարգևներ
Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ
Կայքlp.edu.ua
Ուկրաինա, Ավստրիական կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն դեռ չունի տեղորոշման քարտեզներ.
 Lviv Polytechnic Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1844 թվականին Տեխնիկական ակադեմիա անունով։ Այստեղ կայացել է Ավստրո-Հունգարիայի տարածքում հեռախոսային առաջին խոսակցությունը նիստերի դահլիճի ու քիմիական ֆակուլտետի միջև։ Նույն թվականին ակադեմիայի ռեկտոր է դարձել լվովցի ճարտարապետ Յուլիան Զախարևիչը, իսկ ակադեմիան անվանափոխվել է Պոլիտեխնիկական դպրոց (գերմ.՝ Polytechnische Schule):

  • 1880 թվականին դպրոց է այցելել Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը՝ ակադեմիայի համար Յան Մատեյկոյին պատվիրելով տեխնիկական առաջընթացը խորհրդանշող 11 կտավ։ Նկարները գտնվում են համալսարանի գլխավոր մասնաշենքի նիստերի դահլիճում։
  • 1919 թվականի Լեհ-ուկրաինական պատերազմի ժամանակ լեհերը շենքը վերածել են ամրացված կայանի, որտեղ հավաքվել են լեհական բանակի զորակոչիկները։
  • 1920 թվականին դպրոցը վերանվանվել է Լվովի պոլիտեխնիկ (լեհ.՝ Politechnika Lwowska), հաստատվել է նոր կանոնակարգ։
  • 1939 թվականին խորհրդային իշխանությունները կրկին անվանափոխել են հաստատությունը՝ Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտ։
  • 1941 թվականին գերմանական զորքերը գնդակահարել են լեհ պրոֆեսորներին։
  • 1933 թվականին ինստիտուտին տրվել է համալսարանի կարգավիճակ և նոր անվանում՝ Լվովի պոլիտեխնիկական պետական ինստիտուտ։
  • 2000 թվականին համալսարանը ստացել է Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարան անունը։
  • 2009 թվականի հուլիսի 8-ին համալսարանը ինքնակառավարվող հետազոտական ազգային բուհի կարգավիճակ է ստացել։

Վարկանիշ խմբագրել

2014 թվականին «Էքսպերտ» վարկանշային կազմակերպությունը բուհին հատկացրել է C կարգ, ինչը նշանակում է շրջանավարտների պատրաստվածության բարձր մակարդակ[3]։

Ինստիտուտներ խմբագրել

Նշանավոր շրջանավաարտներ խմբագրել

  • Ստեֆան Բանախ - մաթեմատիկոս, Լվովի մաթեմատիկական դպրոցի հիմնադիրներից
  • Ստեպան Բանդերա - ուկրաինացի քաղաքական գործիչ, ուկրաինական ազգային շարժման ղեկավար Արևմտյան Ուկրաինայում
  • Կազիմիր Բարտել - մաթեմատիկոս, Լեհաստանի վարչապետ
  • Գուստավ Բիզանց - ճարտարապետ
  • Սիմոն Վիզենտալ - հասարակական գործիչ, «նացիզմի որսորդ»
  • Վալենտին Գապոնցև - խորհրդային ու ռուս ֆիզիկոս, ձեռրանկատեր
  • Դենիս Գլինին - «Օկեան Էլզի» խմբի թմբկահար
  • Տադեուշ Գոդլևսկի - լեհ գիտնական, ռադիոքիմիկոս
  • Ռոման Ձեսլևսկի - լեհ ինժեներ, էլեկտրատեխնիկ, մանկավարժ, պրոֆեսոր, ռեկտոր
  • Վերա Կամշա - ռուս գրող
  • Իվան Կոչևիխ - խորհրդային պետական ու տնտեսական գործիչ
  • Յուրի Լուցենկո - ուկրաինացի քաղաքական ու պետական գործիչ
  • Նիկոլայ Մաքսիմովիչ - գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Լեոպոլդ Պեբալ - քիմիկոս
  • Լեոնիդ Ռոկեցկի - Տյումենի մարզի նախկին նահանգապետ
  • Վյաչեսլավ Սեկրետարյուկ - պրոֆեսոր, տնտեսական գիտությունների դոկտոր
  • Վիտալի Սիգորսկի - ուկրաինացի ֆիզիկոս
  • Զինովի Ստոցկո - գիտնական, ինժեներ-մեխանիկ
  • Ստանիսլավ Ուլամ - գիտնական, պրոֆեսոր
  • Յան Ֆրանկե - գիտնական, մեխանիկ, պրոֆեսոր, ռեկտոր
  • Ցախիագիյն Էլբեգդորժ - Մոնղոլիայի նախագահ
  • Ռոման Շուխևիչ - ուկրաինացի քաղաքական ու ռազմական գործիչ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարան» հոդվածին։