Լուսնոտություն (սոմնամբուլիզմ, գիշերաշրջություն) (լատին․՝ somnus քուն և լատին․՝ ambulo քայլում եմ, թափառում եմ) քնի խանգարում է դանդաղ քնի (NREM) պարասոմնիաների շարքից[1]։ Այն կապված չէ որևէ հոգեկան խանգարման հետ, ինչպես նախկինում կարծում էին։ Քնի առաջնային խանգարում է, որը կարող է հաճախանալ կամ բարդանալ որոշ այլ քնի հետ կապված (քնի օբստրուկտիվ ապնոէ) կամ հոգեբանական խանգարումների կամ սոմատիկ հիվանդությունների ժամանակ, և երբեմն զուգակցվում էպիլեպսիայի որոշ ձևերի հետ և ծանր, հատկապես ինֆեկցիոն, հիվանդությունների ժամանակ։

Լուսնոտություն
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունքնի բժշկություն
ՀՄԴ-9307.4307.4
ՀՄԴ-10F51.3
 Sleepwalking Վիքիպահեստում

Պատճառներ խմբագրել

Լուսնոտության նոպան առաջանում է, երբ տեղի է ունենում ոչ լիարժեք արթնացում և ԿՆՀ-ի քուն ապահովող կենտրոնները դեռ շարունակում են որոշակի գործառույթ կատարել։

Կլինիկական պատկեր խմբագրել

Լուսնոտության նոպան սկսվում է դանդաղ քնի փուլի խորը ենթափուլից (NREM3-4), ոչ լիարժեք արթնացման պատճառով։ Լուսնոտի աչքերը սովորաբար բաց են լինում։ Նա նստում է անկողնում հետո վեր է կենում անկողնուց, քայլում աննպատակ կամ կեղծ նպատակային բարդ համակարգված գործողություններ է կատարում և առավոտյան այդ մասին սովորաբար բոլորովին չի հիշում[2]։

Պատմություն խմբագրել

Հնում լուսնոտությունը համարվել է առեղծվածային և աստվածային հիվանդություն։ Մարդիկ երկյուղել են լուսնոտներից, հավատալով, որ նրանք կարող են քայլել տանիքի եզրերով կամ գուշակել ապագան։ Հաճախ կապել են հոգեկան հիվանդության հետ։

Տարածվածություն խմբագրել

Լուսնոտությունը բավական տարածված երևույթ է։ ԱՄՆ-ի Քնի Ազգային Հիմնադրամի տվյալների համաձայն ԱՄՆ-ում լուսնատությունը տարածված է երեխաների ու դեռահասների մոտ 1-2%-ի մոտ[3]։ Երեխաների մոտ լուսնոտությունը հանդիպում է բավական հաճախ, սակայն զարգացմանը զուգընթաց սովորաբար դադարում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. International Classification of Sleep Disorders, 2nd ed. 2005 American Academy of Sleep Medicine
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Mahowald, Mark. "Sleepwalking". National Sleep Foundation.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 697