«Լուսնի հովիտը» (անգլ.՝ The Valley of the Moon), ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի ուտոպիական վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1913 թվականին։

Լուսնի հովիտը
անգլ.՝ The Valley of the Moon
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՋեկ Լոնդոն
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել է1913

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին Օքլենդում, Կալիֆորնիա նահանգ։ Աշխատավոր միջավայրից երկու երիտասարդ մարդ՝ Սաքսոն Բրաունը և Բիլ Ռոբերտսը, պատահական ծանոթանում են պարահրապարակում։ Կարճատև սիրահետումից հետո Բիլը հասկանում է, որ սիրահարվել է և Սաքսոնին առաջարկություն է անում։ Նրանց զգացմունքները փոխադարձ են և շուտով նորապսակները սկսում են նոր երջանիկ կյանք վարձու բնակարանում։ Սաքսոնը երկար ժամանակ է տրամադրում ընտանեկան կենցաղին, սիրո և իր նկատմամբ ամուսնու հետաքրքրության պահպանման համար։ Շուտով Սաքսոնը իմանում է, որ հղի է․ նա և Բիլը շատ երջանիկ են։ Այդ ժամանակ նրանց երջանկությունը մթագնում է աշխատավորների գործադուլը, որին միանում է և Բիլը։ Աշխատավորները պահանջում են աշխատավարձի բարձրացում, սակայն ղեկավարությունը դրա փոխարեն վարձում է շտրայկբրեխերների։ Աշխատավորների մոտ աստիճանաբար կարիք է զգացվում։ Շտրայկբրեխերների և գործադուլավորների միջև կանոնավորապես ձեռնամարտեր են առաջանում։ Օրերից մի օր այդպիսի վիճաբանություն տեղի է ունենում Սաքսոնի տան մոտ։ Ուժեղ ցնցումից նրա մոտ վաղաժամկետ ծննդաբերություն է սկսվում, որի արդյունքում երեխան մահանում է։ Նրա և Բիլի համատեղ ընտանիքի համար սկսվում են ծանր ժամանակներ։ Բիլը շարունակում է գործադուլը, խմում է՝ մասնակցում վիճաբանությունների։

Մի անգամ Բիլը խմած ժամանակ վիրավորում է Սաքսոնին և ապա ծեծում մի մարդու, որը դրա համար բողոքով դիմում է ոստիկանություն։ Այժմ Բիլը մի ամբողջ տարի պետք է անցկացնի բանտում։ Սաքսոնի համար սկսվում են գոյատևման ծանր օրեր՝ առանց ամուսնու աջակցության և առանց գումարի։ Նա հիվանդանում է, քաղցում, ծովի ափին հավաքում է խխունջներ և տաշեղներ, որպեսզի չմահանա քաղցից։ Մի անգամ, փոքրիկ ձկնորս երեխայի հետ զրույցից հետո, նրա վրա պայծառացում է իջնում և նա հասկանում է, որ որպեսզի ողջ մնա, նա և Բիլը պետք է լքեն քաղաքը և գնան փնտրելու ավելի լավ կյանք։ Շուտով Բիլը ազատվում է բանտից և ամուսինները որոշում են ուղևորվել ֆերմերությամբ զբաղվելու։ Նա, երազելով գտնել իրենց ճանապարհը սկսում են ոտքով, երազելով գտնելու պետական հողեր։ Ընդ որում և Սաքսոնը և Բիլը հստակ պատկերացնում են, թե ինչ են իրենք փնտրում։ Նրանք ցանկանում են, որ այնտեղ լինեն բարձր ծառեր, ընդարձակ մարգագետիններ, գետակ, շատ որս և ձուկ, հողագործության համար պարարտ հող, լավ կլիմա և մոտակայում երկաթգիծ՝ արտադրանքի հանձնման համար։ Իրանց ճանապարհորդության ընթացքում նրանք ծանոթանում են բազմաթիվ մարդկանց հետ, որոնց հետ ընկերանում են։ Այդ ընկերները նրանց երեզանքի երկիրը կատակով անվանում են «Լուսնի հովիտ», քանի որ ընկերների պատկերացմամբ այդպիսի իդեալական երկիր կարող է լինել միայն Լուսնի վրա։ Ճանապարհորդություններում և փնտրտուքներում անցնում է մոտ երկու տարի և ամուսինները վերջապես գտնում են իրենց փնտրածը։ Զարմանալի հանգամանքների զուգադիպմամբ, տեղանքը, որը հարմար էր իրենց, անվանում է Լուսնի հովիտ՝ Սոնոմայի հովիտ։ Նրանք սկսում են վարել ֆերմերային տնտեսություն, որի միանգամից ծաղկում է ապրում։ Բիլը իր մեջ հայտնաբերում է ձեռնարկատիրական ջիղ, լավ վաստակում է։ Վեպը ավարտվում է Սաքսոնի հուզիչ խոստովանությամբ այն մասին, որ նա նորից երեխայի է սպասում և Բիլի անկեղծ ուրախությամբ։

Բովանդակություն խմբագրել

Վեպը կազմված է երկու մասից և քսաներեք գլուխներից

Էկրանավորում խմբագրել

1914 թվականին վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանվում։ Նրանում գլխավոր դերերը կատարում են Ջեկ Կոնուէյը և Միրթլ Սթեդմանը[1]։

Նշանակություն խմբագրել

Չնայած սա Ջեկ Լոնդոնի ամենահանրաճանաչ գիրքը չէ, այն շարունակում է կանոնավոր վերահրատարկվել։ Գիրքը նկարագրվում է որպես «ճանապարհային վեպ Կերուակից հիսուն տարի առաջ», այն արտահայտում է Ջեկ Լոնդոնի հիասթափությունը սոցիալիզմի և նրա աճող հետաքրքրասիրությունը գիտական ֆերմերության հանդեպ։ Նաև վեպը հիմք է հանդիսանում հեղինակի երկրորդ կնոջ՝ Չարմիանի համար[2]։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Valley Of The Moon (фильм, 1914) IMDB
  2. «Book review at the University of California Press». UCpress.edu (անգլերեն). University of California Press. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.