Լուսի Քրիստիանա լեդի Դաֆֆ Գորդոն

Լուսի Քրիստիանա լեդի Դաֆֆ Գորդոն ( անգլ.՝ Lucy Christiana, Lady Duff-Gordon, օրիորդական ազգանունը Սազերլենդ, հունիսի 13, 1863(1863-06-13)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 20, 1935(1935-04-20)[1][2][3][…], Putney, Metropolitan Borough of Wandsworth, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբի բրիտանացի առաջատար մոդելներից մեկը, մասնագիտական հարթակում հայտնի է որպես Լուսիլ։ Նրա Լոնդոնյան նորաձևության հեղինակավոր տան մասնաճյուղերը բացվել են Փարիզում, Նյու Յորքում և Չիկագոյում[5]։

Լուսի Քրիստիանա լեդի Դաֆֆ Գորդոն
անգլ.՝ Lucy Christiana
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1863(1863-06-13)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էապրիլի 20, 1935(1935-04-20)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրPutney, Metropolitan Borough of Wandsworth, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԲրուքվուդ գերեզմանատուն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
Մասնագիտությունհագուստ ձևագծող և նորաձևության դիզայներ
ԱմուսինJames Stewart Wallace? և Cosmo Duff-Gordon?
Ծնողներհայր՝ Douglas Sutherland?[2]
ԵրեխաներEsme Wallace?[2]
 Lucy, Lady Duff-Gordon Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Լուսի Դաֆֆ Գորդոնն առավելապես հայտնի է եղել ներքնազգեստների և երեկոյան զգեստների իր մոդելներով։ Նրա հաճախորդների թվում են եղել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մերի Փիքֆորդը, Բիլի Բըրքը, Գաբի Դեսլիսը, Ջերիթ Միլարը և Լիլի Էլզին։

Լեդի Դաֆ Գորդոնը ստեղծել է նաև հագուստի մոդելներ շատ թատերական ներկայացումների համար, ինչպիսիք են՝ «Ուրախ այրին» (1907) օպերետը, և «Զիգֆելդի խելագարությունը» (1915-1921) Բրոդվեյյան շոուն[6]։ 1910-1922 թվականների ընթացքում Լյուսին վարել է «Հարփերի բազար» (Harper’s Bazaar) և «Լավ տնային տնտեսություն» (Good Housekeeping) ամսագրերի նորաձևության բաժինները։

1917 թվականի նոյեմբերին Լեդի Դաֆ Գորդոնը ներգրավվել է հայտնի դատական գործի մեջ, երբ որոշել էր դադարեցնել պայմանագիրը իր ամերիկացի գործակալի հետ, ով ըստ պայմանագրի՝ հագուստ և աքսեսուարներ էր վաճառում Գորդոնի անունով։ Արդյունքում գործը ի վնաս Գորդոնի լուծվեց[7]։

1910-ական թվականների վերջին, իր ձեռնարկության կառուցվածքային փոփոխությունների պատճառով, «Լուսիլե» (Lucile, Ltd․) ընկերությունը սկսել է աստիճանաբար փլուզվել։ Եվ 1922 թվականին Լյուսին դադարել է հագուստի մոդելավորման աշխատանքը[8]։ Դրանից հետո նա չի լքել նորաձևության համաշխարհային հարթակը՝ մնալով նորաձևության ազդեցիկ մեկնաբան և քննադատ։

Տիտանիկի ուղևոր․ հետաքրքիր փաստ խմբագրել

Լյուսի Դաֆ Գորդոնը նաև՝ 1912 թվականին խորտակված «Տիտանիկի» ողջ մնացած ուղևորներից մեկն է եղել[7]։ Թիվ 1 նավակը, որով փրկվել են Գորդոնը և նրա ամուսինը, նախատեսված էր 40 մարդու համար, բայց նավակով տեղափոխվել էին միայն 12 հոգի։ Հետագայում, ամուսիններին մեղադրանք է առաջադրվել առանց մյուս ուղևորներին սպասելու և նավից վաղաժամ հեռանալու համար, բայց նրանց հաջողվել է հերքել այն[9]։

Մահ խմբագրել

Լյուսի Դաֆ Գորդոնը մահացել է 1935 թվականին Լոնդոնի հարավում գտնվող ծերանոցում, 71 տարեկանում, թոքաբորբի բարդությամբ կրծքագեղձի քաղցկեղից[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopedia Titanica — 1996.
  5. Georgina O’Hara, The Encyclopedia of Fashion (1986), 164; Hamish Bowles, «The Look of the Century», Vogue, Nov. 1999, 453 (անգլ.)
  6. Sir Cecil Beaton, The Glass of Fashion (1954), 32-34, 94; Irene Castle, Castles in the Air (1958), 135—136; Robert Baral, Revue: The Great Broadway Period (1962), 59-61.
  7. 7,0 7,1 222 N.Y. 88, N.E.214
  8. Robert Forrest Wilson, Paris on Parade (1924), 67
  9. http://ria.ru/titanic_interactive/20120227/565379086_9.html Состоятельные пассажиры «Титаника»
  10. "Died:Lady Duff Gordon, " Time, April 29, 1935, 67; «Lady Duff Gordon Dies at 71,» New York Herald Tribune, April 22, 1935, 10; "Lady Duff Gordon, Style Expert Dies, " New York Times, April 22, 1935, 17; "She Changed Eve’s Dress, " London Daily Sketch, April 22, 1935, 1-2.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսի Քրիստիանա լեդի Դաֆֆ Գորդոն» հոդվածին։