Լուսիանո Վիետո

իսպանացի ֆուտբոլիստ

Լուսիանո Վիետո (իսպ.` Luciano Vietto, դեկտեմբերի 5, 1993(1993-12-05)[1][2][3], Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս «Ատլետիկո Մադրիդում»։

Լուսիանո Վիետո
իսպ.՝ Luciano Vietto
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լուսիանո Վիետո
Քաղաքացիությունը  Իսպանիա և  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1993 (30 տարեկան)
Ծննդավայր Կորդովա, Արգենտինա Արգենտինալիա
Հասակ 173 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 23
Պատանեկան կարիերա
2008 - 2010 Արգենտինա Էստուդիանտես
2010 - 2011 Արգենտինա Ռասինգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011 - 2014 Արգենտինա Ռասինգ 69 (18)
2014 - 2015 Իսպանիա Վիլյառեալ 32 (12)
2015 - ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 11 (3)
Ազգային հավաքական
2012 Արգենտինա Արգենտինա Մ20 4 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 1, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 19, 2013

Ակումբային կարիերա խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

Վիետո սկսել է իր կարիերան «Էստուդիանտեսի» երիտասարդական թիմում։ Այնուհետև նա տեղափոխվել է արգենտինական «Ռասինգ»։ 2011 թվականին նա տեղափոխվել է արգենտինական թիմի առաջին կազմ։ Իր դեբյուտը նշել է 2011 թվականի դեկտեմբերի 27-ին` «Լաունսի» դեմ խաղում[4]։ Հաջորդ մրցաշրջանում նա դարձավ թիմի հիմնական հարձակվողը։ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին՝ «Սան Մարտինի» դեմ խաղում Վիետո դարձել է հեթ-տրիկի հեղինակ, խփելով իր առաջին գոլերը «Ռասինգի» կազմում[5]։

«Վիլյառեալ» խմբագրել

2014 թվականի ամռանը Վիետոն տեղափախովել է իսպանական «Վիլյառեալ»։ Տրանսֆերը արժեցել է 5.5 միլիոն եվրո։ Լա լիգայում իր դեբյուտը նշել է օգոստոսի 24-ին՝ «Լևանտեի» դեմ խաղում, փոխարինելով Ջովանի դոս Սանտոսին[6]։ Սեպտեմբերի 24-ին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Վիետոն դարձել է դուբլի հեղինակ՝ խփելով իր առաջին գոլերը իսպանական ակումբի կազմում[7]։

«Ատլետիկո Մադրիդ» խմբագրել

2015 թվականի ամռանը Լուսիանոն տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ», փոխարինելով «Յուվենտուս» տեղափոխված Մարիո Մանջուկիչին։ Տրանսֆերը արժեցել է 20 միլիոն եվրո։ Իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 12-ին՝ «Բարսելոնայի» դեմ խաղում, երկրորդ խաղակեսում փոխարինելով Գաբիին[8]։ Իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 4-ին «մադրիդյան դերբիի» շրջանակներում կայացած «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում[9]։

Միջազգային կարիերա խմբագրել

Վիետոն 2012 թվականի դեկտեմբերին Արգենտինայի Մ20 հավաքականի կազմում մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Նա մասնակցել է՝ Չիլիի[10], Պարագվայի[11], Բոլիվիայի[12] և Կոլումբիայի հավաքականների դեմ խաղերին[13]։ Բոլիվիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում Վիետոն դարձել է դուբլի հեղինակ։

Ակումբային վիճակագրությունը խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Արդյունք
Առաջնություն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռասինգ 2011/12 Արգենտինայի առաջնություն 2 0 1 0 3 0
2012/13 Արգենտինայի առաջնություն 32 13 1 0 1 0 34 13
2013/14 Արգենտինայի առաջնություն 35 5 0 0 1 0 36 5
Արդյունք 69 18 2 0 2 0 73 18
Վիլյառեալ 2014/15 Լա Լիգա 32 12 4 0 12 8 48 20
Ատլետիկո Մադրիդ 2015/16 Լա Լիգա 6 1 1 1 4 1 11 3
կարիերայի արդյունք 107 31 7 1 18 9 132 41

Ձեռքբերումներ խմբագրել

  • Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - դեկտեմբեր 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Ռասինգ 1:1 Լունս
  5. Ռասինգ 3:1 Սան Մարտին
  6. Լևանտե 0:2 Վիլյառեալ
  7. Վիլառեալ 4:2 Ռայո Վալեկանո
  8. Ատլետիկո Մադրիդ 1:2 Բարսելոնա
  9. Ատլետիկո Մադրիդ 1:1 Ռեալ մադրիդ
  10. «Аргентина (до 20 лет) VS. Чили (до 20 лет) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 10.
  11. «Аргентина (до 20 лет) VS. Парагвай (до 20 лет) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013—01—12.
  12. «Аргентина (до 20 лет) VS. Боливия (до 20 лет) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013—01—14.
  13. «Аргентина (до 20 лет) VS. Колумбия (до 20 лет) 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 18.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսիանո Վիետո» հոդվածին։