Լուսակերտ (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Լուսակերտ (նախկին անվանումը՝ Թալիբօղլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 16 կմ հարավ։ Վերանվանվել է Լուսակերտ 1948 թ. հուլիսի 15-ին[2]։

Գյուղ
Լուսակերտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԲԾՄ1540 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն765[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Լուսակերտ (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Լուսակերտ (Շիրակի մարզ) (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսակերտի մշտական բնակչությունը կազմել է 754, առկա բնակչությունը՝ 685 մարդ[3]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[4], որոնց նախնիների մի մասը 1915-1920 թթ.-ին գաղթել է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից և Կարսի Քյուլվերան գյուղից[2]։ Լուսակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 126 մարդ [5]
1873 309 մարդ [6]
1897 416 մարդ [5]
1926 425 մարդ [5]
1939 644 մարդ [5]
1959 608 մարդ [5]
1979 712 մարդ [5]
1989 888 մարդ [7]
2001 713 մարդ [5]
2011 754 մարդ [8]
 
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Լուսակերտ

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Լուսակերտն ունի XVII-XIX դարերի Սբ. Աստվածածին եկեղեցի։ Շրջակայքում կան մ.թ.ա. 2-րդ հազարամյակին վերաբերող դամբարաններ և հնություններ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 607
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  7. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 695. — 4696 p.
  8. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Արտաքին հղումներ խմբագրել