Լուչիա Աձոլինա (իտալ.՝ Lucia Azzolina, օգոստոսի 25, 1982(1982-08-25), Սիրակուզա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի դասախոս և քաղաքական գործիչ, Իտալիայի դպրոցական հաստատության նախարար (2020–ից)։

Լուչիա Աձոլինա
իտալ.՝ Lucia Azzolina
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1982(1982-08-25) (41 տարեկան)
ԾննդավայրՍիրակուզա, Սիցիլիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունԿատանիական համալսարան, Պիզայի համալսարան և Պավիայի համալսարան
Գիտական աստիճանդափնեկիր
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ուսուցչուհի
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Italian Minister of Education?
ԿուսակցությունՀինգ աստղերի շարժում[1]
 Lucia Azzolina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ֆլորիդիայի՝ Լեոնարդո դա Վինչիի անվան պետական գիտական ճեմարանը և ընդունվել Կատինիայի համալսարան (իտալ. Università degli Studi di Catania), 2004 թվականին ավարտել է փիլիսոփայության ֆակուլտետը և շարունակել կրթությունը՝ զբաղվելով փիլիսոփայության պատմությամբ։ Հետո ընդունվել է միջնակարգ դպրոցում դասավանդելու մասնագիտացում և ստացել դպրոցի պատմության և փիլիսոփայության ուսուցչի որակավորում։ 2008 թվականից դասավանդել է Սպեցիայի և Սարցանայի ճեմարաններում, իսկ ավելի ուշ Պիզեում։ 2013 թվականին Պավիայի համալսարանում ավարտել է իրավաբանական ֆակուլտետը՝ միաժամանակ շարունակելով աշխատել երկրորդ աստիճանի միջնակարգ դպրոցում։ 2014 թվականի հունվարին սկսել է դասավանդել Բիելլայում գտնվող Կվինտինո Սելլի անվան համալսարանում, բայց ավելի ուշ զբաղվել է իրավաբանական պրակտիկայով, աշխատել է դպրոցի աշխատողների արհմիությունում։ 2017 թվականին վերադարձել է Կվինտինո Սելլի ինստիտուտում դասավանդելու, իսկ 2019 թվականի մայիսին հաղթել է մրցույթում և ստացել է ավագ դասախոսի պաշտոն[2]։

Քաղաքական կարիերա խմբագրել

2018 թվականի մարտին ընտրվել է Իտալիայի պատգամավորների պալատի 2–րդ բազմամանդատ շրջանում՝ Պիեմոնտում, ըստ Հինգ աստղերի շարժումների ցուցակի։

2019 թվականի սեպտեմբերի 13–ին Կոնտեի[3] երկրորդ կառավարությունում նշանակվել է Իտալիայի կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների կրտսեր պետական քարտուղար և սեպտեմբերի 16–ին երդում տվել, օրինական զբաղեցրել պաշտոնը[4]։

Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո առաջարկել է օրինագիծ՝ պահանջելով կրճատել դասարանում սովորողների առավելագույն թիվը, իսկ կրտսեր պետական քարտուղարի պաշտոնում առաջարկեց դպրոցի բարեփոխումների մասին որոշում, որը նախատեսված է մրցույթի անցկացմամբ՝ 24 հազար աշխատատեղ զբաղեցնելն և ևս 24 աշխատատեղ սահմանելը, ինչի շնորհիվ իբրև ստացել է սպառնալիքներ ժամանակավոր աշխատողների կողմից, զրկվել է պաշտոնից։ Նույն ժամանակահատվածում արտահայտվել է իտալական հասարակության մեջ ներգաղթյալների մշակութային ինտեգրման ներդրման սկզբունքների մասին, որպես անհրաժեշտ պայման նրանց քաղաքացիություն տրամադրելը[5]։

2019 թվականի դեկտեմբերի 28–ին վարչապետ Կոնտեն հայտարել է Կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների նախարարությունը բաժանելու մասին՝ Լուչիա Աձոլինային նշանակելով դպրոցական հաստատության նախարար[6]։

Կրթության նախարարի պաշտոնում խմբագրել

2020 թվականի հունվարի 10-ին Աձոլինան երդում է տվել և օրինական զբաղեցրել նախարարի պաշտոնը[7]։

2020 թվականի մարտի 4-ին Աձոլինան հայտարարել է Իտալիայում մարտի 5-ից մինչև 15-ը դպրոցներում և համալսարաններում պարապմունքների դադարեցման մասին կառավարության կանոնակարգերի ընդունման որոշումը, որպեսզի կանխեն SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.ansa.it/sito/notizie/politica/2022/06/24/ipf-martinciglio-lascia-il-gruppo-della-camera-torna-al-m5s_78af6ef3-0be7-44f7-9e26-ba08683d4a04.html
  2. «Lucia Azzolina, chi è la nuova ministra della Scuola» (իտալերեն). il Mattino. 2019 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. Federico Capurso (2019 թ․ սեպտեմբերի 13). «Ecco sottosegretari e viceministri: ora la squadra del Conte-bis è al completo» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. «Giurano anche i sottosegretari. Conte: "Ci metteremo cuore e passione"» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Chi è Lucia Azzolina, nuova ministra dell'Istruzione» (իտալերեն). LetteraDonna. 2019 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. Alessandro Nasi (2019 թ․ դեկտեմբերի 28). «La conferma del premier Conte: "Lucia Azzolina nuovo ministro della Scuola"» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «I ministri di Istruzione e Università hanno giurato al Quirinale. Azzolina: "Subito i concorsi"» (իտալերեն). la Repubblica. 2020 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  8. Annalisa Cuzzocrea, Tommaso Ciriaco e Monica Rubino (2020 թ․ մարտի 4). «Coronavirus, scuole e università chiuse nella zona rossa, lezioni sospese in tutta Italia fino al 15 marzo» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուչիա Աձոլինա» հոդվածին։