Լուչերա (իտալ.՝ Lucera, բառացի՝ «լուսափայլ»), իտալական Ֆոջա գավառի Ապուլիա մարզի ոչ մեծ, բայց պատմական կարևոր նշանակություն ունեցող քաղաք (մունիցիպալիտետ)։ Բնակչությունը կազմում է 34,7 հազար մարդ (2009)։

Բնակավայր
Լուչերա
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես339,79 կմ²
ԲԾՄ219 մետր
Բնակչություն30 975 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0881
Փոստային դասիչ71036
Ավտոմոբիլային կոդFG
Պաշտոնական կայքcomune.lucera.fg.it
Լուչերա (Իտալիա)##
Լուչերա (Իտալիա)

Պատմություն խմբագրել

Հարավային Իտալիայի այլ նահանգների նման Լուչերան ևս բնորոշվում է թույլ տնտեսությամբ և ոչ բարենապաստ ժողովրդագրական իրադրությամբ։ Քաղաքում գործում են տեխնիկական դպրոց և կաթոլիկ եկեղեցի։ Պահպանվել են Ֆրիդրիխ II-ի կողմից կառուցված Ֆիորենտինո ամրոցի ավերակները։ Հենց այստեղ է իր կյանքին վերջ տվել միջնադարյան ամենահզոր ղեկավարներից մեկը։

Քաղաքն առաջացել է որպես հին հունական աքսորավայր։ Մ.թ.ա. 314 թվականին մտել է ընդլայնված Հռոմեական կայսրության կազմի մեջ` Լյուցերիա Ապուլորում (Luceria Apulorum) անունով։

Քրիստոնեական ժամանակներում քաղաքի հովանավորը դարձել է լուչերյան Մարիամ Աստվածածինը, տոնակատարությունները տեղի են ունենում օգոստոսի 16-ին և նոյեմբերի 29-ին։

Մուսուլմանական Լուչերա խմբագրել

Միջնադարում (1240-1300 թվականներին) Լուչերան հայտնի է դարձել նորմանների գրաված Սիցիլիայի էմիրությունից այստեղ մուսուլմանների մասսայական արտաքսմամբ։ Արդյունքում, այն վերածվեց մուսուլմանական մեծ քաղաքի (Luceria Saracaenorum)՝ շուրջ 30 հազար բնակչությամբ, ովքեր ապրում էին Շարիաթի օրենքներով։ Քրիստոնյաների հետ մշտական ընդհարումները վերջին հաշվով հանգեցրին 1300 թվականից հետո մուսուլմանական համայնքի ոչնչացմանը։

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • Ֆրանչեսկո Անտոնինո Ֆասանի (1681-1742) - Կաթոլիկ սուրբ եկեղեցու վանական,

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուչերա» հոդվածին։