2015 թվականը հռչակվել է որպես Լույսի և լուսային տեխնոլոգիաների միջազգային տարի (ԼՄՏ-2015, International Year of Light and Light-based Technologies – IYL 2015) միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից։ Այս քայլով ՄԱԿ-ը կարևորում է լուսային տեխնոլոգիաների որոշիչ ներդրումը ժամանակակից հասարակության կայուն զարգացման համար։ Հռչակված միջոցառման հիմնական նպատակն է լայն հանրությանը ներկայացնել լուսային տեխնոլոգիաների նվաճումներն ու ընդգծել դրանց կարևորությունը, խթանել դրանց հետագա զարգացումն ու երիտասարդների ներգրավվածությունը գիտատեխնիկական մշակումներին։

Լույսի միջազգային տարի - 2015

Պատմություն խմբագրել

2015 թվականը լույսի միջազգային տարի հռչակման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնին են ներկայացրել Գանայի և Մեքսիկայի պատվիրակները՝ կարևորելով լույսի միջազգային տարի հռչակման նպատակներն ու անհրաժեշտությունը։ Հետագայում 2013 թվականի դեկտեմբերի 20-ին Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 68-րդ նիստում 2015 թվականը հռչակվեց Լույսի և լուսային տեխնոլոգիաների միջազգային տարի (International Year of Light and Light-based Technologies – IYL 2015)[1]։

Կազմակերպումը խմբագրել

ԼՄՏ-2015-ը խրախուսվել է մի շարք միջազգային գիտական միությունների և գիտության միջազգային խորհրդի կողմից։ ԼՄՏ-2015-ը ղեկավարվում է Միջազգային կոմիտեի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Տեսական ֆիզիկայի միջազգային Աբդուս Սալամ կենտրոնի կողմից։ Միջոցառումը ֆինանսավորվում է հետևյալ կազմակերպությունների կողմից՝

  • Եվրոպական ֆիզիկական ընկերություն[2]
  • SPIE[3]
  • Ամերիկայի օպտիկական ընկերություն[4]
  • IEEE Photonics Society
  • Ամերիկյան ֆիզիկայի ընկերություն
  • Միջազգային lightsources.org ցանց

ԼՄՏ-2015 Հայաստանյան միջոցառումների ցանկ խմբագրել

ԼՄՏ-2015 շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում են իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես կլինեն լուսային փորձերի հանրային ցուցադրություններ, գիտաժողովների և ամառային դպրոցների կազմակերպում, և այլն։ Ներկայումս միջոցառումների ցանկը հաստատվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից։

Հղումներ խմբագրել

  1. «International Year of Light FAQ». International Year of Light. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Press release of the EPS». European Physical Society (EPS). Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  3. «Press release of SPIE». SPIE. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  4. «Press release of the OSA». Optical Society (OSA). Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.