Լուկրեցիա Մոտտ (անգլ.՝ Lucretia Mott հունվարի 3, 1793(1793-01-03)[1][2][3][…], Նանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - նոյեմբերի 11, 1880(1880-11-11)[1][2][3][…] կամ 1880[5][6], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), կանանց իրավունքներ շարժման ամերիկացի ակտիվիստ և քվարկ։

Լուկրեցիա Մոտտ
անգլ.՝ Lucretia Mott
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1793(1793-01-03)[1][2][3][…]
ԾննդավայրՆանթաքետ, Nantucket, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Մահացել էնոյեմբերի 11, 1880(1880-11-11)[1][2][3][…] (87 տարեկան) կամ 1880[5][6]
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունOakwood Friends School?
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, աբոլիցիոնիստ, քարոզիչ, հակապատերազմային ակտիվիստ, ուսուցչուհի, գրող և սուֆրաժիստ
ԱմուսինJames Mott?
Ծնողներհայր՝ Thomas Coffin?, մայր՝ Anna Folger?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMaria Mott? և Thomas Mott?[8]
 Lucretia Mott Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Նանտուկետ քաղաքում[9]։

13 տարեկան հասակում նրան ուղարկել են ուսանելու Նյու Յորքի Քեյքեր գիշերօթիկ դպրոցում։ Քոլեջը ավարտելուց հետ մնացել է այնտեղ և աշխատել որպես ուսուցիչ։

Կանանց իրավունքի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել այն ժամանակից, երբ իմացել է, որ իր դպրոցում գործող տղամարդ ուսուցիչները երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան կին ուսուցիչները։

Լուկրեցիա ամուսնացել է Ջեյմս Մոտտի հետ, ով աշխատել է նույն դպրոցում որպես ուսուցիչ, ընտանիքի հետ Ֆիլադելֆիա տեղափոխվելուց հետո։ Հարսանիքը տեղի է ունեցել 1811 թվականի ապրիլի 10-ին։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են 6 երեխա։ Երկրորդ երեխան մահացել է երկու տարեկան հասակում։

Շատ քվակերների նման, Մոտտը նույնպես դեմ էր ստրկությանը։ Ոգեշնչված Էլիաս Հիքսից, նա, ինչպես և այլ քվարկերներ, հրաժարվել է օգտագործել ստրուկների կողմից պատրաստված արտադրանքները՝ մորթի, բամբակյա հագուստ և այլն։ 1821 թվականին Մոտտը դարձել է քվակերներ նախարար։ Ամուսնու աջակցությամբ շատ է ճանապարհորդել երկրով մեկ։ Իր քարոզների ժամանակ խոսել է նաև ստրկության խնդրի մասին։ 1833 թվականին ամուսինը օգնում է նրան ստեղծել ստրկության հակառակորդների ամերիկյան միությունը։ Այդ ժամանակ, արդեն իսկ փորձառու նախարարը և ստրկության դեմ ակտիվ մարտիկ, Լուկրեցիա Մոտտը միակ կինն էր, ով ելույթ էր ունենում Ֆիլադելֆիայում կազմակերպչական հավաքի ժամանակ։ Նա հավանություն է տվել միության սահմանադրության տեքստին և միշտ աջակցություն էր ցուցաբերում, երբ անհնար էր հույս դնել ուրիշների վրա։ Ֆիլադելֆիայի ժողովից ընդամենը մի քանի օր անց, պատվիրակների հրատապ խնդրանքով, Մոտտը, սպիտակ և սևամորթ այլ կանայք հիմնել են Ֆիլադելֆիայի կանանց հակաստրկության հասարակությունը, որը դեմ էր ինչպես ստրկությանը, այնպես էլ ռասիզմին։

Մոտտը մասնակցել է ստրկության դեմ պայքարի ամերիկյան կանանց բոլոր երեք ազգային կոնֆերանսներին։ 1838 թվականի Ֆիլադելֆիայի համաժողովի ժամանակ ռեակցիոնիստների ամբոխը քանդել է Փենսիլվանիա Հոլը՝ վերջերս բացված աբոլիցիոնիստների կողմից մեծ ժողովների համար նախատեսված շենքը։ Սպիտակ և սևամորթ կին պատվիրակները, որոնց թվում էր նաև Մոտտը, անվնաս դուրս են եկել ավերված շենքից մարդկանց ամբոխի միջով։ Դրանից հետո աբոլիցիոնիստական շարժման արմատական հակառակորդների ամբոխի թիրախը պետք է դառնա Մոտտի տունը, ինչպես նաև Ֆիլադելֆիայի «սև» թաղամասերն ու հաստատությունները։ Մոտտի ընկերներից մեկը կարողացել է ամբոխին շեղել իր տնից[10]

1840 թվականի հունիսին Մոտտը մասնակցել է ստրկության հակառակորդների համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունեցել Լոնդոնում։ Չնայած նրան, որ Մոտտը վեց կին պատվիրակներից մեկն էր, տղամարդիկ դեմ են քվեարկել կանանց մասնակցությանը մինչև խորհրդաժողովի մեկնարկը։ Որոշվել է, որ կանայք պետք է նստեն ամբողջ հանդիպումը առանձին տղամարդկանցից։ Այդ ժամանակվա հասարակական կարգերը, որպես կանոն, թույլ չէին տալիս կանանց մասնակցել հասարակական-քաղաքական կյանքին։ Սակայն ոչ բոլոր տղամարդիկ են աջակցել խորհրդաժողովի անդամներից կանանց բացառմանը։

Համայնքի ակտիվիստ Էլիզաբեթ Քադի Ստանտոնը մասնակցել է խորհրդաժողովին։ Նա հիանում էր Մոտտի գործունեությամբ, և շուտով կանայք ընկերներ ու դաշնակիցներ են դարձել։

Ոգեշնչվելով Անգլիայի և Շոտլանդիայի ակտիվ քննարկումներից`Մոտտը վերադարձավ ԱՄՆ, որտեղ նա շարունակել է ավելի մեծ եռանդով շարունակել աբստրակցիոնիստական գործունեությունը։

Քաղաքացիական պատերազմից հետո Լուկրեցիա մոտն ընտրվել է իրավահավասարության ամերիկյան ասոցիացիայի առաջին նախագահ, որը պայքարել է ընդհանուր ընտրական իրավունքի համար։

1864 թվականին Մոտտը մի քանի հիքսիթական քվաքերների հետ հիմնադրել է Ֆիլադելֆիայի տակ գտնվող Սուորթմոր քոլեջը, որը մինչ օրս համարվում է Միացյալ Նահանգների լավագույն հումանիտար քոլեջներից մեկը։

1866 թվականին Մոտտը, Ստանտոնը, Սյուզան Էնթոնին և Լյուսի Սթոունը հիմնել են «Հավասարության ամերիկյան ասոցիացիա»։

Բացի այդ, Մոտտը Ֆիլադելֆիայի Հյուսիսային Ասոցիացիայի հիմնադիր և նախագահն էր աղքատ կանանց իրավունքների և զբաղվածության համար։

Լուկրեցիա Մոտտը մահացել է թոքաբորբից իր տանը։ Թաղվել է Հյուսիսային Ֆիլադելֆիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Lucretia_Mott
  5. 5,0 5,1 5,2 Notable Women of PennsylvaniaPenn Press, 1942. — doi:10.9783/9781512814477
  6. 6,0 6,1 6,2 Our hidden heritage : Pennsylvania women in historyAAUW, 1983. — P. 130. — ISBN 0-9611476-0-1
  7. https://www.womenofthehall.org/inductee/lucretia-mott/
  8. Geni(բազմ․) — 2006.
  9. Faulkner, Carol Lucretia Mott's Heresy: Abolition and Women's Rights in Nineteenth-Century America. — University of Pennsylvania, 2011. — С. 12.
  10. "Pennsylvania Hall", Lucretia Mott's Heresy, p. 79

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկրեցիա Մոտտ» հոդվածին։