Լուկա (գավառ)

գավառ Իտալիայում

Լուկա (իտալ.՝ Provincia di Lucca), գավառ Իտալիայի Տոսկանա մարզում։ Մայրաքաղաքը Լուկան է։

Լուկա
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՏոսկանա
ՎարչկենտրոնԼուկա
Տարածք1772 կմ²
Սահմանակցում էՄասսա-Կարարա, Ռեջիո Էմիլիա, Մոդենա (գավառ), Պիստոիա, Ֆլորենցիայի Մետրոպոլիտեն քաղաք, Պիզա և Ֆլորենցիա
ISO 3166-2 կոդIT-LU
Հեռախոսային կոդ0583, 0584 և 0572
Փոստային ինդեքսներ55100
Ավտոմոբիլային կոդLU
provincia.lucca.it

Լուկան ընդգրկում է 1773 քառ. կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 390000 մարդ։ Գավառում կա 33 կումունա[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Տեղակայված է Իտալիայի հյուսիսարևելյան շրջանում՝ Տոսկանայի ներսում, արևմուտքից նրա ափերն է ողողում Տիրենյան ծովը, հյուսիս-արևմուտքից սահմանակից է Մասսա-Կարարա նահանգին, հարավից՝ Պիզա գավառին, հյուսիս-արևելքից՝ Պիստոյա պրովինցիային, իսկ արևելքից սահմանակից է Ֆլորենցիային։ Հյուսիսում այն հարում է Էմիլիա Ռոմանիա շրջանին (Ռեջիո Էմիլիա և Մոդենա գավառներ)։ Տիրենյան ծովի ափերին են գտնվում Տորե դել Լագո, Վիարեջո և Ֆորտե դեի Մարմի մունիցիպալիտետները։ Գավառը բաժանված է չորս տարածքների` դրանք են Պիանա դի Լուկան, Վերսիլիան, Վալ դել Սերկիոն, Գարֆանիան[2]։ Վերսիլիան հայտնի է իր ընդարձակ լողափերով։ Գավառի հիմնական հանգստյան տները գտնվում են Վիարեջոյում, Կամաիորեում, Պիետրասանտայում և Ֆորտե դեի Մարմիում։ Գարֆանիան հայտնի է իր բլուրներով ու ձիթապտղի ծառերով[3]։

Մասսաչուկկոլի լճի մակերեսը կազմում է 6.9 քառ. կմ։ Այն տեղակայված է Մասարոզա կոմունայում, մասամբ Տորե դել Լագոյում է` Վիարեջո ծխական համայնքում։ Լիճը հին ժամանակներում հայտնի էր որպես Fossis Papirianis , որի անունն օգտագործվել է Պևինգերյան քարտեզում։ Կոմպոզիտոր Ջակոմո Պուչինին ապրել է լճի մոտ և հաճախակի էր շրջում այդ տարածքում։ Ամեն տարի մարդիկ նշում են Պուչինի փառատոնը[4]։ Բանի դի Լուկայի աղբյուրները Լիմա գետի հովտում` Սերկիո վտակին մոտ, Լուկայի վաղ պատմության մեջ հայտնի են որպես Վիկարիա դի Վալ դի Լիմա[5]։ Գաբրիել Ֆալլոպիոն վկայում է, որ այդ աղբյուրները բուժել են իր լսողությունը։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քանի որ Լուկան տեղակակված է Վիա Ֆրանչիջենա ճանապարհի՝ խոշոր միջնադարյան ուխտագնացության երթուղու վրա, գավառում կան շատ ամրոցներ, աբբայություններ, ծխական եկեղեցիներ և վիլլաններ, ինչպիսիք են Տորչինյանին և Մանսին։ Լուկայի տաճարը հայտնի է նաև Դուոմո Սան Մարտինո անունով։ Տաճարն ի սկզբանե կառուցվել է 6-րդ դարում, բայց վերակառուցվել է 1070 թվականին ռոմանական ոճով, Ալեքսանդր Երկրորդի պապի կողմից[6]։ 14-րդ դարում վերականգնվել էր նորից Տոսկանայի գոթերի կողմից, երբ ավելացվեցին վերին կամարների սյուները։ Սան Ֆրեդիանո եկեղեցին ճանաչվել է միակ լանգոբարդական ճարտարապետության օրինակը, որը պահպանվել է որոշակիորեն փոփոխված, չնայած ճակատային մասը թվագրվում է 1200 թվականին։ Եկեղեցին պարունակում է արվեստի մի քանի արժեքավոր մնուշներ, ինչպես Մանսի պալատը և 14-րդ դարում կառուցված Սան Ֆրանցեսկո եկեղեցին։ Վերջինում ամփոփված է լուկացի բանաստեղծ Ջիովաննի Գուիդիչիոնիի մարմինը[7]։

Գուինիջի աշտարակը միջնադարյան ճարտարապետության հիանալի օրինակ է։ Նրա շինարարությունը սկսվել է 1384 թվականին Գուինջի հարուստ ընտանիքի կողմից։ Պաոլո Գուինջին մի փոքր ժամանակ անց՝ 15-րդ դարի սկզբին արդեն քաղաքապետ էր։ 44,25 բարձրությամբ աշտարակը կառուցվել է ավազաքարով և աղյուսով, որոնք բերվել էին Մատրիայից և Պիսանոյից։ Սկզբնական աշտարակներից միայն մեկն է մնացել, իսկ առաջին հարկի սյունասրահը քանդվել է։

Նաև ակնառու է Նոտտոլինի ջրուղին, որը բաղկացած է եղել 459 կամարներից, որոնք կառուցվել են 1823 և 1832 թվականների միջակայքում[8]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. «Territorio» (Italian). Provincia.lucca.it. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Lucca». Italia.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. Strachan, Donald; Keeling, Stephen (2011 թ․ հունիսի 15). Frommer's Tuscany, Umbria and Florence With Your Family. John Wiley & Sons. էջ 133. ISBN 978-0-470-74988-3.
  5. «Associazione Vicaria Val di Lima». Contadolucchese.it. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. Starke, Mariana (1837). Travels in Europe for the Use of Travellers on the Continent Including the Island of Sicily, where the Author Had Never Been Till the Year 1834 by Mariana Starke. John Murray. էջ 107.
  7. Bertelli, Sergio (2004). Trittico: Lucca, Ragusa, Boston : tre città mercantili tra Cinque e Seicento (Italian). Donzelli Editore. էջ 267. ISBN 978-88-7989-909-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Herbermann, Charles George; Pace, Edward Aloysius (1950). The Catholic Encyclopedia: Laprade-Mass. Appleton. էջ 405.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա (գավառ)» հոդվածին։