Լուկա Միլիվոևիչ

սերբ ֆուտբոլիստ

Լուկա Միլիվոևիչ (սերբ.՝ Лука Миливојевић, ապրիլի 7, 1991(1991-04-07)[1], Կարգուևաց, Սերբիայի Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Քրիսթալ Փելասի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։ Միլիվոևիչը Քրիսթալ Փելասի ավագն է։

Լուկա Միլիվոևիչ
Лука Миливојевић
Միլիվոևիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 7, 1991(1991-04-07)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Կարգուևաց, Սերբիայի Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 186 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Քրիսթալ Փելաս
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2008 Սերբիա Ռադնիչկի 17 (2)
2008-2012 Սերբիա Ռադ 49 (3)
2012-2013 Սերբիա Ցրվենա Զվեզդա 36 (7)
2013-2014 Բելգիա Անդերլեխտ 19 (0)
2014-2017 Հունաստան Օլիմպիակոս 62 (11)
2017-ներկա Անգլիա Քրիսթալ Փելաս 104 (26)
Ազգային հավաքական
2011-2012 Սերբիա Սերբիա Մ21 11 (1)
2012-ներկա Սերբիա Սերբիա 37 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 20-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Միլիվոևիչը սկսել է Ռադնիչկի Կրագուևացում 2007-08 մրցաշրջանում։ 2008 թվականին նա միացավ Ռադ Բելգրադին՝ խաղալով աջ կիսապաշտպանի դիրքում։ Իր դեբյուտը նշեց 2008 թվականի օգոստոսի 23-ին՝ Չուկարիչկիի դեմ խաղում[3]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց 2011 թվականի հունիսի 30-ին՝ Տրե Պենեի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2011 թվականի օգոստոսի 14-ին՝ Մետալացի դեմ խաղում՝ այդ հանդիպման ժամանակ ձևակերպելով դուբլ[5]։

2011 թվականի դեկտեմբերի 19-ին Միլիվոևիչը տեղափոխվեց Ցրվենա Զվեզդա[6]։ Իր դեբյուտը նշեց 2012 թվականի մարտի 3-ին՝ Սպարտակ Սուբոտիցայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը Ցրվենա Զվեզդայի կազմում խփեց 2012 թվականի ապրիլի 7-ին՝ Մետալացի դեմ խաղում[8]։

Անդերլեխտ խմբագրել

2013 թվականի հուլիսի 26-ին Միլիվոևիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Անդերլեխտի հետ[9]։ Իր դեբյուտը բելգիական ակումբի կազմում նշեց 2013 թվականի օգոստոսի 2-ին՝ Սերկլ Բրյուգեի դեմ խաղում[10]։ Անդերլեխտի կազմում Միլիվոևիչը անցկացրեց 25 հանդիպում։

Օլիմպիակոս խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Միլիվոևիչը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Օլիմպիակոս[11]։ Իր դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ՕՖԻ-ի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունվարի 21-ին՝ Տիրնավոսի դեմ Հունաստանի գավաթի խաղում[13]։ 2015 թվականի հունիսի 4-ին Միլիվոևիչը 4 տարվա պայմանագիր կնքեց Օլիմպիակոսի հետ[14][15]։ Ակումբը նրա համար վճարեց 2․3 միլիոն եվրո[16]։ Օլիմպիակոսի կազմում Միլիվոևիչը անցկացրեց 2․5 մրցաշրջան՝ մասնակցելով 94 խաղի և դառնալով 15 գոլի հեղինակ։

Քրիսթալ Փելաս խմբագրել

2017 թվականի հունվարի 31-ին Միլիվոևիչը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Քրիսթալ Փելասի հետ[17][18]։ Ակումբը նրա համար վճարեց 16 միլիոն եվրո[19][20]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց փետրվարի 11-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 10-ին՝ Արսենալի դեմ խաղում[22][23]։ Մայիսի 14-ին սերբը իրացրեց 11-մետրանոցը Հալլ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով և պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում[24][25]։ Իր առաջին մրցաշրջանում Միլիվոևիչը անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[26]։

2017 թվականի դեկտեմբերի 23-ին Միլիվոևիչը գոլի հեղինակ դարձավ Սուոնսի Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[27]։ 2018 թվականի հունվարի 2-ին սերբը գոլ խփեց Սաութհեմպտոնի դեմ հանդիպման 80-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Քրիսթալ Փելասին[28]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հունվարի 13-ին՝ Բարնլիի դեմ խաղում[29]։ Հունվարի 20-ին Միլիվոևիչը գոլ խփեց Արսենալի դեմ խաղում[30][31]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 37 հանդիպում[32]՝ խփելով 10 գնդակ և դառնալով Քրիսթալ Փելասի տարվա լավագույն ռմբարկուն[33][34]։ Միլիվոևիչը ձեռք բերեց 11-մետրանոցները լավ խփելու համբավ՝ իր առաջին 1.5 մրցաշրջանում իրացնելով խփած տաս 11-մետրանոցներից 9-ը[35][36][37]։

2018-19 մրցաշրջանում Միլիվոևիչը դարձավ Քրիսթալ Փելասի հիմնական ավագը։ 2018 թվականի հոկտեմբերի 28-ին սերբը դուբլ ձևակերպեց Արսենալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[38][39]։ Դեկտեմբերի 15-ին նա խփեց Լեսթեր Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Քրիսթալ Փելասին[40][41]։ Դեկտեմբերի 22-ին Միլիվոևիչը իրացրեց 11-մետրանոցը Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[42][43]։ 2019 թվականի հունվարի 2-ին նա գոլի հեղինակ դարձավ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[44]։ Ապրիլի 6-ին սերբը խփեց Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղի միակ գոլը[45]։ 2018-19 մրցաշրջանում Միլիվոևիչը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 12 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ[46], և երկրորդ տարին անընդմեջ դարձավ Քրիսթալ Փելասի լավագույն ռմբարկուն[47]։

2019 թվականի օգոստոսի 9-ին Միլիվոևիչը երկարաձգեց իր պայմանագիրը Քրիսթալ Փելասի հետ մինչև 2023 թվականը[48][49][50][51]։ Հոկտեմբերի 27-ին նա գոլի հեղինակ դարձավ Արսենալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[52][53]։

Միջազգային կարիերա խմբագրել

Միլիվոևիչը ներկայացրել է Սերբիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Սերբիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2011 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի և Սլովենիայի դեմ խաղերի համար[54], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[55][56]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 14-ին՝ Չիլիի դեմ ընկերական խաղում[57]։ Իր առաջին գոլը Սերբիայի հավաքականի կազմում խփեց 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ավստրիայի դեմ խաղում[58][59]։

2018 թվականի հունիսի 1-ին Միլիվոևիչը ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[60][61]։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում[62], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Բրազիլիային և Շվեյցարիային[63][64]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[65]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռադ 2008–09 Սերբիայի Սուպերլիգա 1 0 0 0 1 0
2009–10 9 0 0 0 9 0
2010–11 26 0 0 0 26 0
2011–12 13 3 1 0 4 0 18 3
Ընդհանուր 49 3 1 0 4 0 0 0 54 3
Ցրվենա Զվեզդա 2011–12 Սերբիայի Սուպերլիգա 11 1 3 0 14 1
2012–13 25 6 2 0 5 0 32 6
2013–14 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 36 7 5 0 6 0 0 0 47 7
Անդերլեխտ 2013–14 Բելգիայի Պրո Լիգա 16 0 1 0 4 0 0 0 21 0
2014–15 3 0 0 0 0 0 1 0 4 0
Ընդհանուր 19 0 1 0 4 0 1 0 25 0
Օլիմպիակոս 2014–15 Հունաստանի Սուպերլիգա 23 2 7 4 7 0 0 0 37 6
2015–16 22 3 3 0 6 0 0 0 31 3
2016–17 17 6 1 0 8 0 0 0 26 6
Ընդհանուր 62 11 11 4 21 0 0 0 94 15
Քրիսթալ Փելաս 2016–17 Պրեմիեր Լիգա 14 2 0 0 0 0 14 2
2017–18 36 10 0 0 1 0 37 10
2018–19 38 12 3 0 1 0 42 12
2019–20 16 2 0 0 0 0 16 2
Ընդհանուր 104 26 3 0 0 0 2 0 109 26
Կարիերայի ընդհանուր 270 47 21 4 35 0 3 0 329 51

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[65]

Սերբիա
Տարի Խաղեր Գոլեր
2012 1 0
2013 6 0
2015 4 0
2016 9 0
2017 5 1
2018 6 0
2019 6 0
Ընդհանուր 37 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հոկտեմբերի 6, 2017 Էրնստ Հապել մարզադաշտ, Վիեննա, Ավստրիա   Ավստրիա 1–0 2–3 ԱԱ 2018 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ցրվենա Զվեզդա

Անդերլեխտ

Օլիմպիակոս

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Serbia - L. Milivojević - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  3. «FK Cukaricki - FK Rad, Aug 23, 2008 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  4. «FK Rad - SP Tre Penne, Jun 30, 2011 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  5. «FK Rad - FK Metalac Gornji Milanovac, Aug 14, 2011 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  6. «Luka Milivojević potpisao za Zvezdu». Novimagazin.rs. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  7. «Red Star Belgrade - FK Spartak Subotica, Mar 3, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  8. «Red Star Belgrade - FK Metalac Gornji Milanovac, Apr 7, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  9. «Luka Milivojevic joins Anderlecht». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  10. «Cercle Brugge - RSC Anderlecht, Aug 2, 2013 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  11. «Στα «ερυθρόλευκα» ο Μιλιβόγεβιτς». Olympiacos.org | Official Website of Olympiacos Piraeus (հունարեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  12. «Olympiacos Piraeus - OFI Crete, Sep 13, 2014 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  13. «Tyrnavos 2005 - Olympiacos Piraeus, Jan 21, 2015 - Kypello Elladas - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  14. «Olympiakos poised to activate Milivojevic buy-out clause» (հունարեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  15. «Anderlecht cède définitivement Luka Milivojevic à Olympiacos». sudinfo.be (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  16. «Θρύλος και Μιλιβόγεβιτς συνεχίζουν μαζί!». Olympiacos.org | Official Website of Olympiacos Piraeus (հունարեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  17. «Crystal Palace FC Milivojevic Joins The Eagles» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  18. «Crystal Palace sign Luka Milivojevic | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.(չաշխատող հղում)
  19. «Crystal Palace sign Milivojevic» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  20. «Palace sign Milivojevic from Olympiakos». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  21. «Stoke City - Crystal Palace, Feb 11, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  22. «Crystal Palace - Arsenal FC, Apr 10, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  23. Butler, Michael (2017 թ․ ապրիլի 10). «Crystal Palace 3-0 Arsenal: Premier League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  24. «Crystal Palace - Hull City, May 14, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  25. «Crystal Palace 4–0 Hull City». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  26. «Luka Milivojevic | Football Stats | Crystal Palace | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  27. «Swansea City - Crystal Palace, Dec 23, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  28. «Southampton FC - Crystal Palace, Jan 2, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  29. «Crystal Palace - Burnley FC, Jan 13, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  30. «Arsenal FC - Crystal Palace, Jan 20, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  31. «Arsenal 4-1 Crystal Palace: Mesut Ozil stars as Gunners cruise to win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  32. «Luka Milivojevic | Football Stats | Crystal Palace | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  33. «Crystal Palace 2017/18 Premier League season review». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  34. «Crystal Palace 2017-18 Top Scorers - Football». www.sportsmole.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  35. FIFA.com. «2018 FIFA World Cup™ - News - Milivojevic: Last 16 would be huge for Serbia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  36. «Milivojevic leads the way with penalty prowess». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  37. «Penalty King Milivojevic reveals his spot kick secrets». www.cpfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  38. «Crystal Palace - Arsenal FC, Oct 28, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  39. «Crystal Palace's Luka Milivojevic holds his nerve to end Arsenal's winning run». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  40. «Crystal Palace - Leicester City, Dec 15, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  41. «Crystal Palace 1-0 Leicester: Luka Milivojevic stunner seals Eagles win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  42. «Crystal Palace - Leicester City, Dec 15, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  43. «City rocked by Palace to hand Liverpool edge in title race». The Independent (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  44. «Wolverhampton Wanderers - Crystal Palace, Jan 2, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  45. «Newcastle United - Crystal Palace, Apr 6, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  46. «Luka Milivojevic | Football Stats | Crystal Palace | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  47. «Crystal Palace 2018-19 Top Scorers - Football». www.sportsmole.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  48. «Luka Milivojevic signs Palace contract extension». www.cpfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  49. «Luka Milivojevic signs four-year Crystal Palace contract extension». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  50. Min, 90. «Luka Milivojevic Signs New 4-Year Crystal Palace Contract». Sports Illustrated (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)
  51. 161385360554578 (2019 թ․ օգոստոսի 9). «Crystal Palace captain Luka Milivojevic signs new four-year contract». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  52. «Arsenal FC - Crystal Palace, Oct 27, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  53. «Arsenal 2-2 Crystal Palace: Gunners held as VAR takes centre stage at Emirates Stadium». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  54. «Milivojević: Hvala Jankoviću, biću još bolji». Sportske.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  55. «Serbia - Italy, Oct 7, 2011 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  56. «Slovenia - Serbia, Oct 11, 2011 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  57. «Chile - Serbia, Nov 14, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  58. «Austria - Serbia, Oct 6, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  59. UEFA.com. «European Qualifiers - Austria-Serbia». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  60. Editorial, Reuters. «Krstajic names Serbia's final 23-man World Cup squad». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  61. IANS (2018 թ․ հունիսի 5). «Serbia World Cup squad: Krstajic announces his 23-man group for Russia». Business Standard India. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  62. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Luka MILIVOJEVIC - Luka Milivojevic - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  63. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  64. «Milivojevic's Serbia Exit World Cup». www.cpfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  65. 65,0 65,1 «Luka Milivojević». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  66. UEFA.com (2012 թ․ մայիսի 16). «Crvena zvezda recapture Serbian Cup | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  67. News, Flanders (2014 թ․ մայիսի 18). «Anderlecht are Belgian champions». vrtnws.be (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  68. «Own goal Odoi bezorgt Anderlecht derde opeenvolgende Supercup». Voetbalkrant.com (հոլանդերեն). 2014 թ․ հուլիսի 20. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  69. UEFA.com (2015 թ․ ապրիլի 19). «Olympiacos celebrate 42nd Greek title | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  70. «Olympiakos win record-extending 43rd Greek title». www.reuters.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  71. «Olympiakos defeat Xanthi in Greek Cup final». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  72. «AEK defeat Olympiakos in Greek Cup final». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  73. «JSL tim: Partizan 4, Zvezda 5». B92.net (սերբերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  74. «Proglašen Jelen Super tim». www.jelenfootball.com. 2014 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա Միլիվոևիչ» հոդվածին։