Լուկաս Բլեք

ամերիկացի դերասան

Լուկաս Յորք Բլեք (անգլ.՝ Lucas York Black, նոյեմբերի 29, 1982(1982-11-29)[1][2], Decatur, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի Շոն Բոսուելի դերով «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ» ֆիլմում։ Խաղացել է նաև CBS հեռուստաալիքի «Ամերիկյան գոթիկա» («American Gothic», 1995 թվական) հեռուստասերիալում, «Սրասայր» («Sling Blade», 1996 թվական), «Փառքի ճաճանչներում» («Friday Night Lights», 2004 թվական), «Ծովային հետևակայիններ» («Jarhead», 2005 թվական), «Թաղեք ինձ կենդանի» («Get Low», 2009 թվական), «Լեգիոն» («Legion», 2010 թվական), «Յոթ օր Ուտոպիայում» («Seven Days in Utopia», 2011 թվական) ֆիլմերում։ 2014 թվական սեպտեմբերից նա խաղում է հատուկ գործակալ Քրիստոֆեր Լասալին CBS-ի «Ծովային ոստիկանություն. Նոր Օռլեան» («NCIS: New Orleans») սերիալում։

Լուկաս Բլեք
Lucas Black
Լուկաս Բլեքը «Թաղեք ինձ կենդանի» ֆիլմի պրեմիերային, Տորոնտոի կինոփառատոն, 2009 թվական սեպտեմբերի 12
Ծնվել է1982 թվական նոյեմբերի 29
ԾննդավայրՍպիկ, Ալաբամա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Այլ անուն(ներ)Լուկաս Յորք Բլեք
Lucas York Black
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1994 թվական - այժմ
Ընտրանի«Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ», «Լեգիոն», «Ֆորսաժ 7»
Ամուսին(ներ)Մեգգի Օ'Բրայան
Երեխա(ներ)1 որդի և 1 դուստր
Պարգևներ և մրցանակներ
Սատուրն մրցանակ
IMDbID 0085407
Լուկաս Բլեք՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Բլեքը ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 29-ին Սպիկ քաղաքում, Ալաբամա նահանգ[3]։ Նրա մայրը օֆիսային աշխատող Յան Գիլեսպին է, իսկ մայրը՝ թանգարանի աշխատակից Լարրի Բլեքը[4]։ Նա ունի երկու ավագ եղբայր և քույր[5]։ 2001 թվականին ավարտում է տեղի միջնակարգ դպրոցը[6]։

Կարիերա խմբագրել

Բլեքը կինոյում նորամուտում է 1994 թվականին, «Պատերազմ» («The War») ֆիլմում, 11 տարեկան հասակում։ Չունենալով ոչ մի բեմական փորձ նա հիանալի է կատարում իր դերը։ Ֆիլմում նրա խաղընկերն է հանդիսանում հանրահայտ Քևին Քոսթները[7]։ Հետագայում նա նկարահանվւմ է Քալեբ Թեմպլի դերում CBS-ի «Ամերիկյան գոթիկա» («American Gothic») հեռուստասերիալում, որը թողարկվում էր 1995-1996 թվականներին և «Սրասայր», որի ռեժիսոր և սցենարի հեղինակ Բիլի Բոբ Տորնտոնը արժանանում է «Օսկար» մրցանակի, իսկ Բլեքը՝ «Սատուրն» մրցանակի, «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում, «Միսիսիպիի ուրվականները» («Ghosts of Mississippi») և «Գաղտնի նյութեր. Պայքար ապագայի համար» («The X-Files») ֆիլմերում[8]։ Ավելի ուշ, 1997 թվականին, Բլեքը նկարահանվում է «Լուսարձակում» («Flash») հեռուստաֆիլմում, որը հեռարձակվում էր «The Wonderful World of Disney» հեռուստաալիքով[9]։

Որոշակի ժամանակ Բլեքը մոդել է աշխատում Քելվին Քլայնի մոտ և միաժամանակ շարունակում և ավարտում ուսուցումը Ալաբամայում։

2003 թվականին Բլեքը երկրորդական դեր է կատարում «Սառը լեռ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են հանդիսանում Ռենե Զելվեգերը, Նիկոլ Քիդմանը և Նատալի Փորտմանը։ Ֆիլմը անվանակարգվում է բազմաթիվ մրցանակների, սակայն մրցանակի է արժանանում միայն Ռենե Զելվեգերը, որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ Այնուհետև հատևում է մեծ դեր ֆուտբոլի թեմատիկայով «Փառքի ճաճանչներում» դրամայում, 2004 թվականին։ 2005 թվականին նա նաև նկարահանվում է «Խաղաղ ավազան» («Deepwater») թրիլերում և Պարսից ծոցի պատերազմի մասին պատմող «Ծովային հետևակայաինները» ֆիլմերում[10][11][12]։ Բլեքը նկարատանվում է «Ֆորսաժ» ֆիլմաշարի երրորդ՝ «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ» ֆիլմում։ Նա ֆիլմում իր դերը նկարագրում է որպես «ուրախ դեր»[4]։ 2009 թվականին նա հայտնվում է «Թաղիր ինձ կենդանի» ֆիլմում և 2010 թվականին «Լեգիոն» ֆիլմում[13][14]։

2011 թվականին Բլեքը նկարահանվում է «Յոթ օր Ուտոպիայում» ֆիլմում, որտեղ նա խաղում է երիտասարդ և տաղանդավոր գոլֆ խաղացողի, ով մասնակցում է «Pro Tour»-ին[15]։ 2013 թվականին նա նկարահանվում է «42» դրամայում, որտեղ կերպարանավորում է «Բրուքլին Դոդջերս» բեյսբոլի թիմի խաղացող Պի Վի Ռիվզի։

2014 թվականին Բլեքը նկարահանվում է «Ծովային ոստիկանություն. Նոր Օռլեան» ֆիլմում, որպես ծովային ոստիկանության հատուկ գործակալ Քրիստոֆեր Լասալ[16]։ 2015 թվականին նա կրկնում է «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ»-ն իր դերը ֆիլմաշարի յոթերորդ ֆիլմում՝ «Ֆորսաժ 7» («Furious 7»)[17]։

Դերասանական առօրյաից ազատ ժամանակ Բլեքը սիրում է զբաղվել սպորտով, խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ կամ գոլֆ։

Անձնական կյանք խմբագրել

Բլեքը ամուսնացած է իրավաբան Մեգգի Օ'Բրայանի հետ, 2010 թվականից[18][19]։ Զույգն ունի դուստր և որդի[18]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 Պատերազմ The War Էբ Լիպնիցկի
1995-1996 Ամերիկյան գոթիկա American Gothic Քալեբ Թեմպլ
1996 Սրասայր Sling Blade Ֆրենկ Ուիտլի
1996 Միսիսիպիի ուրվականները Ghosts of Mississippi Բյորդ դե Լոուտեր
1997 Լուսարձակում Flash Քոներ Սթրոնգ
1998 Գաղտնի նյութեր. Պայքար ապագայի համար The X-Files Սթիվի
1999 Մեր ընկեր, մարտին Our Friend, Martin Ռենդի (ձայնավորում)
1999 Կին առանց կանոնների Crazy in Alabama Պիտեր Ժոզեֆ «Պիջոյ» Բուլիս
2000 Հրաշք գործողը The Miracle Worker Ջեյմս Կելեր
2000 Անսանձ սրտեր All the Pretty Horses Ջիմի Բլևինս
2003 Սառը լեռ Cold Mountain Օուկլի
2004 Փառքի ճաճանչներում Friday Night Lights Մայկ Ուինչել
2005 Խաղաղ ավազան Deepwater Նեթ Բանյոն
2005 Ծովային հետևակայինները Jarhead կրտսեր կապրալ Կրիս Կրյուգեր
2006 Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ The Fast and the Furious: Tokyo Drift Շոն Բոնսուել
2006 Միջնորդ-մարդասպան Killer Diller Վերնոն
2009 Թաղեք ինձ կենդանի Get Low Բադի
2010 Լեգիոն Legion Ջիպ Հանսոն
2010 Կոշտ առևտուր ToughTrade
2011 Յոթ օր Ուտոպիայում Seven Days in Utopia Լուկ Չիշոլմ
2012 Ավետյաց երկիր Promised Land Պոլ Ջիրի
2013 42 42 Պի Վի Ռիվզ
2014- Ծովային ոստիկանություն. Նոր Օռլեան NCIS: New Orleans Քրիտոֆեր «Քրիս» Լասալ
2015 Ֆորսաժ 7 Furious 7 Շոն Բոնսուել

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

Թվական Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
1996 Կինոդերասանների Գիլդիա (Screen Actors Guild) Ականավոր դերակատարում Սրասայր Առաջադրված
1997 Academy of Science Fiction, Fantasy & Horror Films Լավագույն երիտասարդ դերասան Հաղթանակ
Young Artist Awards Լավագույն երիտասարդ դերասան գեղարվեստական ֆիլմում Հաղթանակ
YoungStar Awards Լավագույն երիտասարդ դերասան դրամայում Հաղթանակ
Լավագույն երիտասարդ դերասան դրամայում Ամերիկյան գոթիկա Առաջադրված
1998 Young Artist Awards Լավագույն երիտասարդ դերասան մինի-սերիալում Լուսարձակում Առաջադրված
2000 Լավագույն երիտասարդ դերասան գեղարվեստական ֆիլմում Կին առանց կանոնների Առաջադրված
YoungStar Awards Լավագույն երիտասարդ դերասան դրամայում Առաջադրված
2001 Young Artist Awards Լավագույն երիտասարդ դերասան գեղարվեստական ֆիլմում Անսանձ սրտեր Առաջադրված
2006 Teen Choice Awards Լավագույն բեկում - տղամարդ Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. filmportal.de — 2005.
  3. «Talking turkey». The Decatur Daily. 2003 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 18-ին.
  4. 4,0 4,1 «Behind the wheel». The Huntsville Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 18-ին.
  5. «Lucas Black on Golf, God, and 'Utopia'». Christianity Today. 2011 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. «Lucas Black | Biography and Filmography | 1982». Hollywood.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «The War | Full Cast and Credits | 1994». Hollywood.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Lucas Black Filmography and Movies - Fandango». Fandango. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «Flash | TV Series | 1997». Hollywood.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. «Lucas Black, Garrett Hedlund and Lee Thompson Young Interview». About.com Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. «Movie Review: Deepwater Starring Lucas Black and Peter Coyote - Rusty Bee». rustybee.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. Jarhead, Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին
  13. «Bill Murray, Lucas Black 'Get Low'». Variety. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  14. «Legion». Variety. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. «Pair bound for 'Utopia'». Variety. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  16. «'Fast & Furious' Actor Joins 'NCIS' New Orleans Spinoff». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  17. «Lucas Black Signs On For Fast & Furious 7, 8 And 9». www.cinemablend.com. 2013 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  18. 18,0 18,1 «Some Celebrities Play for Real, Not Laughs». Նյու Յորք Թայմս. 2012 թ․ փետրվարի 8.
  19. «Actor Lucas Black's mother proud of son's accomplishments». The Cullman Times. 2011 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Բլեք» հոդվածին։