Տիտր, քիմիայում, լուծույթի կոնցենտորացիտսյի արտահայտման եղանակներից, որը հիմնական կիրառվում է անալիտիկ քիմիայում։ Նշանակվում է լատիներեն մեծատառ T (տե)։ Չափվում է գր/մլ (գր/սմ³).

Տարբերում են տիտրեր ըստ լուծված նյութի և որոշվող նյութի (պայմանական տիտր)։

Ըստ լուծված նյութի տիտրը կամ ուղղակի տիտրը լուծված նյութի (գրամներով) ծավալն է, որը պարունակում է մեկ միլիլիտր (սմ³) լուծույթում։

Հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձի՝

,

որտեղ

- լուծույթի տիտրն է (գր/մլ-ով),
- լուծված նյութի ծավալն է (գրամներով),
- լուծույթի ծավալն է (մլ-ով)։

Ըստ որոշվող նյութի տիտրը կամ պայմանական տիտրը որևէ նյութի ծավալն է (գրամներով), որը ռեակցիայի մեջ է մտնում տվյալ լուծույթի մեկ միլիլիտրի հետ։ Այլ կերպ ասած՝ որոշվող նյութի ծավալն է՝ տիտրված լուծույթի մեկ միլիլիտրով։

Հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձի՝

,

որտեղ

- A նյութի լուծույթի տիտրն է B նյութի հանդեպ (գր/մլ-ով),
- B նյութի ծավալն է, որը փոխազդում է տվյալ լուծույթի հետ (գր-ով),
- A նյութի լուծույթի ծավալն է (մլ-ով)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։