Լուի Ստեֆան Սեն Լորան, մկրտվել է որպես Լուի Էտյեն (ֆր.՝ Louis Stephen Saint-Laurent, Louis-Étienne, փետրվարի 1, 1882(1882-02-01)[2][3][4][…], Compton, Քոաթիքաք տարածաշրջանային շրջան-մունիցիպալիտետ, Էստրի, Քվեբեկ, Կանադա - հուլիսի 25, 1973(1973-07-25)[2][4][5][…], Քվեբեկ քաղաք, Կանադա),  Կանադայի 12-րդ վարչապետ, փաստաբան։

Լուի Ստեֆան Սեն Լորան
 
Կուսակցություն՝ Կանադայի լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Faculté de droit de l'Université Laval? և Séminaire de Sherbrooke?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և դիվանագետ
Դավանանք կաթոլիկություն[1]
Ծննդյան օր փետրվարի 1, 1882(1882-02-01)[2][3][4][…]
Ծննդավայր Compton, Քոաթիքաք տարածաշրջանային շրջան-մունիցիպալիտետ, Էստրի, Քվեբեկ, Կանադա
Վախճանի օր հուլիսի 25, 1973(1973-07-25)[2][4][5][…] (91 տարեկան)
Վախճանի վայր Քվեբեկ քաղաք, Կանադա
Թաղված St. Thomas Aquinas Cemetery
Քաղաքացիություն  Կանադա
Ի ծնե անուն անգլ.՝ Louis Stephen St. Laurent և ֆր.՝ Louis-Étienne St-Laurent
Ամուսին Jeanne St. Laurent?
Զավակներ Jean-Paul St. Laurent?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Լուի Էտյեն ֆրանկոկանադացի Ժան Բատիստ Մոիսի և իռալանդական ծագում ունեցող Մերիան Բրոդերիկի ընտանիքում։ 1902 թվականին Շերբրուկում ավարտել է Սենտ Չարլզի ճեմարանը , իսկ 1905 թվականին՝ Լավալի համալսարանը։ 1908 թվականին ամուսնացել է Ժանե Ռենոյի հետ (1886-1966), որի հետ համատեղ կյանքում ծնվել է երկու որդի և երեք դուստր։ 1914 թվականին դարձել է Լավալի համալսարանի իրավունքի պրոֆեսոր։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1942 թվականին Սեն Լորանն ընտրվել է Կանադայի Լիբերալ կուսակցության կողմից, 1941 թվականից մինչև 1946 թվականները եղել է արդարադատության նախարար, իսկ 1946 թվականից մինչև 1948 թվականը՝ արտաքին գործերի նախարար։ Ներկայացրել է Կանադան 1944 թվականին Դումբարտոն Օքսի կոնֆերանսի, իսկ 1945 թվականին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսի ժամանակ։ Մասնակցել է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության մշակմանը։

1948 թվականին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ 1949 թվականին Լիբերալ կուսակցությունը Սեն Լորանի գլխավորությամբ հաղթել է դաշնային ընտրություններում։

  • Աջակցել է 1949 թվականին ՆԱՏՕ-ի ստեղծմանը։
  • 1949 թվականին Կանադային է միացրել Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգը։
  • 1949 թվականին կառուցել է Տրանսկանադյան մայրուղին։
  • Աջակցել է ՄԱԿ-ի դիրքորոշմանը Կորեական պատերազմի ժամանակ։
  • 1954 թվականին կառուցել է Սուրբ Լավրենտիոսի ծովային ճանապարհը (անգլ. Saint Lawrence Seaway
  • 1954 թվականին կառուցել է Տրանսկանադական խողովակաշարը (անգլ․ TransCanada pipeline) Ալբերտա, Սասկաչևան, Մանիտոբա, Օնտարիո և Քվեբեկ նահանգներում։
  • Ցուցաբերել է դիվանագիտական օգնություն 1956 թվականին Սուեզի ճգնաժամի ժամանակ։
  • Կանադայի Հյուպատոսների Խորհուրդ (անգլ. Canada Council for the Arts)
  • Սոցիալական ծախսերի բարձրացում
  • Հավասարողական հաշիվ (անգլ. Equalization payments), դաշնային բյուջեից «համահարթեցման վճարումների» համակարգ է՝ հօգուտ աղքատ մարզերի։ Ստեղծվել է համազգային եկամուտների մակարդակը պահպանելու նպատակով։

1957 թվականի դաշնային ընտրություններում Լիբերալ կուսակցության պարտությունից հետո լքել է վարչապետի պաշտոնը։ 1958 թվականին հեռացել է կուսակցության առաջնորդի պաշտոնից և վերադարձել փաստաբանական աշխատանքի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Ստեֆան Սեն Լորան» հոդվածին։