Լուի Ռենո (ֆր.՝ Louis Renault, մայիսի 21, 1843(1843-05-21)[1][2][3][…], Օտյոն - փետրվարի 8, 1918(1918-02-08)[1][2][3][…], Բարբիզոն), ֆրանսիացի իրավաբան, 1907 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (Էռնեստո Մոնետայի հետ)։

Լուի Ռենո
ֆր.՝ Louis Renault
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21, 1843(1843-05-21)[1][2][3][…]
ԾննդավայրՕտյոն
Մահացել էփետրվարի 8, 1918(1918-02-08)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրԲարբիզոն
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԲուրգունդիայի համալսարան
Մասնագիտությունիրավաբան, մանկավարժ, համալսարանի դասախոս, դատավոր և փաստաբան
ԱշխատավայրՓարիզի համալսարան
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ և President of the Institut de Droit International?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Միջազգային իրավունքի ինստիտուտ
 Louis Renault (jurist) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լուի Ռենոն ծնվել է 1843 թվականին Օտյոնում (Ֆրանսիա1861 թվականին Բուրգունդիայի համալսարանում ստացել է գրականության բակալավրի աստիճան, իսկ 1868-1873 թվականներին այնտեղ դասավանդել է հռոմեական և առևտրային իրավունք։ 1873 թվականից աշխատել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որտեղ 1881 թվականին դարձել է միջազգային իրավունքի պրոֆեսոր։ 1890 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարության իրավախորհրդատու։ Այդ պաշտոնում նա բազմիցս ներկայացրել է Ֆրանսիան միջազգային հանդիպումներում, այդ թվում՝ Հաագայի երկու խորհրդաժողովներում (1899-1907 թվականներ) և Լոնդոնի ծովային խորհրդաժողովում (1908-1909 թվականներ)։

Լինելով Միջազգային միջնորդ դատարանի հեղինակավոր անդամ` Ռենոն հաճախ ներգրավված էր վեճերի լուծման մեջ, որոնց թվում էին ճապոնական հարկերի գործը (1905 թվական), կասաբլանի գործը (1909 թվական), Սավարկարի գործը (1911 թվական) և այլն[7]։

1907 թվականին Ռենոն Էռնեստո Մոնետայի հետ դարձել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ «որպես Ֆրանսիայում միջազգային իրավունքի իսկական հանճար»։ Արժանացել է նաև Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի՝ բարձրագույն պարգևի։

Նա մահացել է 1918 թվականին Փարիզին մերձակա իր ամառանոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. The Nobel Peace Prize 1907Nobel Foundation.
  5. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  6. Honorary doctorates and prizesLeiden University.
  7. «Louis Renault». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Ռենո (իրավաբան)» հոդվածին։