Նեել Լուի էժեն Ֆելիքս (ֆր.՝ Louis Eugène Félix Néel, նոյեմբերի 22, 1904(1904-11-22)[1][2][3][…], 3rd arrondissement of Lyon, Լիոն[4] - նոյեմբերի 17, 2000(2000-11-17)[1][3][5][…], Բրիվ-լա-Գայարդ[4]), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի Գիտությունների Ակադեմիայի անդամ (1953), ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958), 1964-1966 թվականներից եղել է տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միության նախագահ։ Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, ԳՖՀ-ի և այլ երկրների ու աշխարհի մի շարք գիտական ընկերությունների արտասահմանյան անդամ։ 1970 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։

Լուի Նեել
ֆր.՝ Louis Néel
Ծնվել էնոյեմբերի 22, 1904(1904-11-22)[1][2][3][…]
3rd arrondissement of Lyon, Լիոն[4]
Մահացել էնոյեմբերի 17, 2000(2000-11-17)[1][3][5][…] (95 տարեկան)
Բրիվ-լա-Գայարդ[4]
ԳերեզմանQ110333979?[6]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն, Գրենոբլի համալսարան, Grenoble Institute of Technology? և Ստրասբուրգի համալսարան
Գործունեության ոլորտպինդ մարմնի ֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա[7], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց (1928), lycée du Parc?, Փարիզի գիտությունների ֆակուլտետ, Ստրասբուրգի համալսարան և Սենտ-Լուիսի լիցեյ
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[8]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Գիտական ղեկավարPierre Weiss?
Եղել է գիտական ղեկավարLouis Weil?[9]
Պարգևներ
 Louis Néel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նեելը ծնվել է 1904 թվականի նոյեմբերի 22-ին Լիոնում։ 1928 թվականին ավարտել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցը։ 1937-1945 թվականներին Ստրասբուրգի և 1945 թվականից եղել է Գրենոբլի համալսարանների պրոֆեսոր։ 1957 թվականից եղել է Գրենոբլի միջուկային կենտրոնի և 1958 թվականից Պոլիտեխնիկական ինստիտուտի տնօրեն։

Մագնիսականության տեսություն խմբագրել

Նեելի աշխատանքները վերաբերում են մագնիսականության տեսությանը։ 1932-ին ենթադրել է հակաֆեռոմագնիսների գոյությունը և դրանց մագնիսական կառուցվածքի նկարագրման համար մուծել են թացանցերի հասկացությունը։ 1936 թվականին կանխավ գուշակել է հակաֆեռոմագնիսների մագնիսական հատկությունների ուժեղ անիզոտրոպությունը։ Բացատրել է ֆերիտների հիմնական հատկությունները՝ մոլեկուլային դաշտի տեսությունը կիրառելով մագնիսական ենթացանցերի մոդելի համար։ Նեելի անունով է կոչվել հակաֆեռոմագնիսական վիճակի անցման ջերմաստիճանը (Նեելի կետ)։ Հետազոտել է նաև նույնանուն մանր մասնիկներից կազմված համակարգերի հատկությունները, գերմագնիսականության պրոբլեմը և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Նեել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 214