Լուիս Գալվան

արգենտինացի ֆուտբոլիստ

Լուիս Ադոլֆո Գալվան (իսպ.՝ Luis Adolfo Galván, փետրվարի 24, 1948(1948-02-24)[1][2], Fernández, Santiago del Estero, Santiago del Estero, Արգենտինա), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, 1978 թվականի աշխարհի չեմպիոն։

Լուիս Գալվան
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 24, 1948(1948-02-24)[1][2] (76 տարեկան)
Ծննդավայր Fernández, Santiago del Estero, Santiago del Estero, Արգենտինա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կենսագրություն խմբագրել

Լուիս Ադոլֆո Գալվանը ծնվել է ֆերմերի ընտանիքում։ Վաղ տարիքից նա ուներ երկու հետաքրքրություններ՝ ֆուտբոլ և ուսում։ Գալվանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1970 թվականին Կորդովայի «Տալերես» ակումբում։ Այս ակումբում անցել է Գալվանի կարիերայի մեծ մասը։ 1974 թվականին նա ամուսնացել է Մարիա Քրիստինա Բուստամանտեի հետ։

Հաշվի առնելով «Տալերես»-ի հնարավորությունները՝ Գալվանն այդպես էլ չկարողացավ դառնալ Արգենտինայի չեմպիոն, սակայն նրա անվան հետ կապված է թիմի պատմության լավագույն նվաճումներից մեկը։ 1977 թվականին «Տալերես»-ը երկրորդ տեղն Է զբաղեցրել Նասիոնալի առաջնությունում, իսկ 1976 և 1978 թվականներին թիմը մնացել է միայն պատվանդանից մեկ քայլ հեռավորության վրա։ Բացի այդ, 1980 թվականին Գալվանն օգնել է իր թիմին նվաճել Մետրոպոլիտանոյի մրցաշարի բրոնզե մեդալները։

1975 թվականին Գալվանը նորամուտը նշեց Արգենտինայի ազգային հավաքականում։ Երեք տարի անց նա արդեն Արգենտինայի համար հաղթական աշխարհի առաջնությունում հանդես է եկել հիմնական կազմում, այդ թվում՝ մասնակցել է Նիդերլանդների հավաքականի դեմ եզրափակիչ խաղին (3:1)։

Արգենտինայի համար անհաջող 1982 թվականի աշխարհի առաջնությունից հետո Գալվանն ավարտեց ելույթները «Ալբիսելեստ»-ում։

1982 թվականին Լուիսը հեռացավ «Տալերես»-ից՝ տեղափոխվելով «Լոմա Նեգրա» թիմ, որին Բարձրագույն լիգայում որակավորմանը նպաստեց 1983 թվականի Նասիոնալի մրացշարը։ Դրանից հետո՝ մրցաշրջանի ընթացքում, հանդես է եկել «Տալերես»ի գլխավոր հակառակորդների կազմում՝ Կորդովայի «Բելգրանո» ակումբում։ 1986 թվականին Գալվանը հանդես է եկել Բոլիվիայի ամենատիտղոսակիր ակումբում՝ «Բոլիվար»-ում։ Այդ ժամանակ Բոլիվարը երկրի չեմպիոն էր, սակայն 1986 թվականին թիմին չի հաջողվել պահպանել իր տիտղոսը։ Գալվանը վերադարձել է հարազատ «Տալերես», որտեղ վերջին մրցաշրջանն անցկացրել է պրոֆեսիոնալ ֆուտբոլում։

1988 թվականին Գալվանը հանդես է եկել հայրենի քաղաքի սիրողական թիմում՝ «Ատլետիկո Ֆերնանդես», իսկ 1989 թվականին՝ մեկ այլ սիրողական ակումբում՝ «Տալերես» (Խեսուս-Մարիա), որից հետո վերջնականապես ֆուտբոլում ավարտել է ելույթները 41 տարեկան հասակում։

Լուիս Գալվանը ճանաչվել է «Տալերես»-ի պատմության մեծագույն պաշտպան[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Արգենտինայի փոխչեմպիոն (1) 1977 (Նասիոնալ)
  • Արգենտինայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) 1980 (Մետրոպոլիտանո)
  • Աշխարհի չեմպիոն (1) 1978

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Hugo García (22 сентября 2010). «De Talleres, santiagueños y ganadores» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին. «el mejor defensor de la historia albiazul, luego campeón del mundo en 1978» {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Գալվան» հոդվածին։