Լուիջի Բարբեսինո (իտալ.՝ Luigi Barbesino, մայիսի 1, 1894(1894-05-01), Կազալե Մոնֆերատո, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - ապրիլի 20, 1942(1942-04-20), Strait of Sicily), իտալացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել իր հայրենի քաղաքը ներկայացնող Կազալե ֆուտբոլային ակումբում, որի հետ 1913/14 մրցաշրջանում դարձել է Իտալիայի առաջնության չեմպիոնː Լուիջին հանդես է եկել նաև Իտալիայի ազգային հավաքականում, որում անցկացրած 5 խաղերում դարձել է 1 գոլի հեղինակː Բարբեսինոն մինչ օրս համարվում է Իտալիայի ազգային հավաքականում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը. իր մեկնարկային խաղում Լուիջին եղել 18 տարեկան 2 ամսականː

Լուիջի Բարբեսինո
Ազգությունը Իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1894(1894-05-01)
Ծննդավայր Կազալե Մոնֆերատո, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Մահվան ամսաթիվ ապրիլի 20, 1942(1942-04-20) (47 տարեկան)
Մահվան վայր Strait of Sicily
Հասակ 186 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1912–1920 Իտալիա Կազալե 83 (11)
Ազգային հավաքական
1912-1914 Իտալիա Իտալիա 5 (1)
Մարզչական կարիերա
1929-1931 Իտալիա Լենյանո
1933-1937 Իտալիա Ռոմա
1938–1939 Իտալիա Վենեցիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո մարզել է իտալական երեք ակումբներ՝ Լենյանոն, Ռոման և Վենեցիանː

Մահացել է 1942 թվականի ապրիլի 20-ին ավիավթարից, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակː[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Campagna Malta / Convogli --- Terza Missione». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 25 giugno 2011-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Բարբեսինո» հոդվածին։