Լուիզա Օտտո-Պետերս

19-րդ դարի գերմանացի ֆեմինիստ, բանաստեղծ, գրող

Լուիզա Օտտո-Պետերս (գերմ.՝ Louise Otto-Peters, մարտի 26, 1819(1819-03-26)[1][2][3][…], Մայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - մարտի 13, 1895(1895-03-13)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4]), գերմանացի գրող, բանաստեղծ, լրագրող, բանավիճող, ֆեմինիստ, հասարակական գործիչ։

Լուիզա Օտտո-Պետերս
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1819(1819-03-26)[1][2][3][…]
ԾննդավայրՄայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4]
Մահացել էմարտի 13, 1895(1895-03-13)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4]
ԳերեզմանԼայպցիգ
Քաղաքացիություն Սաքսոնիայի թագավորություն
Մասնագիտությունլրագրող, գրող, խմբագիր և հրապարակախոս
Ծնողներհայր՝ Fürchtegott Wilhelm Otto?
 Louise Otto-Peters Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լուիզա Օտտո-Պետերսը ծնվել է 1819 թվականի մարտի 26-ին Մայսենում՝ դատավորի ընտանիքում։

Եղել է համաշխարհային գերմանական կանանց շարժման հիմնադիրն է ու առաջնորդը, այդ միության «Neue Bahnen» տպագիր օրգանի խմբագիրը, որը հրատարակվում էր Լայպցիգում մինչև նրա մահը։ Նա հաստատապես համոզված էր, որ գերմանացի կինն իրեն պատկանող տեղը կստանա գերմանական պետությունում առաջին հերթին իր լավ կրթության շնորհիվ։ Նրա քաղաքական իդեալները ձևավորվել են 1848 թվականին՝ «Ժողովուրդների գարնան» ժամանակ։

1849-1852 թվականներին կանանց համար հրատարակել է «Frauen-Zeitung» ամսագիրը, որը Գերմանիայում առաջին անգամ պրոպագանդել է կանանց իրավունքների համար պայքարի քաղաքական նպատակները։

1858 թվականին ամուսնացել է լիբերալ գրող Ավգուստ Պետերսի հետ, բայց ամուսինները երեխաներ չեն ունեցել, այդ պատճառով էլ Լուիզա Օտտո-Պետերսն իր քաղաքական, լրագրողական և գրական գործունեությունը չի ընդհատել։

Ինչպես պնդել է Կլարա Ցետկինը՝ Լ. Օտտո-Պետերսը մնացել է «իր դասի գերին»՝ միայն երբեմն փորձելով դուրս գալ այդ արգելքներից։

Ստեղծագործություն խմբագրել

 
Լ. Օտտո-Պետերսի հուշարձանը Լայպցիգում

Հեղինակ է սոցիալ-քննադատական վեպերի, վիպակների և քաղաքական ակնարկների, որոնցում ներկայացրել է արդյունաբերական աշխատողների աղքատությունը և նրանց բողոքներն ընդդեմ հարստահարումների, Լայպցիգի ապստամբության արյունալի ճնշումը, նրանց, կանանց իրավունքների համար մղված շարժումները։ Նա հրատարակել է պոեզիայի և պատմա-գեղարվեստական մի շարք ժողովածուներ, որոնցում արտացոլված են 19-րդ դարի կեսերի բուռն ժամանակները։

Գրել է Օտտո Շտեռն կեղծանունով։

Տպագրված աշխատանքներ խմբագրել

Լուիզա Օտտո-Պետերսի տպագրված աշխատանքները մեջբերված են An Encyclopedia of Continental Women Writers հանրագիտարանից[5]:943–944:

Վեպեր.

  • Ludwig der Kellner, 2 հատոր, 1843։
  • Kathinka, 2 հատոր, 1844։
  • Die Freunde, 3 հատոր, 1845։
  • Schloß und Fabrik[6], 4 հատոր, 1846-1847։
  • Römisch und deutsch, 4 հատոր, 1847։
  • Buchenheim, 3 հատոր, 1851։
  • Jesuiten und Pietisten oder Cäcilie Telville, 3 հատոր, 1852։
  • Zwei Generationen, 3 հատոր, 1852։
  • Nürnberg[7], 3 հատոր, 1858։
  • Die Schultheientochter von Nürnberg, 3 հատոր, 1861։
  • Neue Bahnen, 2 հատոր, 1864։
  • Die Idealisten, 4 հատոր, 1867։
  • Die Stiftsherren von Straburg, 2 հատոր, 1872։
  • Die Nachtigall von Werawag, 4 հատոր, 1887։

Վիպակներ և պատմվածքներ.

  • Aus der neuen Zeit, 1845.
  • Aus der alten Zeit, 2 հատոր, 1860։
  • Kunst und Künstlerleben, 1863.
  • Mädchenbilder aus der Gegenwart, 1864.
  • Musikerleiden und- freuden, 1871.
  • Zwischen den Bergen, 2 հատոր, 1873։
  • Aus vier Jahrhunderten, 2 հատոր, 1883։
 
Mein Lebensgang, 1893 թվականի բանաստեղծություն

Բանաստեղծություններ.

  • Lieder eines deutschen Mädchens, 1848.
  • Westwärts, 1849.
  • Gedichte, 1868.
  • Mein Lebensgang[8], 1893.

Այլ.

  • Adresse eines deutschen Mädchens, 1848.
  • Die Kunst und unsere Zeit, 1852.
  • Das Recht der Frauen auf Erwerb, 1866.
  • Privatgeschichten der Weltgeschichte, 6 հատոր, 1868-1872։
  • Frauenleben im Deutschen Reich[9], 1876.
  • Das erste Vierteljahrhundert des Allgemeinen Deutschen Frauenvereins, 1890.

Օպերայի լիբրետոներ.

  • Die Nibelungen, 1852.
  • Theodor Körner, 1867.

Ամսագրերի խմբագրող կամ համախմբագիր.

  • Deutsche Frauenzeitung
  • Mitteldeutsche Volkszeitung
  • Neue Bahnen
  • Vaterlandsblätter (հեղինակ Օտտո Շտեռն կեղծանունով)

Հիշատակ խմբագրել

  • 1901 թվականին Լայպցիգի Ռոզենթալ այգում տեղադրվել է Լ. Օտտո-Պետերսի հուշարձանը։ Նրա անունով են կոչվել նաև հրապարակ, փողոց և դպրոց։
  • 1974 թվականին թողարկվել է ԳՖՀ նամականիշ՝ նվիրված Լ. Օտտո-Պետերսին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 WeChangEd
  5. Wilson, Katharina M. (1991). An Encyclopedia of Continental Women Writers. New York & London: Garland Publishing, Inc.
  6. Schloß und Fabrik
  7. Nürnberg
  8. Mein Lebensgang
  9. Frauenleben im Deutschen Reich

Գրականություն խմբագրել

  • Adler, Hans. "On a Feminist Controversy: Louise Otto vs. Louise Aston," in Joeres, Ruth-Ellen B. and M.J. Maynes, eds., German Women in the Eighteenth and Nineteenth Centuries: A Social and Literary History. Bloomington: Indiana UP, 1986: 193-214.
  • Joeres, Ruth-Ellen Boetcher. Die Anfänge der deutschen Frauenbewegung: Louise Otto-Peters. Frankfurt a/M: Fischer, 1983.
  • Joeres, Ruth-Ellen Boetcher. "Louise Otto and Her Journals: A Chapter in Nineteenth-Century German Feminism," Internationales Archiv für Sozialgeschichte der deutschen Literatur, IV (1979): 100-29.
  • Koepcke, Cordula. Louise Otto-Peters. Die rote Demokratin. Freiburg: Herder, 1981.
  • Diethe, Carol. The life and work of Germany's founding feminist Louise Otto-Peters Lewiston : Edwin Mellen Press, 2002 (in English)

Արտաքին հղումներ խմբագրել