Լուիզա Հեսսեն Կասելացի

Դանիայի կոնսորտ թագուհի

Լուիզա Հեսսեն Կասելացի կամ Լուիզա Վիլհելմինա Ֆրեդերիկա Ավգուստա Յուլիա Հեսսեն Կասսել Ռումպենհեյմցի (գերմ.՝ Luise Wilhelmine Friederike Caroline Auguste Julie von Hessen-Kassel zu Rumpenheim[6], դան․՝ Louise Wilhelmine Frederikke Caroline Auguste Julie, սեպտեմբերի 7, 1817(1817-09-07)[1][2][3][…], Կասել, Հեսսեն, Գերմանիա[4] - սեպտեմբերի 29, 1898(1898-09-29)[1][2][3][…], Բերնստորֆ պալատ, Գենտոֆտե, Դանիա), Հեսսենի արքայադուստր, Քրիստիան IX-ի հետ ամուսնանալուց հետո՝ Դանիայի թագուհի (1863 թվականի նոյեմբերի 15), Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի և Բրիտանիայի թագավոր Գեորգ V-ի մայրը, նաև եվրոպական այլ միապետերի մայրը։

Լուիզա Հեսսեն Կասելացի
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ և նկարչուհի
Ծննդյան օր սեպտեմբերի 7, 1817(1817-09-07)[1][2][3][…]
Ծննդավայր Կասել, Հեսսեն, Գերմանիա[4]
Վախճանի օր սեպտեմբերի 29, 1898(1898-09-29)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայր Բերնստորֆ պալատ, Գենտոֆտե, Դանիա
Թաղված Ռոսկիլդեի մայր տաճար
Դինաստիա Հեսսենի տուն
Քաղաքացիություն  Գերմանական ռայխ և  Դանիա
Հայր Վիլհելմ Հեսսեն Կասսելացի
Մայր Լուիզա Շառլոտա Դանիացի
Ամուսին Քրիստիան IX[5]
Զավակներ Ֆրեդերիկ VIII Դանիացի, Ալեքսանդրա Դանիացի[5], Գեորգիոս I, Մարիա Ֆյոդորովնա, Տիրա Դանիացի և Վալդեմար Դանիացի
 
Ինքնագիր Изображение автографа
Միացագիր Միացագիր
 
Պարգևներ
Թագուհի Մարիա Լուիզայի շքանշան Վիկտորիայի և Ալբերտի արքայական շքանշան Փղի շքանշան և Դանեբրոգ շքանշան

Կենսագրություն խմբագրել

Լուիզան ծնվել է Հեսսեն-Կասել-Ռումպենհայմի գերմանացի արքայազն Վիլհելմի և նրա կնոջ՝ Օլդենբուրգցի Շառլոտայի ընտանիքում։ Նրա մայրը Դանիայի թագավոր Ֆրեդերիկ 5-րդի թոռնուհին էր, երեք տարեկան հասակից աղջիկն ապրում էր Դանիայում։

1842 թվականի մայիսի 26-ին նա ամուսնացել է իր զարմիկի՝ Շլեզվիգ-Հոլշտեյն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի արքայազն Քրիստիանի՝ Շլեզվիգ-Հոլշտայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգի դուքս Ֆրիդրիխ Վիլհելմի և Հեսսեն-Կասելի արքայադուստր Լուիզա Կարոլինայի որդու հետ։ Ծնունդով, չլինելով Դանիայի գահի անմիջական ժառանգը, 1847 թվականին Լուիզայի ամուսինը հայտարարվել է թագավոր՝ Քրիստիան VIII- ի (որի ազգականուհին էր Լուիզան) կամքով, որպես ապագա Ֆրիդրիխ VII- ի իրավահաջորդ, քանի որ վերջինս չէր կարող երեխաներ ունենալ։ Այս որոշումը պաշտպանել են Եվրոպայի խոշոր տերությունները։ 1853 թվականի հուլիսի 3-ին Ֆրիդրիխ VII- ը Լուիզային և նրա ամուսնուն հռչակել է թագավորական ժառանգորդ զույգ։ Ապագա թագուհին լարված հարաբերություններ է ունեցել արքայի հետ, որը մորգանատիկ ամուսնության մեջ էր դերասանուհի Լուիզա Ռասմուսենի հետ, ինչը Լուիզան չէր ողջունում։

Կոնսորտ թագուհի խմբագրել

1863 թվականի նոյեմբերի 15-ին ամուսինները դարձել են Դանիայի միապետեր։ Լուիզայի ամուսնությունը հիմնված է եղել փոխադարձ զգացմունքների վրա, շատ երջանիկ և բազմազավակ։ Լուիզան ամուսնուն պարգևել է վեց երեխա։ Թագավորական զույգն ապրել է բավականին համեստ, իսկ Դանիայում համարվել է ընտանեկան բարեկեցության չափանիշ։ Ընտանեկան գործերը հիմնականում վարել է թագուհին։ Երբ 1870 թվականին թագուհու կրտսեր դուստրը՝ արքայադուստր Տիրան, հղիացել էր հեծելազորային լեյտենանտից, Լուիզան ստանձնել է իրավիճակի կարգավորումը՝ իր դստերը ուղարկելով Հունաստան՝ Հունաստանի թագավորի մոտ, որը Տիրի հարազատ եղբայրն էր, որտեղ արքայադուստրը կարողացել է երեխային լույս աշխարհ բերել և դա գաղտնի պահել մամուլից։

Թագուհի Լուիզան պալատական անցուդարձը չէր սիրում և շատ ժամանակ մարդկանցից մեկուսացած էր լինում։ Նա գործնականում ազդեցություն չի ունեցել երկրի քաղաքականության վրա։ Միակ բանը, որին գործում մասնակցություն է ցուցաբերել թագուհին, իր վեց երեխաների ամուսնություններն են եղել։ Լուիզայի ջանքերի շնորհիվ Դանիայի արքայական տունը ընտանեկան կապերով կապվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Ֆրանսիայի և Շվեդիայի արքայական տոհմերի հետ։ Թագավորական ազգականների շրջանում զույգը հայտնի է եղել որպես «Եվրոպայի սկեսրայր ու սկեսուր»։ Ամեն տարի թագավորական զույգի երեխաներն ու թոռները Եվրոպայի տարբեր ծայրերից մեկնում էին Դանիա՝ հայրական տուն։

Թագուհին հովանավորել է 26 տարբեր բարեգործական հաստատություններ, որոնցից շատերն ինքն էր հիմնել։ Լուիզան սիրում էր երաժշտություն և նկարչություն, հովանավորում էր լեհական ծագմամբ դանիացի հայտնի նկարիչ Էլիզաբեթ Յերիխաու Բաումանին։

Ուշ տարիներ և մահ խմբագրել

Իր կյանքի ավարտին թագուհին գործնականում խլացել էր։ Կյանքի վերջին տարիներին թագուհուն մշտապես ուղեկցում էին իր իսկ հիմնադրած սարկավագուհիների կազմակերպության երկու կանայք։ Լուիզան Դանիայի թագուհին է եղել 35 տարի՝ ավելի շատ, քան իրենից առաջ եղած ցանկացած մեկը։ Նա մահացել է 1898 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ամուսինը մահացել է 1906 թվականին։ Երկուսն էլ թաղված են Կոպենհագենի Ռոսկիլդեի մայր տաճարում։

Ընտանիք խմբագրել

 
Դանիայի թագավոր Քրիստիան IX-ը ընտանիքի անդամների, նրանց ամուսինների և թոռների հետ
Ամալիենբորգ, 1883-1886 թվականներ
նկարիչ՝ Լաուրից Տուկսեն

Քրիստիան IX-ի հետ համատեղ կյանքում Լուիզան ունեցել է վեց երեխա, որոնք բոլորն էլ բավական հաջող դինաստիական ընտանիքներ են կազմել։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Հեսսեն Կասելացի» հոդվածին։