Լութֆիյար Մուսլիմ օղլի Իմանով (ադրբ.՝ Lütfiyar Müslüm oğlu İmanov, ապրիլի 17, 1928(1928-04-17)[1], Սաբիրաբադ, Ջավադի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 21, 2008(2008-01-21), Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանի օպերային երգիչ (Տենոր), պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1977)[2][3];

Լութֆիյար Իմանով
Բնօրինակ անունադրբ.՝ Lütfiyar Müslüm öğlu İmanov
Ծնվել էապրիլի 17, 1928(1928-04-17)[1]
Սաբիրաբադ, Ջավադի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էհունվարի 21, 2008(2008-01-21) (79 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան և Բաքվի երաժշտական քոլեջ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Անկախություն» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Լութֆիյար Իմանովը ծնվել է 1929 թվականի ապրիլի 17-ին Սաբիրաբադում։ Առաջին անգամ 1943 թվականին հանդես է եկել որպես դերասան Սաբիրաբադի պետական դրամատիկական թատրոնում։ 18 տարեկանում նա թատերական ասոցիացիայի ղեկավարն էր։ 1948 թվականից աշխատել է որպես Սաբիրաբադ քաղաքի մշակույթի տան գեղարվեստական ղեկավար։ 1957 թվականին ավարտել է Ասաֆ Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական դպրոցի (ներկա Բաքվի երաժշտական ակադեմիա) վոկալ բաժինը։ 1968 թվականին ավարտել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի համալսարանի թատրոնի ֆակուլտետը։ 1954-1956 թվականներին եղել է Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի երգչախմբի մենակատար։ 1956-1957 թվականներին եղել է Ադրբեջանի պետական էստրադային նվագախմբի մենակատար։ 1956-1959 թվականներին աշխատել է Ադրբեջանի պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Առաջին անգամ գլխավոր դերն է խաղացել 1957 թվականին Մոսկվայում Ուզեիր Հաջիբեկովի «Քյոռօղլի» օպերայում։ 1958 թվականից մինչև իր կյանքի ավարտը նա եղել է Ադրբեջանի պետական ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի մենակատար[4]։

1980 և 1985 թվականներին ընտրվել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի անդամ։ Լութֆիյար Իմանովը մահացել է 2008 թվականի հունվարի 21-ին Բաքվում։

Կոչումներ ու պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Иманов Лютфияр Муслим оглы
  3. Լութֆիյար Մուսլիմ օղլի Իմանով
  4. «Иманов Лютфияр». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.