Լուդհիանա[2][3] (ա.-փենջ.` ਲੁਧਿਆਣਾ, անգլ.՝ Ludhiana), Հնդկաստանի Փենջաբի նահանգի խոշորագույն քաղաքներից մեկը, որի բնակչությունը ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների կազմել է 3 487 882 մարդ։ Քաղաքի տարածքը կազմում է 310 կմ²։ Այն գտնվում է Սաթլեզ գետի հին հունի տեղում. այսօր այն հոսում է 13 կմ դեպի հյուսիս։ Հյուսիսային Հնդկաստանի հզոր արդյունաբերական կենտրոնն է։

Բնակավայր
Լուդհիանա
ա.-փենջ.` ਲੁਧਿਆਣਾ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես310 կմ²
ԲԾՄ262±1 մետր
Բնակչություն1 618 879 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ161
Փոստային դասիչ141001
Պաշտոնական կայքludhiana.nic.in
Լուդհիանա (Հնդկաստան)##
Լուդհիանա (Հնդկաստան)

Լուդհիանան գտնվում է 100 կմ արևմուտք նահանգի մայրաքաղաք Չանդիգարից՝ հաշված № 95 մայրուղով։

Աշխարհագրություն խմբագրել

Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 244 մետր։ Տեղաբնակները քաղաքի կենտրոնը բաժանում են Հին և Նոր քաղաքների (վերջինն հանդիսանում է բնակարանային և ծառայողական թաղամասերի ցանց, որը ձևավորվել է բրիտանական գաղութային շրջանում)։

Քաղաքի տարածքը արագընթաց կերպով ընդարձակվում է դեպի հյուսիս և արևմուտք, որտեղ մինչև 1785 թվականը հոսել է Սաթլեզ գետը։ Հողային կազմը հիմնականում բաղկացած է դեղին ավազահողերից ու գրանիտից, որոնք առաջացրել են ոչ մեծ թմբաշարեր, սարահարթեր ու խորխորատներ։

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման արևադարձային է. խոնավ մերձարևադարձային օվկիանոսային։ Այստեղ արտահայտված են երեք եղանակներ՝ ձմեռ, ամառ և մուսոնային շրջան։ Ամառն ընդգրկում է ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածը։ Այն շոգ է (մինչև 40 °C մայիսին ու հունիսին) և շատ չոր։ Մուսոնների սեզոնը ընդգրկում է հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը։ Բնութագրվում է ջերմաստիճանի անկումով, սակայն խոնավության զգալի բարձրացումով։ Տեղումների տարեկան քանակի մեծ մասը թափվում է այս սեզոնի ընթացքում։ Հոկտեմբերն ու նոյեմբերը բավականին չորային են, սակայն վերջինս մի փոքր ավելի ցուրտ է։ Դեկտեմբերից մինչև փետրվար եղանակը բարենպաստ է. տաք ցերեկներով և սառը գիշերներով։ Մարտին տեղի է ունենում կտրուկ անցում ձմեռայինից ամառային կլիմայի։

Լուդհիանայում կտրուկ արտահայտված է օդի աղտոտվածությունը, որն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գերազանցում է թույլատրելի սահմանային ստանդարտը ավելի քան 6 անգամ[4][5]։ Քաղաքի որոշ հատվածներ խիստ տուժում են նաև ջրի աղտոտվածությունից, հատկապես Բուդդա Դարեին հարող հատվածները[6]։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները քաղաք
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 21,2 26,2 34,6 40,8 43,4 44,0 42,8 38,0 36,6 33,8 29,2 25,6 44
միջին առավելագույնը (°C) 14,9 4,5 22,0 30,6 35,8 35,6 30,9 28,9 29,4 28,0 22,4 16,7 26,0
միջին նվազագույնը (°C) 2,7 4,5 8,8 14,8 19,3 22,2 22,1 20,8 19,4 13,7 7,6 3,4 3
բացարձակ նվազագույնը (°C) −5,2 −3,1 −1,2 5,4 7,8 12,8 12,2 15,8 10,6 4,6 −3,2 −4,2 −5,2
տեղումների քանակը (մմ) 21 39 31 20 20 60 229 189 85 5 13 21 733
Աղբյուր՝ [1]

Բնակչություն խմբագրել

Ըստ 2011 թվականի բնակչության մարդահամարի տվյալների այն կազմել է 3 487 882 մարդ, որից տղամարդիկ՝ 1 866 203 իսկ կանայք՝ 1 621 679: Միջին տվյալներով 825 կնոջը բաժին է ընկնում 1000 տղամարդ[7]։

Տնտեսություն խմբագրել

Ըստ Համաշխարհային բանկի Լուդհիանան 2009 թվականի տվյալներով համարվել է բիզնեսի զարգացման և ընդլայնման համար բարեկեցիկ քաղաք[8]։

Քաղաքի հարստության մասն են կազմում ոչ մեծ արդյունաբերական գործարանները[9], որոնք արտադրում են ավտոպահեստամասեր, կենցաղային տեխնիկա, գուլպա-նասկեղեն, հագուստ։ Լուդհիանան համարվում է Ասիայում հեծանիվներ արտադրող խոշորագույն կենտրոնը։ Այստեղ տարեկան արտադրում են շուրջ 10 միլիոն հեծանիվներ։ Քաղաքում է արտադրվում նաև ամբողջ Հնդկաստանում ստեղծված տրակտորների պահեստամասերի 60 %-ը։ Արտադրության մեջ մեծ բաժին է զբաղեցնում նաև գերմանական ավտոմեքենաների ավտոպահեստամասերը, ինչպես օրինակ BMW և Mercedes-Benz: Այստեղ է տեղակայված Հնդկաստանի ամենամեծ կարի մեքենաներ արտադրող ընկերություններից մեկը։ Ձեռքի գործիքներն ու ճշգրիտ սարքերի արտադրությունը քաղաքում նույնպես էական տեղ ունի։ Համայն Հնդկաստանում հայտնի են այստեղ արտադրվող թեթև արդյունաբերական ապրանքները՝ բրդյա սվիտրեր և բամբակյա սպորտային վերնաշապիկներ։ Շատ հնդկական բրենդներ ձևավորվել ու գորշծում են Լուդհիանայում, որպիսիք են Octave, Monte Carlo, և Miss Grace & Duke:

Լուդհիանան համարվում է նաև գյուղատնտեսական արտադրանքի կարևոր կենտրոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://ludhiana.nic.in/html/area_population.html
  2. Северная Индия // Малый атлас мира / сост. и подгот. к печати ПКО «Картография» в 1994 г.; гл. ред. Я. А. Топчиян; отв. ред. Л. Н. Колосова. — Испр. в 1997 г. — М., 1998. — С. 111. — 351 с. — 70 000 экз. — ISBN 5-85120-030-8, ISBN 5-7805-0234-X
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 205.
  4. Majeed, Shariq (2014 թ․ մարտի 26). «Ludhiana worries over its PM». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  5. Preet, Jatinder (2011 թ․ հոկտեմբերի 16). «Ludhiana fourth most polluted city in the world». The Sunday Guardian. Delhi, India. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 12-ին.
  6. «How air and water pollution plagues Indian cities». Hindustan Times. 2013 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին.
  7. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF). Provisional Population Totals, Census of India 2011. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  8. «Doing Business in India 2009». World Bank. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  9. Entrepreneurship in India’s small-scale industries. Richard P. Taub, Doris L. Taub

Արտաքին հղումներ խմբագրել