Լուանգփհաբանգ միջազգային օդանավակայան

Լուանգփհաբանգ միջազգային օդանավակայան (լաոս.՝ ສະຫນາມບິນສາກົນຫຼວງພະບາງ) (IATALPQ, ICAOVLLB)), Լաոսի հինգ միջազգային օդանավակայաններից մեկը, որը գտնվում է Լուանգփհաբանգ քաղաքի կենտրոնից 4 կմ (2,5 մղոն) հեռավորության վրա[1]։ Լինելով Բանգկոկ, Չիանգմայ, Սիեմռեալ, Վիենտյան և տարածաշրջանի այլ քաղաքների միջազգային և ներքին թռիչքների հիմնական հանգույց՝ օդանավակայանը Լաոսի երկրորդ ամենաշատ զբաղված օդանավակայանն է[2]։

Լուանգփհաբանգ

լաոս.՝ ສະຫນາມບິນສາກົນຫຼວງພະບາງ
IATA: LPQ – ԻԿԱՕ: VLLB
Ամփոփում
Օդակայանի տեսակ քաղաքացիական
Սեփականատեր/Օպերատոր Լաոսի կառավարություն
Տեղական ժամանակ UTC UTC+7
Կայք https://www.luangprabangairport.com
... etc.
... etc.
... etc.

2200 մետր երկարությամբ թռիչքուղու ծածկույթն ասֆալտից է, իսկ 2500 մետր երկարությամբ նոր թռիչքուղու ծածկույթը՝ ասֆալտբետոնից։ 2011 թվականին արդիականացվել է օդանավակայանի ենթակառուցվածքը, որից հետո զգալիորեն նվազեցվել է տեղական լեռնային տեղանքի տարրերի հետ օդանավերի բախման ռիսկը[3][4]։ Օդանավակայանում սպասարկում են AirAsia, Bangkok Airways, Vietnam Airlines, Thai Airways, Lao Airlines և Lao Central Airlines ավիաընկերությունների ուղևորատար թռիչքներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Andrew Burke, Justine Vaisutis Laos. — Lonely Planet, 2007. — С. 156. — 372 с. — ISBN 978-1-74104-568-0
  2. Sophia Labadi, William Logan Urban Heritage, Development and Sustainability: International Frameworks, National and Local Governance. — Taylor & Francis. — С. 43. — ISBN 978-1-317-54164-6
  3. China Williams, Greg Bloom Lonely Planet Southeast Asia. — Lonely Planet. — С. 772. — ISBN 978-1-74321-316-2
  4. Edward Aves The Rough Guide to Laos. — Rough Guides Limited. — С. 132. — ISBN 978-0-241-01451-6