Լորուտ

գյուղ ՀՀ Լոռու մարզում

Լորուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։

Գյուղ
Լորուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Գյուղ Թումանյան համայնք[1]
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն843[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Լորուտ (Հայաստան)##
Լորուտ (Հայաստան)
Լորուտ (Լոռու մարզ)##
Լորուտ (Լոռու մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է Մարց գետի աջափնյա լանջին, Ալավերդի քաղաքից մոտ 20 կմ հարավ-արևելք, բլուրների վրա անտառապատ գեղատեսիլ վայրում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1500 մ։ Հեռավորությունը մարզկենտրոնից 57 կմ, մայրաքաղաքից 177 կմ է, Ալավերդի քաղաքից՝ 38 կմ, համայնքի կենտրոնից՝ 21 կմ։ Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից 1500 մետր է։

Գյուղի մոտ կան միջնադարյան պատմա-ճարտարապետական հուշարձաններ՝ խաչքարեր, գյուղատեղի «Մոտկոր», Մարց գետի վրա կան միջնադարյան երկու կամուրջներ։ Գյուղում է գտնվում 1898 թվականին կառուցված «Սուրբ Սարգիս» եկեղեցին[3]։ Լորուտի մոտ է գտնվում 13-րդ դարի գիտնական վանական Վարդապետի[4] քարայր ապաստարանը, որտեղ նա ուսուցանում էր իր սաներին։

Պատմություն խմբագրել

Լորուտ գյուղը հիմնադրվել է 1843 թվականին, առաջնաբնակները եկել են նախկին Նոյեմբերյանի շրջանի ներկայիս Բերդավան, այն ժամանակվա Ղալաչա գյուղից, մի քանի ընտանիքներ եկել են նախկին Ալավերդու շրջանի գյուղերից։

1225 թվականին Խորեզմի սուլթան Ջալալէդդինը ասպատակում է նաև Տավուշը, որտեղ էլ որ գտնվում էր Խորնաշատ վանքը։ Դրանից հետո կրթական գործունեությունն արդե կասեցվում է։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է Լորուտ գյուղի մոտ փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել։ Սակայն 1236 թվականին մոնղոլ Մոլար Նուինի հրոսակաները հասնում են մինչև Տավուշ, գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք գերեվարում են ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվում և Կիրակոս Գանձակեցուն։ Մի քանի ամիս անց Հովհաննեսը Վանականը փրկագնով ազատվում է, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի[5]։

Բնակչություն խմբագրել

1897 թվականին գյուղն ուներ 621, 1926 թվականին՝ 1330, 1959 թվականներին՝ 1367, 1970 թվականին՝ 1333, 1979 թվականին՝ 1076, 2001 թվականին՝ 1126, 2011 թվականին՝ 843 բնակիչ, որոնց մի մասին նախնիները 1850 թվականին եկել են Նոյեմբերանի շրջանի Բերդավան գյուղից։ Ունի միջնակարգ  դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց,  մանկապարտեզ  կենցաղսպասարկման   տաղավար։ Կլիման համեմատաբարբ մեղմ է, տները բարեկարգ ու գեղեցիկ են։ Ունի արգավանդ հողեր և մրգատու այգիներ։ Տնտեսությունը կաթնաանասնաբանական է[5]։

Բնակչությունը հիմնականում զբաղվում է  անասնապահությամբ, այգեգործությամբ, կարտոֆիլի և պտուղ-բանջարեղենի մշակությամբ, նաև  կարտոֆիլի, ծխախոտի  և  պտուղ-բանջարեղինի  մշակությամբ[5]։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լորուտի մշտական բնակչությունը կազմել է 843, առկա բնակչությունը՝ 782 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1897 1926 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 621 1330 1367 1333 1076 1342[7] 1126 843[2]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Թումանյան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Tem, Автор: Gugarats. «ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄ» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
  4. «Վանական վարդապետի կամ Խորանաշատի դպրոցը | Qahana.am». www.qahana.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջ 467.
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 92» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
  7. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 694 — 916 էջ։